https://arm.sputniknews.ru/20220118/neruzhy-ka-rd-gvortsarar-kananc-mijazgajin-asvociaciaji-andamnery-gjumrium-ein-37681369.html
Ներուժը կա. ՌԴ Գործարար կանանց ասոցիացիայի անդամները Գյումրիում էին
Ներուժը կա. ՌԴ Գործարար կանանց ասոցիացիայի անդամները Գյումրիում էին
Sputnik Արմենիա
Չնայած տարիների համագործակցությանը` ռուսական բիզնեսը դեռ հստակ պատկերացում չունի հայաստանյան ներդրումային հնարավորությունների մասին: 18.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-18T19:04+0400
2022-01-18T19:04+0400
2022-01-18T19:37+0400
հայաստան
ռուսաստան
գյումրի
գործարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/12/37681672_0:172:1600:1072_1920x0_80_0_0_b2bee0d965e5513c63d7250253aa92fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հայ-ռուսական բիզնես համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած ՌԴ Գործարար կանանց միջտարածաշրջանային ասոցիացիայի անդամները հունվարի 18-ին այցելեցին Գյումրի` ծանոթանալու քաղաքի բիզնես ներուժին։Ռուս գործընկերների հետ հանդիպմանը ներկա էին Գյումրիում գործող, ճանաչում ձեռք բերած և նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչները: Ներկայացնելով Հայաստան կատարած այցի նպատակները՝ ասոցիացիայի նախագահ Օլգա Խոդակովսկայան տեղեկացրեց, որ Հայաստան են եկել ճանաչողական նպատակով:«Ասոցիացիան ՌԴ 36 քաղաքներում մասնաճյուղեր ունի: Երեկ մենք համագործակցության հուշագիր կնքեցինք նաև Հայաստանի հետ, որը մեզ հետ համագործակցող հինգերորդ երկիրն է»,-ասաց նա։Նրա խոսքով` չնայած տարիների համագործակցությանը` ռուսական բիզնեսը դեռ հստակ պատկերացում չունի հայաստանյան ներդրումային հնարավորությունների մասին:«Մինչ այստեղ գալը Հայաստանի բիզնես ներուժը մեզ համար մաքուր էջ էր, հիմա արդեն ավելի տեղեկացված ենք»,-նշեց Խոդակովսկայան։Ասոցիացիայի նախագահը նշեց, որ 3 օրվա ընթացքում արդեն իսկ բացահայտել են այն ոլորտները, որտեղ համագործակցությունն ու ներդրումներն ավելի գրավիչ են՝ սնունդ, տեքստիլ արդյունաբերություն, էկոտուրիզմ։ Միաժամանակ տեղի գործարարներն իրենք պետք է օգնեն ռուսական բիզնեսին հայկական շուկա մուտք գործելու համար՝ ներկայացնելով ներդրումային ամբողջ գրավչությունը:Մարաշի ասեղնագործություն. գյումրեցի կինը նոր հագուստներին հայկականություն է հաղորդում«1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքով արդյունաբերական ներուժը կորցրած քաղաքը քիչ–քիչ սկսում է վերագտնել հատկապես տեքստիլ արդյունաբերական պոտենցիալը: Գյումրին նաև զբոսաշրջային հարուստ ժառանգություն ունեցող քաղաք է,– ներկայացնելով համագործակցության հնարավորությունները` ասաց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը և ավելացրեց, – որպես քաղաքային իշխանություններ` հնարավոր ներդրումների դեպքում պատրաստ ենք աջակցել»։Հանդիպման ընթացքում ռուսական պատվիրակության անդամները տեղեկացրին, որ մայիսն Երևանում տեղի է ունենալու հայ-ռուսական բիզնես համաժողով, որին մասնակցելու ու նոր գործարար կապեր ստեղծելու են հրավիրվում նաև Գյումրու գործարարները:
https://arm.sputniknews.ru/20220114/kveracnen-erkrasharzhi-hetqery-pashinjann-yndunel-e-gjumru-qaghaqapetin-37550960.html
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/12/37681672_0:0:1556:1167_1920x0_80_0_0_fab37b0c57691354c42a9b22dd2c266c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, գյումրի, գործարար
հայաստան, ռուսաստան, գյումրի, գործարար
Ներուժը կա. ՌԴ Գործարար կանանց ասոցիացիայի անդամները Գյումրիում էին
19:04 18.01.2022 (Թարմացված է: 19:37 18.01.2022) Չնայած տարիների համագործակցությանը` ռուսական բիզնեսը դեռ հստակ պատկերացում չունի հայաստանյան ներդրումային հնարավորությունների մասին:
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հայ-ռուսական բիզնես համաժողովի շրջանակում
Հայաստան ժամանած ՌԴ Գործարար կանանց միջտարածաշրջանային ասոցիացիայի անդամները հունվարի 18-ին այցելեցին Գյումրի` ծանոթանալու քաղաքի բիզնես ներուժին։
Ռուս գործընկերների հետ հանդիպմանը ներկա էին Գյումրիում գործող, ճանաչում ձեռք բերած և նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչները: Ներկայացնելով
Հայաստան կատարած այցի նպատակները՝ ասոցիացիայի նախագահ Օլգա Խոդակովսկայան տեղեկացրեց, որ Հայաստան են եկել ճանաչողական նպատակով:
«Ասոցիացիան ՌԴ 36 քաղաքներում մասնաճյուղեր ունի: Երեկ մենք համագործակցության հուշագիր կնքեցինք նաև Հայաստանի հետ, որը մեզ հետ համագործակցող հինգերորդ երկիրն է»,-ասաց նա։
Նրա խոսքով` չնայած տարիների համագործակցությանը` ռուսական բիզնեսը դեռ հստակ պատկերացում չունի հայաստանյան ներդրումային հնարավորությունների մասին:
«Մինչ այստեղ գալը
Հայաստանի բիզնես ներուժը մեզ համար մաքուր էջ էր, հիմա արդեն ավելի տեղեկացված ենք»,-նշեց Խոդակովսկայան։
Ասոցիացիայի նախագահը նշեց, որ 3 օրվա ընթացքում արդեն իսկ բացահայտել են այն ոլորտները, որտեղ համագործակցությունն ու ներդրումներն ավելի գրավիչ են՝ սնունդ, տեքստիլ արդյունաբերություն, էկոտուրիզմ։ Միաժամանակ տեղի գործարարներն իրենք պետք է օգնեն ռուսական բիզնեսին հայկական շուկա մուտք գործելու համար՝ ներկայացնելով ներդրումային ամբողջ գրավչությունը:
«1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքով արդյունաբերական ներուժը կորցրած քաղաքը քիչ–քիչ սկսում է վերագտնել հատկապես տեքստիլ արդյունաբերական պոտենցիալը: Գյումրին նաև զբոսաշրջային հարուստ ժառանգություն ունեցող քաղաք է,– ներկայացնելով համագործակցության հնարավորությունները` ասաց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը և ավելացրեց, – որպես քաղաքային իշխանություններ` հնարավոր ներդրումների դեպքում պատրաստ ենք աջակցել»։
Հանդիպման ընթացքում ռուսական պատվիրակության անդամները տեղեկացրին, որ մայիսն Երևանում տեղի է ունենալու հայ-ռուսական բիզնես համաժողով, որին մասնակցելու ու նոր գործարար կապեր ստեղծելու են հրավիրվում նաև Գյումրու գործարարները: