https://arm.sputniknews.ru/20220119/gvone-duq-chpiti-khvoseq-qpn-ynddimadirnerin-hishecrec-nerkan-u-voch-heravvor-ancjaly-37702009.html
«Ակցիա. Երևան–Ստամբուլ–Երևան». ԱԺ–ում լեզվակռիվ սկսվեց
«Ակցիա. Երևան–Ստամբուլ–Երևան». ԱԺ–ում լեզվակռիվ սկսվեց
Sputnik Արմենիա
Խորհրդարանի նիստը խաղաղ մթնոլորտում չի ընթանում։ Պատգամավորների քննարկման թեման Երևան–Ստամբուլ թռիչքներն են։ 19.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-19T12:03+0400
2022-01-19T12:03+0400
2022-01-19T12:31+0400
հայաստան
թուրքիա
չվերթ
երևան
թռիչք
ստամբուլ
պատգամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28578394_0:0:1601:901_1920x0_80_0_0_6524dbd41616bd291157ca6bcef48c48.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Այսօր Ազգային ժողովում էկոնոմիկայի նախարարության առաջարկած «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը, որը նաև «Անռիվա տուր» տուրիստական ընկերության հիմնադիր–տնօրենն է, կարծիք հայտնեց, որ օրենքը բերվում է ոչ թե ՀՀ տնտեսության մասին հոգածությամբ, այլ կոնկրետ երկրի համար։«Երևան–Ստամբուլ չվերթերը դրա վառ օրինակն են»,– հայտարարեց նա։«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էլ ի պատասխան ԱԺ ամբիոնից ընթերցեց Ստամբուլյանի ղեկավարած ընկերության գովազդը. «Ակցիա. Երևան–Ստամբուլ–Երևան։ Սիրով սպասում ենք ձեզ,«Անռիվա տուր»»։«Տիկին Ստամբուլյան, դուք մանիպուլյացիայի այլ ուղղություն ընտրեք, որովհետև ով ով, բայց դուք գոնե չպիտի այդ թեմայով խոսեք, որովհետև տարիներ շարունակ գումար եք աշխատել մեր հայրենակիցներին Ստամբուլ տեղափոխելով»,– ասաց Հակոբյանը։ՔՊ անդամ Վաղարշակ Հակոբյանն էլ իր ելույթում հիշեցրեց Երևան–Ստամբուլ չվերթերի տարեգրությունը։«Առաջին չվերթը նախաձեռնվել է 2003թ–ին, Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, երբ մեր դաշնակցական գործընկերները արդեն եղել են իշխանության մեջ։ Չվերթը նախաձեռնվել է թուրքական ինչ–որ ընկերության ու հայաստանյան «Բագրատ տուր» ընկերության կողմից։ Չվերթը կանոնավոր կերպով գործել է մինչև 2015-16թթ–ը, այնուհետև հայաստանյան շուկա է մտել թուրքական «Աթլաս ջեթ» ընկերությունը 2016թ–ին։ Ձեռք է բերվել երկկողմ համաձայնություն, որ դեպի Ստամբուլ թռչի հայկական ընկերությունը, դեպի Երևան` թուրքականը։ Սա շարունակվել է մինչև 2019թ–ը, այնուհետև մնացել է միայն թուրքական ընկերությունը` դեպի Երևան կանոնավոր չվերթերով»,– ասաց պատգամավորը` իր ընդդիմադիր գործընկերներին մեղադրելով երեսպաշտության մեջ։Հարությունյանը շեշտեց, որ այս ուսումնասիրությունը կատարել է 15 րոպեում ու հավելեց. «Պատկերացնո՞ւմ եք, եթե մենք մի կես ժամ զբաղվենք ձեզանով, ինչ է ստացվելու»։Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։Մինչ այդ հայտարարվել էր, որ վերականգնվելու է նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև ավիահաղորդակցությունը։Թուրքիայի իշխանությունները Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու իրավունք տվեցին հայկական «Flyone Armenia» ավիաընկերությանը, Հայաստանի քաղավիացիան էլ նույն ուղղությամբ չվերթեր իրականացնելու թույլտվություն տվեց թուրքական «Pegasus» ավիաընկերությանը։
թուրքիա
երևան
ստամբուլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28578394_0:0:1397:1048_1920x0_80_0_0_b80e3a5ca6c5bd5fb8b6493117ccc570.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, չվերթ, երևան, թռիչք, ստամբուլ, պատգամավոր
հայաստան, թուրքիա, չվերթ, երևան, թռիչք, ստամբուլ, պատգամավոր
«Ակցիա. Երևան–Ստամբուլ–Երևան». ԱԺ–ում լեզվակռիվ սկսվեց
12:03 19.01.2022 (Թարմացված է: 12:31 19.01.2022) Խորհրդարանի նիստը խաղաղ մթնոլորտում չի ընթանում։ Պատգամավորների քննարկման թեման Երևան–Ստամբուլ թռիչքներն են։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Այսօր Ազգային ժողովում էկոնոմիկայի նախարարության առաջարկած «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը, որը նաև «Անռիվա տուր» տուրիստական ընկերության հիմնադիր–տնօրենն է, կարծիք հայտնեց, որ օրենքը բերվում է ոչ թե ՀՀ տնտեսության մասին հոգածությամբ, այլ կոնկրետ երկրի համար։
«Երևան–Ստամբուլ չվերթերը դրա վառ օրինակն են»,– հայտարարեց նա։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էլ ի պատասխան ԱԺ ամբիոնից ընթերցեց Ստամբուլյանի ղեկավարած ընկերության գովազդը. «Ակցիա. Երևան–Ստամբուլ–Երևան։ Սիրով սպասում ենք ձեզ,«Անռիվա տուր»»։
«Տիկին Ստամբուլյան, դուք մանիպուլյացիայի այլ ուղղություն ընտրեք, որովհետև ով ով, բայց դուք գոնե չպիտի այդ թեմայով խոսեք, որովհետև տարիներ շարունակ գումար եք աշխատել մեր հայրենակիցներին Ստամբուլ տեղափոխելով»,– ասաց Հակոբյանը։
ՔՊ անդամ Վաղարշակ Հակոբյանն էլ իր ելույթում հիշեցրեց Երևան–Ստամբուլ չվերթերի տարեգրությունը։
«Առաջին չվերթը նախաձեռնվել է 2003թ–ին, Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, երբ մեր դաշնակցական գործընկերները արդեն եղել են իշխանության մեջ։ Չվերթը նախաձեռնվել է թուրքական ինչ–որ ընկերության ու հայաստանյան «Բագրատ տուր» ընկերության կողմից։ Չվերթը կանոնավոր կերպով գործել է մինչև 2015-16թթ–ը, այնուհետև հայաստանյան շուկա է մտել թուրքական «Աթլաս ջեթ» ընկերությունը 2016թ–ին։ Ձեռք է բերվել երկկողմ համաձայնություն, որ դեպի Ստամբուլ թռչի հայկական ընկերությունը, դեպի Երևան` թուրքականը։ Սա շարունակվել է մինչև 2019թ–ը, այնուհետև մնացել է միայն թուրքական ընկերությունը` դեպի Երևան կանոնավոր չվերթերով»,– ասաց պատգամավորը` իր ընդդիմադիր գործընկերներին մեղադրելով երեսպաշտության մեջ։
Հարությունյանը շեշտեց, որ այս ուսումնասիրությունը կատարել է 15 րոպեում ու հավելեց. «Պատկերացնո՞ւմ եք, եթե մենք մի կես ժամ զբաղվենք ձեզանով, ինչ է ստացվելու»։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի
հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ
ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Մինչ այդ հայտարարվել էր, որ վերականգնվելու է նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև ավիահաղորդակցությունը։
Թուրքիայի իշխանությունները Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու
իրավունք տվեցին հայկական «Flyone Armenia» ավիաընկերությանը, Հայաստանի քաղավիացիան էլ նույն ուղղությամբ չվերթեր իրականացնելու
թույլտվություն տվեց թուրքական «Pegasus» ավիաընկերությանը։