https://arm.sputniknews.ru/20220119/khakhtumner-gerezmanatnerum-inch-mijvocneri-en-dimum-varichnery-avel-pvogh-kvorzelu-hamar-37714512.html
Խախտումներ գերեզմանատներում. ինչ միջոցների են դիմում վարիչները ավել փող կորզելու համար
Խախտումներ գերեզմանատներում. ինչ միջոցների են դիմում վարիչները ավել փող կորզելու համար
Sputnik Արմենիա
2020 թ․ կատարած ստուգումներից հետո տարբեր գերեզմանատների վարիչներ տեղափոխվել են այլ գերեզմանատներ ու շուրջ 2 տարի շարունակել հանցավոր գործունեությունը։ 19.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-19T15:57+0400
2022-01-19T15:57+0400
2022-01-19T16:28+0400
հհ դատախազություն
չարաշահում
գերեզման
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34761720_0:84:1600:984_1920x0_80_0_0_836fffa2890675d4b64c9000c951bfd5.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Երևանում գերեզմանոցային ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում կոռուպցիոն սխեմատիկ հանցավոր խախտումներ են արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։Երևանի դատախազությունում այդ դեպքերով քրեական գործերի նյութեր են ուսումնասիրվել ու պարզվել է, որ անգամ Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խւմբի կողմից 2020թ. կատարված ստուգումներից հետո, տարբեր գերեզմանատներում շարունակվում են արձանագրվել աղաղակող խախտումներ:Մի շարք գերեզմանատան վարիչներ, չնայած ստուգմամբ արձանագրված խախտումներին, տեղափոխվել են այլ գերեզմանատներ՝ որպես վարիչ, կամ չեն ազատվել աշխատանքից և հետագայում շարունակել են հանցավոր գործունեությունը:Օրինակ, քրեական գործի շրջանակում պարզվել է, որ «Սիլիկյան» բաց գերեզմանատան կողմից տրամադրված գերեզմանատեղերը եղել են օրենքով սահմանված չափերից ավելի: Գերեզմանատան վարիչը նախաքննության ընթացքում վերականգնել է պետությանը պատճառված 1 մլն 530 հազար ՀՀ դրամ վնասը, սակայն քրեական գործի նախաքննությանը զուգահեռ շարունակել է դրսևորել հանցավոր վարքագիծ։Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:Նույնիսկ այն գերեզմանատներում, որտեղ նախկին վարիչներն ազատվել են աշխատանքից, հետագայում նույնաբնույթ խախտումները շարունակվել են, գործել է նույն մեխանիզմը։Մարությանի հայտարարությունների մի մասով նյութեր են նախապատրաստվում․ դատախազությունՄասնավորապես՝ գերեզմանի վարիչները, չունենալով փակ գերեզմանատներում նոր գերեզմանատեղեր հատկացնելու իրավունք, լրացրել են ակնհայտ կեղծ գերեզմանաքարտեր՝ ներառելով նոր հատկացվող վայրում իբրև թե մահացածի հարազատի հուղարկավորված լինելու փաստը։ Այդ հիմքով նոր գերեզմանատեղի են հատկացրել գերեզմանի սահմաններից դուրս գտնվող համայնքնային կամ այլ անձանց սեփականություն հանդիսացող հողատարածքներում:Բացի այդ, պարզվել է, որ առկա են բազմաթիվ գերեզմաններ, որոնք զբաղեցնում են օրենքով սահմանված առավելագույն չափերից ավելի տարածքներ, ինչի պատճառով գերեզմանտեղիներում տարածքների սղություն է առաջանում։Կաշառք ստանալու վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակներում պարզվել է, որ գերեզմանատան վարիչները կամ հսկիչները գերեզմանատեղի շինարարություն իրականացնելու պատրվակով իրականում քաղաքացիներից գումար են պահանջել գերեզմանատեղի տրամադրման և նշված աշխատանքների համար։Համաձայն «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կանոնադրության՝ կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության որոշակի տեսակներ, որոնց մեջ ներառված են գերեզմանահորի փորումը, գերեզմանի բարեկագումը, այսինքն սալիկապատում կամ բետոնապատումը և այլն: ՀՈԱԿ-ում առկա է հստակ սահմանված գնացուցակ վերոհիշյալ ծառայությունների համար, որի վճարումները ևս քաղաքացիների կողմից պետք է իրականացվեն ՀՈԱԿ-ի հաշվապահության միջոցով:Այսինքն, գերեզմանի վարիչները և հսկիչները նման ծառայություններ մատուցելու իրավասություն չունեն։ Մինչդեռ գերեզմանատների վարիչները և հսկիչները, շրջանցելով օրինական ճանապարհը, տեղերում առաջարկում են իրենց կողմից վերոհիշյալ ծառայությունների մատուցումն ու ներառում նաև այլ վճարներ:Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միայն օրենսդրական կարգավորումն ի զորու չէ ապահովել օրենքով սահմանված գերեզմանատեղերի առավելագույն չափերի պահպանումը և անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել քաղաքացիների կողմից նման հողազավթումները հայտնաբերելու և վերացնելու համար:Ելնելով տվյալ իրողություններից՝ Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը շարունակվող հանցավոր խախտումները, կոռուպցիոն տարածված սխեմաները վերացնելուն ուղղված կոնկրետ առաջարկությունների միջնոդրագրով դիմել է Երևանի քաղաքապետին:Առաջիկայում կներկայացվեն նաև Երևանի դատախազության կողմից միջնորդագրով Երևանի քաղաքապետարանին ներկայացված կոնկրետ առաջարկությունները:
https://arm.sputniknews.ru/20210910/ararati-marzi-mi-sharq-hamaynqnerum-sgo-srahnery-karucvel-en-orenqi-xaxtmamb-28961494.html
https://arm.sputniknews.ru/20220118/arvoghjapahutjan-nakhararutjuny-shtkel-e-elektrvonajin-teghekatvakan-bazaji-mahvan-tvjalnery-37646798.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34761720_89:0:1512:1067_1920x0_80_0_0_effda1ce8315b4309da4e3bf51bb740c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, չարաշահում, գերեզման, երևանի քաղաքապետարան
հհ դատախազություն, չարաշահում, գերեզման, երևանի քաղաքապետարան
Խախտումներ գերեզմանատներում. ինչ միջոցների են դիմում վարիչները ավել փող կորզելու համար
15:57 19.01.2022 (Թարմացված է: 16:28 19.01.2022) 2020 թ․ կատարած ստուգումներից հետո տարբեր գերեզմանատների վարիչներ տեղափոխվել են այլ գերեզմանատներ ու շուրջ 2 տարի շարունակել հանցավոր գործունեությունը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Երևանում գերեզմանոցային ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում կոռուպցիոն սխեմատիկ հանցավոր խախտումներ են արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Երևանի դատախազությունում այդ դեպքերով քրեական գործերի նյութեր են ուսումնասիրվել ու պարզվել է, որ անգամ Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խւմբի կողմից 2020թ. կատարված ստուգումներից հետո, տարբեր գերեզմանատներում շարունակվում են արձանագրվել աղաղակող խախտումներ:
10 սեպտեմբերի 2021, 16:06
Մի շարք գերեզմանատան վարիչներ, չնայած ստուգմամբ արձանագրված խախտումներին, տեղափոխվել են այլ գերեզմանատներ՝ որպես վարիչ, կամ չեն ազատվել աշխատանքից և հետագայում շարունակել են հանցավոր գործունեությունը:
Օրինակ, քրեական գործի շրջանակում պարզվել է, որ «Սիլիկյան» բաց գերեզմանատան կողմից տրամադրված գերեզմանատեղերը եղել են օրենքով սահմանված չափերից ավելի: Գերեզմանատան վարիչը նախաքննության ընթացքում վերականգնել է պետությանը պատճառված 1 մլն 530 հազար ՀՀ դրամ վնասը, սակայն քրեական գործի նախաքննությանը զուգահեռ շարունակել է դրսևորել հանցավոր վարքագիծ։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նույնիսկ այն գերեզմանատներում, որտեղ նախկին վարիչներն ազատվել են աշխատանքից, հետագայում նույնաբնույթ խախտումները շարունակվել են, գործել է նույն մեխանիզմը։
Մասնավորապես՝ գերեզմանի վարիչները, չունենալով փակ գերեզմանատներում նոր գերեզմանատեղեր հատկացնելու իրավունք, լրացրել են ակնհայտ կեղծ գերեզմանաքարտեր՝ ներառելով նոր հատկացվող վայրում իբրև թե մահացածի հարազատի հուղարկավորված լինելու փաստը։ Այդ հիմքով նոր գերեզմանատեղի են հատկացրել գերեզմանի սահմաններից դուրս գտնվող համայնքնային կամ այլ անձանց սեփականություն հանդիսացող հողատարածքներում:
Բացի այդ, պարզվել է, որ առկա են բազմաթիվ գերեզմաններ, որոնք զբաղեցնում են օրենքով սահմանված առավելագույն չափերից ավելի տարածքներ, ինչի պատճառով գերեզմանտեղիներում տարածքների սղություն է առաջանում։
Կաշառք ստանալու վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակներում պարզվել է, որ գերեզմանատան վարիչները կամ հսկիչները գերեզմանատեղի շինարարություն իրականացնելու պատրվակով իրականում քաղաքացիներից գումար են պահանջել գերեզմանատեղի տրամադրման և նշված աշխատանքների համար։
Համաձայն «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կանոնադրության՝ կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության որոշակի տեսակներ, որոնց մեջ ներառված են գերեզմանահորի փորումը, գերեզմանի բարեկագումը, այսինքն սալիկապատում կամ բետոնապատումը և այլն: ՀՈԱԿ-ում առկա է հստակ սահմանված գնացուցակ վերոհիշյալ ծառայությունների համար, որի վճարումները ևս քաղաքացիների կողմից պետք է իրականացվեն ՀՈԱԿ-ի հաշվապահության միջոցով:
Այսինքն, գերեզմանի վարիչները և հսկիչները նման ծառայություններ մատուցելու իրավասություն չունեն։ Մինչդեռ գերեզմանատների վարիչները և հսկիչները, շրջանցելով օրինական ճանապարհը, տեղերում առաջարկում են իրենց կողմից վերոհիշյալ ծառայությունների մատուցումն ու ներառում նաև այլ վճարներ:
Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միայն օրենսդրական կարգավորումն ի զորու չէ ապահովել օրենքով սահմանված գերեզմանատեղերի առավելագույն չափերի պահպանումը և անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել քաղաքացիների կողմից նման հողազավթումները հայտնաբերելու և վերացնելու համար:
Ելնելով տվյալ իրողություններից՝ Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը շարունակվող հանցավոր խախտումները, կոռուպցիոն տարածված սխեմաները վերացնելուն ուղղված կոնկրետ առաջարկությունների միջնոդրագրով դիմել է Երևանի քաղաքապետին:
Առաջիկայում կներկայացվեն նաև Երևանի դատախազության կողմից միջնորդագրով Երևանի քաղաքապետարանին ներկայացված կոնկրետ առաջարկությունները: