https://arm.sputniknews.ru/20220121/gerezmanneri-hamar-vtsharumy-karvi-arcanc-datakhazutjuny-pajqarum-e-kvorupciaji-dem-37809629.html
Գերեզմանների համար վճարումը կարվի առցանց․ դատախազությունը պայքարում է կոռուպցիայի դեմ
Գերեզմանների համար վճարումը կարվի առցանց․ դատախազությունը պայքարում է կոռուպցիայի դեմ
Sputnik Արմենիա
Ոլորտի անբարեխիղճ աշխատակիցները՝ սկսած ոլորտը համակարգողից մինչև ՀՈԱԿ-ի ղեկավար կազմ ու գերեզմանատների վարիչներ, կարող են հեռացվել աշխատանքից։ 21.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-21T18:36+0400
2022-01-21T18:36+0400
2022-01-24T11:49+0400
հհ դատախազություն
երևանի քաղաքապետարան
գերեզման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34761697_0:84:1600:984_1920x0_80_0_0_7afc4f310c7e7d148e21f4ae9de4fb30.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․ Երևանի տարբեր գերեզմանատներում հուղարկավորությունների նպատակով հողահատկացումների, այլ ծառայությունների ոլորտում շարունակվող սխեմատիկ հանցավոր խախտումներին վերջ տալու համար Երևանի դատախազն առաջարկություններով միջնորդագիր է հղել Երևանի քաղաքապետին։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։Առաջարկվել է գերեզմանատների տարածքը չափագրել լիցենզավորված չափագրողների կողմից, առանձնացնել դեռևս չտրամադրված տարածքներն առանձին-առանձին այն չափերով, որոնք օրենքով սահմանված են, համարակալել տարածքները և հուղարկավորության համար տրամադրել հերթական համարներով:Առաջարկվել է նաև մշակել գերեզմանատներում հուղարկավորության թույլտվություն տալուց առաջ ներկայացված փաստաթղթերի իսկությունը ստուգելու մեխանիզմ։Ըստ դատախազության՝ դա կվերացնի գերեզմանի վարիչների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու եղանակով գերեզմանատեղի տրամադրելու հնարավորությունը:Երևանի քաղաքապետին առաջարկվել է վերացնել նաև գերեզմանատան վարիչի համար կանոնադրությամբ սահմանված այն լիազորությունը, որով նա բիզնես ծառայություններ է մատուցում։Ստեղծվելու է նման ծառայություների մատուցման համար նախատեսված էլեկտրոնային հարթակ, և ծառայությունների գումարները գանձվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի հաշվեհամարին:Երևանի դատախազը բարձրացրել է նաև ոլորտում աշխատող անբարեխիղճ աշխատակիցների հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը քննարկելու հարցը:Դատախազությունը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետն արդեն արձագանքել է միջնորդագրին: Նախնական քննարկում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետի և Երևանի դատախազի տեղակալի միջև:Չարաշահումներ են արել նույնիսկ թաղման ու սգո ծառայությունների մատուցման ընթացքումԱվելի վաղ հայտնել էինք, որ Երևանում գերեզմանոցային ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում կոռուպցիոն սխեմատիկ հանցավոր խախտումներ են արձանագրվել։ Մի շարք գերեզմանատան վարիչներ, չնայած ստուգմամբ արձանագրված խախտումներին, տեղափոխվել են այլ գերեզմանատներ՝ որպես վարիչ, կամ չեն ազատվել աշխատանքից և հետագայում շարունակել են հանցավոր գործունեությունը: Բացի այդ, պարզվել է, որ առկա են բազմաթիվ գերեզմաններ, որոնք զբաղեցնում են օրենքով սահմանված առավելագույն չափերից ավելի տարածքներ, ինչի պատճառով գերեզմանատեղիներում տարածքների սղություն է առաջանում։
https://arm.sputniknews.ru/20220119/khakhtumner-gerezmanatnerum-inch-mijvocneri-en-dimum-varichnery-avel-pvogh-kvorzelu-hamar-37714512.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34761697_88:0:1512:1068_1920x0_80_0_0_5bfc753f7f427bb472aea342456fad22.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, երևանի քաղաքապետարան, գերեզման
հհ դատախազություն, երևանի քաղաքապետարան, գերեզման
Գերեզմանների համար վճարումը կարվի առցանց․ դատախազությունը պայքարում է կոռուպցիայի դեմ
18:36 21.01.2022 (Թարմացված է: 11:49 24.01.2022) Ոլորտի անբարեխիղճ աշխատակիցները՝ սկսած ոլորտը համակարգողից մինչև ՀՈԱԿ-ի ղեկավար կազմ ու գերեզմանատների վարիչներ, կարող են հեռացվել աշխատանքից։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․ Երևանի տարբեր գերեզմանատներում հուղարկավորությունների նպատակով հողահատկացումների, այլ ծառայությունների ոլորտում շարունակվող սխեմատիկ հանցավոր խախտումներին վերջ տալու համար Երևանի դատախազն առաջարկություններով միջնորդագիր է հղել Երևանի քաղաքապետին։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Առաջարկվել է գերեզմանատների տարածքը չափագրել լիցենզավորված չափագրողների կողմից, առանձնացնել դեռևս չտրամադրված տարածքներն առանձին-առանձին այն չափերով, որոնք օրենքով սահմանված են, համարակալել տարածքները և հուղարկավորության համար տրամադրել հերթական համարներով:
«Այս կառուցակարգը կբացառի ավելի «լավ» կամ նախըտրելի տարածքը կոռուպցիոն մեխանիզմների արդյունքում որոշակի անձանց տրամադրելու, սահմանված չափից ավելի մեծ տարածք տրամադրելու կամ գերեզմանատան տարածքից դուրս համայնքներին, այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքները որպես գերեզմանատեղի տրամադրելու ռիսկը»,- կարծում է Երևանի դատախազ Սևակ Հովհաննիսյանը։
Առաջարկվել է նաև մշակել գերեզմանատներում հուղարկավորության թույլտվություն տալուց առաջ ներկայացված փաստաթղթերի իսկությունը ստուգելու մեխանիզմ։
Ըստ դատախազության՝ դա կվերացնի գերեզմանի վարիչների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու եղանակով գերեզմանատեղի տրամադրելու հնարավորությունը:
Երևանի քաղաքապետին առաջարկվել է վերացնել նաև գերեզմանատան վարիչի համար կանոնադրությամբ սահմանված այն լիազորությունը, որով նա բիզնես ծառայություններ է մատուցում։
Ստեղծվելու է նման ծառայություների մատուցման համար նախատեսված էլեկտրոնային հարթակ, և ծառայությունների գումարները գանձվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի հաշվեհամարին:
Երևանի դատախազը բարձրացրել է նաև ոլորտում աշխատող անբարեխիղճ աշխատակիցների հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը քննարկելու հարցը:
Դատախազությունը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետն արդեն արձագանքել է միջնորդագրին: Նախնական քննարկում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետի և Երևանի դատախազի տեղակալի միջև:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում գերեզմանոցային ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում կոռուպցիոն սխեմատիկ հանցավոր խախտումներ են արձանագրվել։
Մի շարք գերեզմանատան վարիչներ, չնայած ստուգմամբ արձանագրված խախտումներին, տեղափոխվել են այլ գերեզմանատներ՝ որպես վարիչ, կամ չեն ազատվել աշխատանքից և հետագայում շարունակել են հանցավոր գործունեությունը: Բացի այդ, պարզվել է, որ առկա են բազմաթիվ գերեզմաններ, որոնք զբաղեցնում են օրենքով սահմանված առավելագույն չափերից ավելի տարածքներ, ինչի պատճառով գերեզմանատեղիներում տարածքների սղություն է առաջանում։