https://arm.sputniknews.ru/20220126/erevan-stambul-erevan-chverti-ughevvornery-3-tarvov-kazatven-odi-harkic-37990251.html
Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի ուղևորները 3 տարով կազատվեն «օդի հարկից»
Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի ուղևորները 3 տարով կազատվեն «օդի հարկից»
Sputnik Արմենիա
Տվյալ ուղղությամբ չվերթերը սկզբնական փուլում կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ կլինեն չարտերային թռիչքներ։ Այնուհետև նրանց հաճախականությունը կավելանա մինչև 3... 26.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-26T16:28+0400
2022-01-26T16:28+0400
2022-01-26T16:34+0400
հարկեր
չվերթ
երևան
թռիչք
ստամբուլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/01/26294860_0:13:1600:913_1920x0_80_0_0_092b1d54e9137377bc1a74e08ea0e7b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի ուղևորները կազատվեն «օդի հարկից»: Այս տեղեկությունը հրապարակվել է երկրի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կայքում։Արտոնությունը տրամադրվում է այն ավիաընկերություններին, որոնք բացում են վերջին 12 ամսվա ընթացքում չսպասարկված նոր ուղղություններ։ Արտոնություններ ստանալիս ավիաընկերություններից պահանջվում է չվերթեր իրականացնել ամբողջ տարվա ընթացքում՝ անկախ սեզոնայնությունից։ Այն տրամադրվում է 3 տարի ժամկետով՝ ևս 2 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Կոմիտեն հունվարի 10-ին թուրքական Pegasus Airlines ընկերությանը թույլատրել է չարտերային թռիչքներ իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։ Փետրվարի 2-ին և 5-ին երկու չվերթ է նախատեսված, սակայն փետրվարի 7-ից մինչև մարտի 27-ը ավիաընկերությունը շաբաթական 3 չվերթ կկատարի (երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ):Իր հերթին դեպի Ստամբուլ չվերթեր կիրականացնի նաև հայկական FlyOneArmenia ավիաընկերությունը՝ փետրվարի 2-ից շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Ապրիլից նախատեսվում է հաճախականության ավելացում` շաբաթական 3 անգամ (երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին)։«Օդի հարկը» Հայաստանում գործում է ավելի քան 10 տարի և իրենից ներկայացնում է ֆիքսված գումար՝ 10 հազար դրամ, որը ներառվում է ավիատոմսերի արժեքի մեջ։2009թ. մարտի 29-ից Հայաստանից մեկնող բոլոր անձինք (բացառությամբ մինչև 12 տարեկան երեխաների, տարանցիկ ուղևորների, Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների, հաշմանդամների և վետերանների, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիների, Հայաստանի ազգային հերոսների և Խորհրդային Միության հերոսների) ավիատոմսը գնելիս հարկվում են «օդի հարկով»:2019 թվականի դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը նախատեսում է «օդի հարկի» գծով հարկային արտոնությունների սահմանում:
https://arm.sputniknews.ru/20220119/gvone-duq-chpiti-khvoseq-qpn-ynddimadirnerin-hishecrec-nerkan-u-voch-heravvor-ancjaly-37702009.html
երևան
ստամբուլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/01/26294860_66:0:1486:1065_1920x0_80_0_0_ad74d992064645749186102b13e41f24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարկեր, չվերթ, երևան, թռիչք, ստամբուլ
հարկեր, չվերթ, երևան, թռիչք, ստամբուլ
Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի ուղևորները 3 տարով կազատվեն «օդի հարկից»
16:28 26.01.2022 (Թարմացված է: 16:34 26.01.2022) Տվյալ ուղղությամբ չվերթերը սկզբնական փուլում կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ կլինեն չարտերային թռիչքներ։ Այնուհետև նրանց հաճախականությունը կավելանա մինչև 3 անգամ:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի ուղևորները կազատվեն «օդի հարկից»: Այս տեղեկությունը հրապարակվել է երկրի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կայքում։
Արտոնությունը տրամադրվում է այն ավիաընկերություններին, որոնք բացում են վերջին 12 ամսվա ընթացքում չսպասարկված նոր ուղղություններ։ Արտոնություններ ստանալիս ավիաընկերություններից պահանջվում է չվերթեր իրականացնել ամբողջ տարվա ընթացքում՝ անկախ սեզոնայնությունից։ Այն տրամադրվում է 3 տարի ժամկետով՝ ևս 2 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Այսպիսով, Ստամբուլի ուղղությունը դարձել է 17-րդը, որը սպասարկող ավիաընկերությունները 3 տարով ազատվելու են տոմսի արժեքի մեջ ներառված «օդի հարկից»:
Կոմիտեն հունվարի 10-ին թուրքական
Pegasus Airlines ընկերությանը թույլատրել է չարտերային թռիչքներ իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։ Փետրվարի 2-ին և 5-ին երկու չվերթ է նախատեսված, սակայն փետրվարի 7-ից մինչև մարտի 27-ը ավիաընկերությունը շաբաթական 3 չվերթ կկատարի (երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ):
Իր հերթին դեպի Ստամբուլ չվերթեր կիրականացնի նաև հայկական
FlyOneArmenia ավիաընկերությունը՝ փետրվարի 2-ից շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Ապրիլից նախատեսվում է հաճախականության ավելացում` շաբաթական 3 անգամ (երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին)։
«Օդի հարկը» Հայաստանում գործում է ավելի քան 10 տարի և իրենից ներկայացնում է ֆիքսված գումար՝ 10 հազար դրամ, որը ներառվում է ավիատոմսերի արժեքի մեջ։
2009թ. մարտի 29-ից Հայաստանից մեկնող բոլոր անձինք (բացառությամբ մինչև 12 տարեկան երեխաների, տարանցիկ ուղևորների, Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների, հաշմանդամների և վետերանների, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիների, Հայաստանի ազգային հերոսների և Խորհրդային Միության հերոսների) ավիատոմսը գնելիս հարկվում են «օդի հարկով»:
2019 թվականի դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը նախատեսում է «օդի հարկի» գծով հարկային արտոնությունների սահմանում: