https://arm.sputniknews.ru/20220214/aveli-qan-1-miliard-600-mln-dram-mutsel-kam-handznel-aporini-gujqy-hertakan-hajcadimumy-38659282.html
«Վստրեչի Ապերը» կամ ավելի քան 1.6 միլիարդ դրամ պետք է մուծի, կամ հանձնի ապօրինի գույքը
«Վստրեչի Ապերը» կամ ավելի քան 1.6 միլիարդ դրամ պետք է մուծի, կամ հանձնի ապօրինի գույքը
Sputnik Արմենիա
Դատարանը վարույթ է ընդունել ՀՀ դատախազության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը 14.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-14T12:09+0400
2022-02-14T12:09+0400
2022-02-14T12:22+0400
հհ դատախազություն
ապօրինի
գույք
բռնագանձում
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/2166/39/21663991_0:0:1600:901_1920x0_80_0_0_51130a31d95f3215b115e5b00159d887.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ դատախազությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ չորրորդ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Արամ Վարդանյանից («Վստրեչի Ապեր» -խմբ.), նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող 10 բնակարանները, բնակելի տները, խանութը, շինությունները, Կոտայքի և Տավուշի մարզերում գտնվող 4 հողամասերը, 2 տրանսպորտային միջոցները։ Քրեական հեղինակություն «Վստրեչի ապերը» կալանավորվել էՀաղորդագրությունում նշվում է, որ անհնարինության դեպքում՝ պետք է բռնագանձել դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 870.997.100 ՀՀ դրամ, ինչպես նաև 260.298.106 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 472.097.316 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:Նշենք, որ 2021 թվականի մայիսի 11–ին հայտնի դարձավ, որ քրեական հեղինակություն Արամ Վարդանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Հիշեցնենք, որ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 3-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետով, 1691-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը) և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2166/39/21663991_176:0:1600:1068_1920x0_80_0_0_e31be0dfbe6ab1e9eb1c5efc2734ad64.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, ապօրինի, գույք, բռնագանձում, դատարան
հհ դատախազություն, ապօրինի, գույք, բռնագանձում, դատարան
«Վստրեչի Ապերը» կամ ավելի քան 1.6 միլիարդ դրամ պետք է մուծի, կամ հանձնի ապօրինի գույքը
12:09 14.02.2022 (Թարմացված է: 12:22 14.02.2022) Դատարանը վարույթ է ընդունել ՀՀ դատախազության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ դատախազությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ չորրորդ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Արամ Վարդանյանից («Վստրեչի Ապեր» -խմբ.), նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող 10 բնակարանները, բնակելի տները, խանութը, շինությունները, Կոտայքի և Տավուշի մարզերում գտնվող 4 հողամասերը, 2 տրանսպորտային միջոցները։
Հաղորդագրությունում նշվում է, որ անհնարինության դեպքում՝ պետք է բռնագանձել դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 870.997.100 ՀՀ դրամ, ինչպես նաև 260.298.106 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 472.097.316 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:
Նշենք, որ 2021 թվականի մայիսի 11–ին հայտնի դարձավ, որ քրեական հեղինակություն Արամ Վարդանյանը
գրավի դիմաց ազատ է արձակվել։
Հիշեցնենք, որ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 3-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետով, 1691-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը) և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով: