https://arm.sputniknews.ru/20220211/ekeq-stugeq-apacuceq-ba-el-inchi-hamar-eq-aleqsanjany-ynddimutjany-38576659.html
Եկեք, ստուգեք, ապացուցեք, բա էլ ինչի՞ համար եք. Ալեքսանյանը` ընդդիմությանը
Եկեք, ստուգեք, ապացուցեք, բա էլ ինչի՞ համար եք. Ալեքսանյանը` ընդդիմությանը
Sputnik Արմենիա
Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է ընդդիմության տարածած հաղորդագրությանը, թե չեն մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի... 11.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-11T15:52+0400
2022-02-11T15:52+0400
2022-02-11T16:05+0400
ընդդիմություն
«հայաստան» դաշինք
արցախյան պատերազմ
հանձնաժողով
վահագն ալեքսանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28534739_0:0:1600:901_1920x0_80_0_0_a166c5986c5fbdd075e6610006d39001.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանն ընդդիմադիրներին կոչ է անում մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Ալեքսանյանը Facebook–ի իր էջում գրառում է արել` անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարությանը։Հայտնել ենք, որ «Հայաստան» դաշինքն այսօր հայտարարություն էր տարածել` հայտնելով, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Ընդդիմության ներկայացուցիչները պարզաբանում են` իրենց որոշման պատճառն այն է, որ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները։Նրա խոսքով` իրականությունն այն է, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելով ու հստակ փաստերը տեսնելով՝ դժվար կլիներ նորից «մանտրայի պես կրկնել միֆական» դավաճանության մասին։Ալեքսանյանը կարծում է, որ ընդդիմադիրները խորհրդարան են եկել, որպեսզի հնարավորություն ունենան ՍԴ-ում վիճարկել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը։Քննիչները կուսումնասիրեն ՀՀ զինվորականների կողմից իրենց դիրքերը թողնելու հանգամանքներըՀիշեցնենք, որ երեկ`փետրվարի 10–ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել։Թե ովքեր են ընդգրկված հանձնաժողովում, դեռ հայտնի չէ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28534739_105:0:1525:1065_1920x0_80_0_0_4498a98d6ac861464e029ab7e479b646.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ընդդիմություն, «հայաստան» դաշինք, արցախյան պատերազմ, հանձնաժողով, վահագն ալեքսանյան
ընդդիմություն, «հայաստան» դաշինք, արցախյան պատերազմ, հանձնաժողով, վահագն ալեքսանյան
Եկեք, ստուգեք, ապացուցեք, բա էլ ինչի՞ համար եք. Ալեքսանյանը` ընդդիմությանը
15:52 11.02.2022 (Թարմացված է: 16:05 11.02.2022) Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է ընդդիմության տարածած հաղորդագրությանը, թե չեն մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանն ընդդիմադիրներին կոչ է անում մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Ալեքսանյանը
Facebook–ի իր էջում գրառում է արել` անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարությանը։
Հայտնել ենք, որ «Հայաստան» դաշինքն այսօր հայտարարություն էր տարածել` հայտնելով, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Ընդդիմության ներկայացուցիչները պարզաբանում են` իրենց որոշման պատճառն այն է, որ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները։
«Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքին ու նշել, թե իբր այդ հանձնաժողովը միտված է լինելու իշխանության անմեղության ապացուցմանը։ Հազար ներողություն, բայց եթե իշխանությունը իրոք մեղավոր է, հանձնաժողովն էլ կազմվել է՝ բա դուք ինչի՞ համար եք։ Եկեք, մասնակցեք հարցաքննություններին, ստուգեք փաստաթղթերն ու փաստական ապացույցները։ Ապացուցեք։ Բա էլ ինչի՞ համար եք»,–արձագանքել է Ալեքսանյանը։
Նրա խոսքով` իրականությունն այն է, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելով ու հստակ փաստերը տեսնելով՝ դժվար կլիներ նորից «մանտրայի պես կրկնել միֆական» դավաճանության մասին։
Ալեքսանյանը կարծում է, որ ընդդիմադիրները խորհրդարան են եկել, որպեսզի հնարավորություն ունենան ՍԴ-ում վիճարկել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը։
Հիշեցնենք, որ երեկ`փետրվարի 10–ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել։
Թե ովքեր են ընդգրկված հանձնաժողովում, դեռ հայտնի չէ։