https://arm.sputniknews.ru/20220125/fransiajic-orenqvov-gvoghy-dati-e-tvel-vrastani-nakhagahin-37950025.html
«Օրենքով գողը» Ֆրանսիայից դատի է տվել Վրաստանի նախագահին
«Օրենքով գողը» Ֆրանսիայից դատի է տվել Վրաստանի նախագահին
Sputnik Արմենիա
Որպես պատասխանող կողմ` դատարանում նախագահի հետ մեկտեղ ներկայացված է Վրաստանի արդարադատության նախարարության ծառայությունների զարգացման գործակալությունը։ 25.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-25T15:46+0400
2022-01-25T15:46+0400
2022-01-25T15:47+0400
դատարան
օրենքով գող
սալոմե զուրաբիշվիլի
անձնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/1768/19/17681927_0:0:1600:901_1920x0_80_0_0_c2d729f1bd4c4d9b4c438fa22d2dcac7.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ֆրանսիայում ցմահ ազատազրկված քրեական հեղինակություն Կախա Շուշանաշվիլին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից պահանջում է վերադարձնել իրեն իր վրացական քաղաքացիությունը, հայտնում է Sputnik Գրուզիան։Քրեական աշխարհում որպես «Կախա Ռուսթավսկի» հայտնի Շուշանաշվիլին 2010 թվականին ֆրանսիական դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել մեկ այլ «օրենքով գողի»` «Լադո» մականունով Վլադիմիր Ջանաշիայի պատվիրված սպանության մեջ։Սալոմե Զուրաբիշվիլին 2020 թվականին Վրաստանի քաղաքացիությունից զրկեց արտերկրում բնակվող մի շարք «օրենքով գողերի»` ԵՄ–ով նրանց տեղաշարժն առանց վիզայի սահմանափակելու համար։ Բացի այդ, սահմանին նրանց ձերբակալելու դեպքում նրանք Վրաստան չեն արտաքսվի։«Ռուսթավի 2» հեռուստաալիքի տվյալներով` Թբիլիսիի քաղաքային դատարանն արդեն իսկ վարույթ է ընդունել Շուշանաշվիլիի հայցը։Կախա Շուշանաշվիլիի դուստրը` Թաթիա Շուշանաշվիլին, լրագրողներին հայտնել է, որ իր հայրն արդեն 12 տարի է` պատիժ է կրում Մարսելի բանտում։ Նա առանձնախցում է, առողջական վիճակը գնալով վատթարանում է, այդ պատճառով նա պահանջում է, որ իրեն արտահանձնեն հայրենիք, իսկ դրա համար նրան վրացական անձնագիր է անհրաժեշտ։Չեխ իրավապահները ձերբակալել են «օրենքով գող» Վիտալի ԱվդիյանինՀեռուստաալիքի փոխանցմամբ` քաղաքացիության դադարեցման մասին նախագահի համապատասխան հրամանը հիմնված է եղել արդարադատության նախարարության եզրակացության վրա, որից հետևում է, որ Կախաբեր Շուշանաշվիլին 2015 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել։ Փաստաբանը պնդում է, որ ներկայացված փաստաթուղթը կեղծ է, քանի որ Շուշանաշվիլին, որն այդ ժամանակ հետախուզվում էր Ինտերպոլի Կարմիր շրջաբերականով, արդեն պատիժ էր կրում Մարսելի բանտում։Շուշանաշվիլիից բացի, նախագահի դեմ հայց են ներկայացրել նաև այլ «օրենքով գողեր»։ Հիմնականում խոսքը նրանց մասին է, ովքեր 2013-18 թվականներին արդարացվել են Վրաստանի դատարանների կողմից, սակայն վճռի հրապարակումից հետո, այնուամենայնիվ, ստիպված են եղել լքել երկիրը։
https://arm.sputniknews.ru/20211218/na-mardaspan-cher-qeti-tvopurian-khvosel-e-orenqvov-gvogh-hvor-masin-36658351.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1768/19/17681927_177:0:1600:1067_1920x0_80_0_0_4291e00fcf27bea4807b9d5a856211a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատարան, օրենքով գող, սալոմե զուրաբիշվիլի, անձնագիր
դատարան, օրենքով գող, սալոմե զուրաբիշվիլի, անձնագիր
«Օրենքով գողը» Ֆրանսիայից դատի է տվել Վրաստանի նախագահին
15:46 25.01.2022 (Թարմացված է: 15:47 25.01.2022) Որպես պատասխանող կողմ` դատարանում նախագահի հետ մեկտեղ ներկայացված է Վրաստանի արդարադատության նախարարության ծառայությունների զարգացման գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ֆրանսիայում ցմահ ազատազրկված քրեական հեղինակություն Կախա Շուշանաշվիլին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից պահանջում է վերադարձնել իրեն իր վրացական քաղաքացիությունը, հայտնում է
Sputnik Գրուզիան։
Քրեական աշխարհում որպես «Կախա Ռուսթավսկի» հայտնի Շուշանաշվիլին 2010 թվականին ֆրանսիական դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել մեկ այլ «օրենքով գողի»` «Լադո» մականունով Վլադիմիր Ջանաշիայի պատվիրված սպանության մեջ։
18 դեկտեմբերի 2021, 19:51
Սալոմե Զուրաբիշվիլին 2020 թվականին Վրաստանի քաղաքացիությունից զրկեց արտերկրում բնակվող մի շարք «օրենքով գողերի»` ԵՄ–ով նրանց տեղաշարժն առանց վիզայի սահմանափակելու համար։ Բացի այդ, սահմանին նրանց ձերբակալելու դեպքում նրանք Վրաստան չեն արտաքսվի։
«Ռուսթավի 2» հեռուստաալիքի տվյալներով` Թբիլիսիի քաղաքային դատարանն արդեն իսկ վարույթ է ընդունել Շուշանաշվիլիի հայցը։
Կախա Շուշանաշվիլիի դուստրը` Թաթիա Շուշանաշվիլին, լրագրողներին հայտնել է, որ իր հայրն արդեն 12 տարի է` պատիժ է կրում Մարսելի բանտում։ Նա առանձնախցում է, առողջական վիճակը գնալով վատթարանում է, այդ պատճառով նա պահանջում է, որ իրեն արտահանձնեն հայրենիք, իսկ դրա համար նրան վրացական անձնագիր է անհրաժեշտ։
Հեռուստաալիքի փոխանցմամբ` քաղաքացիության դադարեցման մասին նախագահի համապատասխան հրամանը հիմնված է եղել արդարադատության նախարարության եզրակացության վրա, որից հետևում է, որ Կախաբեր Շուշանաշվիլին 2015 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել։ Փաստաբանը պնդում է, որ ներկայացված փաստաթուղթը կեղծ է, քանի որ Շուշանաշվիլին, որն այդ ժամանակ հետախուզվում էր Ինտերպոլի Կարմիր շրջաբերականով, արդեն պատիժ էր կրում Մարսելի բանտում։
Շուշանաշվիլիից բացի, նախագահի դեմ հայց են ներկայացրել նաև այլ «օրենքով գողեր»։ Հիմնականում խոսքը նրանց մասին է, ովքեր 2013-18 թվականներին արդարացվել են Վրաստանի դատարանների կողմից, սակայն վճռի հրապարակումից հետո, այնուամենայնիվ, ստիպված են եղել լքել երկիրը։