00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերությունից վերադարձած ենթասպա Արեն Արամյանը կշարունակի կալանավորված մնալ

© Sputnik / StringerԳերիների վերադարձ
Գերիների վերադարձ - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2022
Գերիների վերադարձ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արամյանին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու դեպքում նրա ոտքը կարող են ամպուտացնել։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Ադրբեջանական գերությունից նոյեմբերի 26-ին հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանը կշարունակի մնալ կալանավորված։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արա Կարապետյանը։
Նրա խոսքով`Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մերժել է Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը՝ հաշվի չառնելով նրա առողջական վիճակը։
Նշենք, որ Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։

«Պաշտպանական կողմը միջնորդության հիմքում դրել էր երկու նոր հանգամանք. նախաքննության ավարտն ու Արամյանի՝ վատթարացած առողջական վիճակը, սակայն միջնորդությունը մերժվել է»,–ասաց փաստաբանը։

Կարապետյանի խոսքով` պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել, բայց գերնպատակը Արամյանի պատշաճ բուժօգնության տրամադրումը կազմակերպելն է։
«Ըստ իմ ունեցած տեղեկության, Արամյանն այսօր պետք է տեղափոխվի հիվանդանոց` ստացիոնար բուժման, սակայն պաշտոնական ծանուցում դեռ չենք ստացել»,–նշեց փաստաբանը։
Հավելենք, որ գերեվարվելուց հետո Արամյանին Գանձակից Բաքվի հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով՝ վիրահատության, քանի որ վիճակը ծանր է եղել, իսկ նոյեմբերի 26-ին հայրենադարձվելուց հետո Արամյանը տեղափոխվել է Մուրացանի հիվանդանոց։ 10 օր բուժում ստանալուց հետո Արամյանը կալանավորվել է։
Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Արամյանը հարցաքննվել է՝ որպես տուժող։ Դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա՝ վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է։
Գերիների հարազատները կառավարության առջև բողոքի ակցիա են անում - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
«Գալո՞ւ է օրը, որ մեր տղաները տուն վերադառնան». գերիների հարազատները կառավարության առջև են
Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշումը կայացվել է դեկտեմբերի 30-ին։
Արամյանին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու դեպքում նրա ոտքը կարող են ամպուտացնել։
Նոյեմբերի 26-ին հայտնել էինք, որ Ադրբեջանը 2 գերի է փոխանցել Հայաստանին, որոնցից մեկն էլ Արեն Արամյանն էր։ Նա գերեվարվել էր նոյեմբերի 16–ի մարտերի ժամանակ։
Նշենք, որ Արեն Արամյանը մասնակցել է ինչպես Քառօրյա պատերազմին, այնպես էլ 2020-ի հուլիսյան մարտերին և 44-օրյա պատերազմին։ Պաշտպանը հայտնեց` Արամյանի հրամանատարությունը 44-օրյա մարտերից հետո նրան ներկայացրել է պետական պարգևի։
Լրահոս
0