00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՀՀ ԱԱԾ–ն դեռ շատ հարցերի պիտի պատասխանի. փորձագետը` լրտեսական ցանցի բացահայտման մասին

ՀՀ ԱԱԾ–ն դեռ շատ հարցերի պիտի պատասխանի. փորձագետը լրտեսական ցանցի բացահայտման մասին
Բաժանորդագրվել
Փորձագետ, ուժային կառույցների նախկին աշխատակից Տիգրան Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ ԱԱԾ–ի հատուկ օպերացիային, որի արդյունքում օտարերկրյա հատուկ ծառայություններին գաղտնի տեղեկություններ տրամադրած 19 զինծառայող է ձերբակալվել։
Հայաստանում լրտեսական ցանցի բացահայտումը մի շարք անհարմար հարցեր է առաջացնում հենց Ազգային անվտանգության ծառայության աշխատանքի վերաբերյալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման հայտարարւոթյուն արեց փորձագետ, ուժային կառույցների նախկին աշխատակից Տիգրան Պետրոսյանը։

«ԱԱԾ–ն հպարտությամբ, շախով–շուխով ցույց է տալիս լրտեսական ցանցի բացահայտումը, բայց հարց է ծագում` այդ մարդիկ մեկ օր, երկու օր չէ, որ աշխատել են, իսկ մինչ այդ դուք ինչո՞վ եք զբաղվել։ Հետաքննությամբ թող ճշտեն, թե զորամասերը սպասարկող օպերլիազորներն ինչով են զբաղվել, ինչու չեն կարողացել ինֆորմացիա ստանալ լրտեսների վերաբերյալ։ ԱԱԾ տնօրենը թիվ մեկ օպերլիազորն է. եթե նրա փոխարեն լինեի, հրաժարականի դիմում կներկայացնեի», – ասում է Պետրոսյանը։

Նրա կարծիքով` ինչպես ցանկացած իրավապահ մարմին, ԱԱԾ–ն իր գործառույթները կատարելուց և քրեական օրենքով արգելված արարքը բացահայտելուց առաջ պարտավոր էր կատարել պրոֆիլակտիկ աշխատանքներ, և քանի որ դա մեկ–երկու օրվա բան չէ, պետք է կատարվեին համալիր գործողություններ, ռազմական հակահետախուզությունը պետք է աշխատեր զորամասերում։
«Մարդը նկարում է, փաստաթուղթ է կորզում, գողանում, գնում կամ դրա կրկօրինակն անում։ Ոչ ոք հիմա ամենայն մանրամասնություններով ոչինչ չի կարող ասել, ինչը բնական է, որովհետև փակ դատավարություն կընթանա։ Բայց ամեն դեպքում դա մեր ԱԱԾ–ի թուլությունն է, նրա մեծ ու կոպիտ սխալը։ Զարմանալի է նաև այն, որ ԱԱԾ–ն հրապարակեց բացահայտումը։ Գուցե քաղաքական կոնյունկտուրայից ելնելով են դա ցույց տվել, օրինակ, ցույց տալու համար, որ իսկապես պայքարում են թշնամու դեմ։ Կամ էլ արտահոսք է եղել, որ այդ մարդկանց ձերբակալել են»,– ասաց Պետրոսյանը։

Նրա համոզմամբ`ավելի ճիշտ կլիներ, որ այդ մարդկանց մեր հատուկ ծառայություններն օգտագործեին, դարձնեին կրկնակի գործակալ`ապատեղեկատվություն փոխանցելով հակառակորդին։

Փորձագետը կարծում է, որ այս դեպքը, ի թիվս այլ բաների, պետք է նաև ստիպի ռազմական և իրավապահ մարմինների ղեկավարներին ավելի ուշադիր լինել սոցցանցերում իրենց ենթակաների պահվածքի հանդեպ, հետևել, որ շատ ակտիվ չլինեն այնտեղ, առհասարակ ավելի ուշադիր և զգոն լինեն և այլն։
Նշենք, որ ՀՀ ԱԱԾ–ի հաղորդագրության համաձայն` օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները ՀՀ տարածքում ստեղծել են գործակալական ցանց, որի կազմում ներգրավել են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայող անձանց:
Արցախի ԱԱԾ–ն հերքում է, թե ադրբեջանցիներն ազատ մուտք են գործում Արցախի գյուղեր
Լրտեսական գործունեություն իրականացրած անձինք գործակալական ցանցում ներգրավել են շուրջ 20 ՀՀ քաղաքացիների, որոնք ՀՀ զինված ուժերում զբաղեցրել են տարբեր պաշտոններ և հնարավորություն են ունեցել առնչվելու պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի հետ:
Վերոհիշյալ զինծառայողները տվել են իրենց համաձայնությունը և գումարի դիմաց բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին մաս-մաս փոխանցել ռազմական բնույթի տեղեկություններ։
Լրահոս
0