https://arm.sputniknews.ru/20220121/lvorium10vov-nvazel-en-bnakaranajin-gvoghutjunnery-datakhazutjuny-tver-e-hraparakel-37794389.html
Լոռիում 10%–ով նվազել են բնակարանային գողությունները. դատախազությունը թվեր է հրապարակել
Լոռիում 10%–ով նվազել են բնակարանային գողությունները. դատախազությունը թվեր է հրապարակել
Sputnik Արմենիա
Գողության համար ռիսկային համարվող տեղանքներում տեսանկարահանող սարքեր են տեղադրվել։ 21.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-21T13:49+0400
2022-01-21T13:49+0400
2022-01-21T14:09+0400
հայաստան
գողություն
լոռի
հհ գլխավոր դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1092/30/10923058_0:16:1600:916_1920x0_80_0_0_a75a1666323e0f795c8c73dc6cfa73d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Լոռու մարզում բնակարանային գողության դեպքերը նվազել են, իսկ դրանց բացահայտման ցուցանիշներում որոշակի դրական դինամիկա է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։«Նախորդ տարվա ընթացքում մարզում արձանագրվել է բնակարանային գողության 129 դեպք: 2020թ. արձանագրվել էր նման 143 դեպք, այսինքն` տեղի է ունեցել նվազում 14 դեպքով կամ 10 տոկոսով։ Դրական որոշակի դինամիկա է արձանագրվել նաև բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշներում։ Եթե 2020թ. բնակարանային գողությունների բացահայտումը կազմել է 18.9%, ապա 2021թ.՝ 19,4%»,- նշված է դատախազության հաղորդագրությունում։Ոստիկանությունը հրապարակել է «Գրանդ Քենդիի» գողերի ձերբակալության կադրերը2021թ. ընթացքում Լոռու մարզի համայնքների ղեկավարներին մարզի դատախազությունից հասցեագրվել է թվով 76 միջնորդագիր, վերլուծվել են տվյալ համայնքներում հանցագործության կատարման համար հիմնական թիրախ և ռիսկային հանդիսացող բնակավայրերը, տարածքները:Արդյունքում գողության համար որպես ռիսկային համարվող տեղանքներում՝ բազմաբնակարան շենքեր մուտք գործող խաչմերուկներում, հրապարակներում, առանձնատներ մուտք գործող ճանապարհներին և այլ անհրաժեշտ վայրերում տեղադրվել է ընդհանուր 256 տեսանկարահանող սարք` Վանաձորում տեղադրվել է 97, Գուգարքում՝ 27, Սպիտակում՝ 10, Ստեփանավանում՝ 24, Տաշիրում՝ 51, Թումանյանում՝ 47 տեսախցիկ: Հանցագործությունների բացահայտման համար կարևոր նշանակություն են ունեցել տեսագրությունները, որոնց ուսումնասիրությամբ հետաքննական մարմինը պատկերացում է կազմել հանցանք կատարած անձանց, նրանց երթուղիների մասին:Նույն շրջանակներում Վանաձոր քաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի դռներին տեղադրվել է 171 կոդավորվող փական։Երևանում թալանել են բանկերից մեկի վաճառքի վարչության պետի բնակարանը
https://arm.sputniknews.ru/20220120/martunium-anchapahasy-hajpvosti-pvostatari-pajusakic-gumar-e-gvoghacel-37768115.html
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1092/30/10923058_180:0:1420:930_1920x0_80_0_0_d44f3115cee05f94dc5737d70d9fe65f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գողություն, լոռի, հհ գլխավոր դատախազություն
հայաստան, գողություն, լոռի, հհ գլխավոր դատախազություն
Լոռիում 10%–ով նվազել են բնակարանային գողությունները. դատախազությունը թվեր է հրապարակել
13:49 21.01.2022 (Թարմացված է: 14:09 21.01.2022) Գողության համար ռիսկային համարվող տեղանքներում տեսանկարահանող սարքեր են տեղադրվել։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Լոռու մարզում բնակարանային գողության դեպքերը նվազել են, իսկ դրանց բացահայտման ցուցանիշներում որոշակի դրական դինամիկա է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«Նախորդ տարվա ընթացքում մարզում արձանագրվել է բնակարանային գողության 129 դեպք: 2020թ. արձանագրվել էր նման 143 դեպք, այսինքն` տեղի է ունեցել նվազում 14 դեպքով կամ 10 տոկոսով։ Դրական որոշակի դինամիկա է արձանագրվել նաև բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշներում։ Եթե 2020թ. բնակարանային գողությունների բացահայտումը կազմել է 18.9%, ապա 2021թ.՝ 19,4%»,- նշված է դատախազության հաղորդագրությունում։
2021թ. ընթացքում Լոռու մարզի համայնքների ղեկավարներին մարզի դատախազությունից հասցեագրվել է թվով 76 միջնորդագիր, վերլուծվել են տվյալ համայնքներում հանցագործության կատարման համար հիմնական թիրախ և ռիսկային հանդիսացող բնակավայրերը, տարածքները:
Արդյունքում գողության համար որպես ռիսկային համարվող տեղանքներում՝ բազմաբնակարան շենքեր մուտք գործող խաչմերուկներում, հրապարակներում, առանձնատներ մուտք գործող ճանապարհներին և այլ անհրաժեշտ վայրերում տեղադրվել է ընդհանուր 256 տեսանկարահանող սարք` Վանաձորում տեղադրվել է 97, Գուգարքում՝ 27, Սպիտակում՝ 10, Ստեփանավանում՝ 24, Տաշիրում՝ 51, Թումանյանում՝ 47 տեսախցիկ: Հանցագործությունների բացահայտման համար կարևոր նշանակություն են ունեցել տեսագրությունները, որոնց ուսումնասիրությամբ հետաքննական մարմինը պատկերացում է կազմել հանցանք կատարած անձանց, նրանց երթուղիների մասին:
Նույն շրջանակներում Վանաձոր քաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի դռներին տեղադրվել է 171 կոդավորվող փական։