https://arm.sputniknews.ru/20220116/mahacel-e-hh-vastakavvor-nkarich-ruben-arutchjany-37591417.html
Մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը
Մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը
Sputnik Արմենիա
Ռուբեն Արուտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Էրեբունի համայնքի «Մեմորիալ» սգո սրահում։ 16.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-16T17:48+0400
2022-01-16T17:48+0400
2022-01-16T18:05+0400
հայաստան
մահ
նկարիչ
ռուբեն արուտչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2066/40/20664037_0:131:1600:1031_1920x0_80_0_0_00240055e40430fd0c1f3e493455d535.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ 75 տարեկան հասակում այսօր` հունվարի 16–ին, մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ, ճարտարապետ Ռուբեն Արուտչյանը։ Տեղեկությունը հրապարակվել է նկարչի ֆեյսբուքյան էջում։Ռուբեն Արուտչյանը 2001 թվականին եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 2011 թվականից Աշխարհի հայ նկարիչների միության անդամ է։ Նրա շատ աշխատանքներ գտնվում են մասնավոր հավաքածուներում, աշխարհի տարբեր քաղաքներում։Արուտչյանը միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր է։ 1996թ․-ին նա մրցանակ է ստացել Հայկական նոր թղթադրամների էսքիզների մրցույթում, 2000 թվականին արժանացել է ՀՀ 50 000 դրամ անվանական արժեքով թղթադրամի էսքիզների մրցույթի առաջին մրցանակին, 2001 թվականին` Հայկական դրամի նշանի էսքիզի մրցույթի առաջին մրցանակին, 2007 թվականին` Շուշի քաղաքի զինանշանի մրցույթի առաջին մրցանակին և այլն։2004 թվականին հեղինակել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինանշանը, 2006 թվականին՝ Հոլոքոստի և Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը, որը տեղադրված է Երևանի Օղակաձևայգում։ Հեղինակել է ծանրամարտի աշխարհի առաջնության (1983, Երևան), Հայաստանի անկախության հանրաքվեի (1991, Երևան) ձևավորումները։Ռուբեն Արուտչյանն անհատական ցուցահանդեսներ է ունեցելԵրևանում, Մոսկվայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր։Նշենք, որ Ռուբեն Արուտչյանը նկարիչներ Սերգեյ Արուտչյանի որդին է և Միքայել Արուտչյանի եղբորորդին։Մի փոքր Երևան կարելի է փրկել. Մեսչյանը հուսադրում էԱրուտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունվարի 17 ին, ժամը 17։00-20։00–ը, Էրեբունի համայնքի «Մեմորիալ» սգո սրահում (հասցե` Այվազովսկու 14/4):Հրաժեշտի արարողությունը կկայանա ՀՀ նկարիչների միության շենքում հունվարի 18- ին՝ ժամը 12։00-13։00–ը։
https://arm.sputniknews.ru/20181029/50000-dramanocneri-axbanocy-karox-er-ruben-arutchyanin-harstacnel-15396468.html
https://arm.sputniknews.ru/20180819/armenia-ruben-artuchyan-13951358.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2066/40/20664037_174:0:1597:1067_1920x0_80_0_0_4dd4e90dbeade13521c5a01c8d16b437.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մահ, նկարիչ, ռուբեն արուտչյան
հայաստան, մահ, նկարիչ, ռուբեն արուտչյան
Մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը
17:48 16.01.2022 (Թարմացված է: 18:05 16.01.2022) Ռուբեն Արուտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Էրեբունի համայնքի «Մեմորիալ» սգո սրահում։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ 75 տարեկան հասակում այսօր` հունվարի 16–ին, մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ, ճարտարապետ Ռուբեն Արուտչյանը։ Տեղեկությունը հրապարակվել է նկարչի
ֆեյսբուքյան էջում։
Ռուբեն Արուտչյանը 2001 թվականին եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 2011 թվականից Աշխարհի հայ նկարիչների միության անդամ է։ Նրա շատ աշխատանքներ գտնվում են մասնավոր հավաքածուներում, աշխարհի տարբեր քաղաքներում։
29 հոկտեմբերի 2018, 21:43
Արուտչյանը միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր է։ 1996թ․-ին նա մրցանակ է ստացել Հայկական նոր թղթադրամների էսքիզների մրցույթում, 2000 թվականին արժանացել է ՀՀ 50 000 դրամ անվանական արժեքով թղթադրամի էսքիզների մրցույթի առաջին մրցանակին, 2001 թվականին` Հայկական դրամի նշանի էսքիզի մրցույթի առաջին մրցանակին, 2007 թվականին` Շուշի քաղաքի զինանշանի մրցույթի առաջին մրցանակին և այլն։
2004 թվականին հեղինակել է
Հայաստանի պաշտպանության նախարարության զինանշանը, 2006 թվականին՝ Հոլոքոստի և Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը, որը տեղադրված է Երևանի Օղակաձևայգում։ Հեղինակել է ծանրամարտի աշխարհի առաջնության (1983, Երևան), Հայաստանի անկախության հանրաքվեի (1991, Երևան) ձևավորումները։
Ռուբեն Արուտչյանն անհատական ցուցահանդեսներ է ունեցելԵրևանում, Մոսկվայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր։
Նշենք, որ Ռուբեն Արուտչյանը նկարիչներ Սերգեյ Արուտչյանի որդին է և Միքայել Արուտչյանի եղբորորդին։
Արուտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունվարի 17 ին, ժամը 17։00-20։00–ը, Էրեբունի համայնքի «Մեմորիալ» սգո սրահում (հասցե` Այվազովսկու 14/4):
Հրաժեշտի արարողությունը կկայանա ՀՀ նկարիչների միության շենքում հունվարի 18- ին՝ ժամը 12։00-13։00–ը։