00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրեաների հուշարձանը, Շուշիի զինանշանն ու 50 հազար դրամանոցները. Արուտչյանն ու աշխարհը

© Photo : Vram KhanamiryanРубен Арутчьян
Рубен Арутчьян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արուտչյան ցեղի արմատները Շուշիից են, և այդ հանգամանքն անդրադարձել է ստեղծագործական դինաստիայի կրտսեր ներկայացուցչի՝ Ռուբեն Արուտչյանի ստեղծագործության վրա։ Նա այն մարդկանցից է, ովքեր ինքնին հայտնի են իրենց արվեստով, այլ ոչ թե կոչումներով ու պարգևներով, վերջիններն ուղղակի լրացնում են այն։

Ռուբեն Արուտչյանի նկարները միանգամից ճանաչելի են։ Նրանք, ովքեր ծանոթ են ժամանակակից հայկական գեղանկարչությանը, անկասկած, կհաստատեն այդ թեզը։ Ճանաչելի են թեթևությամբ,  շարժումով, երազկոտությամբ և էլեգանտությամբ, չափի և զարմանալի նրբանկատության զգացողությամբ։ Արուտչյանի յուրաքանչյուր կտավը պատված է նուրբ շղարշով, քողով, որը թաքցնում է ամենագողտրիկ, ինտիմ բաները, ինչը սովորաբար չեն դնում համընդհանուր ցուցադրության։ Իսկ մենք պետք է ինքներս գլխի ընկնենք` յուրաքանչյուրս մեր երևակայության չափով։ Ու ստացվում է, որ մենք բոլորս մասնակցում ենք ստեղծագործությանը։

Памятник Комитасу в Камском саду в Петербурге. (скульптор Л. Бейбутян, архитектор М. Атоянц) - Sputnik Արմենիա
Փայտե Աստվածուհին և 5 մետրանոց Կոմիտասը. ինչպես քանդակագործ Բեյբությանը գրավեց Պետերբուրգը

Պատմելով նկարչի մասին՝ չեմ խոսի նրա նկարներից։ Առաջին հերթին, դրանք իրենց մասին ավելի շատ ու ավելի լավ կպատմեն, երկրորդ` ի՞նչ զբաղմունք է նկարների մասին պատմելը։ Ահա այստեղ թռչուն է, իսկ այստեղ կինը հանվում… Երազողի փոքր պատմություն` ահա թե ինչ է Ռուբենի յուրաքանչյուր նկարը, իսկ մենք չենք ներխուժի ուրիշի երազանքների մեջ՝ փայփայելով ու իրագործելով սեփական երազանքները։

Ավելի լավ է խոսել Ռուբեն Արուտչյանի ամենակարևոր աշխատանքների մասին։ Ավելի ճիշտ, այն ամենակարևորների, որոնք հենց ինքն է այդպիսին համարում և սուբյեկտիվորեն են ընտրված, թող ներվի ինձ նման համարձակությունը։

Հայտնի «Պոպլավոկի» պուրակում՝ Մոսկովյան-Տերյան խաչմերուկի մոտ, տեղադրված է Հոլոքոսթի հուշարձանը՝ միավորված Հայոց ցեղասպանության հետ։ Արուտչյանին հուշարձանը պատվիրել է Հայաստանի հրեական միությունը։

Այս տեղում չէր կարելի ինչ-որ մոնումենտալ բան դնել, կարծում է հեղինակը, որովհետև ընտրվել է երկուսուկես մետր բարձրություն՝ մարդու հասակից բարձր, բայց այնպես, որ համամասնությունները չճնշեն, այլապես հուշարձանն օտարածին մարմին կլինի այդ կետում։ Արուտչյանը փորձել է հուշահամալիրը հասկանալի դարձնել թե՛ հայերի, թե՛ հրեաների համար։

Բայց, երևում է, ոչ բոլորն են հասկացել։ Ութ տարի առաջ ինչ-որ հիմարներ տխմարություն են գրել հուշարձանի վրա ու ներկ լցրել։ Քաղաքապետարանն այդ ժամանակ վերացրել է հետքերը, և մինչև հիմա հուշարձանին ձեռք չեն տվել։ Տմարդը մնում է տմարդ, և դա արտակարգ դեպք է Երևանի համար։ Թեև պետք է խոստովանել, որ քաղաքային հուշարձանների վրա չեն հայտնվում են զզվելի գրություններ, բայց տարատեսակ հայտարարություններ, քաղաքական թռուցիկներ և գորգեր լվանալու ծառայության հեռախոսահամարներ կգտնեք։

Уроженец Гюмри, скульптор Сергей Меркуров, дружил со знаменитым Роденом - Sputnik Արմենիա
Ստալինի և գյումրեցի քանդակագործի մտերմությունը, կամ ի՞նչու առաջնորդը չպատժեց Մերկուրովին

Բայց վերադառնան նկարչին։ Քչերին է հայտնի, որ Ռուբեն Արուտչյանը Շուշի քաղաքի գերբի հեղինակն է։ Աշխատանքին ձեռնամուխ լինելուց առաջ, որը պետք է ներկայացվեր մրցույթի, Ռուբենը միայն մեկ անգամ էր եղել Շուշիում։ Ստիպված էր գնալ, և նրան կախարդել է երկինքը։

«Երևանում նույնպես երկինքը մոտ է, բայց Շուշիի երկինքը յուրահատուկ է», — պատմում է Արուտչյանը։ Նա ֆիզիկապես զգացել է այդ երկինքը. «Դրա մեջ, հավանաբար, կարելի է ընկղմվել,– ասում է նա,- բայց հաստատ կարելի է ձեռքը վերև պարզել ու դիպչել երկնքին, այնքան մոտ է այն»։

Ստիպված է եղել ուսումնասիրել գերբագիտություն (հերալդիկա)։ Դա ճշգրիտ գիտություն է, ասում է Արուտչյանը, խիստ կանոններով, որոնք անհնար է անտեսել։ Ավելին, պարզվում է, որ երկրների ու քաղաքների զինանշանները տարբեր բաներ են, ենթարկվում են տարբեր կանոնների, և դրանց պարտադիր պետք է հետևել։

Այդ ժամանակ Արուտչյանը գրախանութներից գնել է այն ամենը, ինչ կապված է եղել հերալդիկայի հետ, տակնուվրա արել տան գրադարանը, ինչ-որ բաներ բերել են ծանոթները։ Արդյունքում մրցույթում հաղթել է հենց նա, իսկ մրցույթը շատ լարված է եղել։

Արուտչյանը ֆանտաստիկ մրցակցությամբ հաղթել է ևս մեկ մրցույթում՝ 50-հազար դրամանոց անվանական թղթադրամի էսքիզը։ Այստեղ մի ամբողջ պատմություն կա։

Արուտչյանին՝ որպես հարգված հեղինակի, հրավիրել են Գերմանիա՝ Մյունխենի մի ընկերություն, որը զբաղվել է թղթադրամների տպագրությամբ` Հայաստանի պետական պատվերով։ Գերմանացիներն այնքան են վստահել նրան, որ թույլ են տվել մտնել «սրբավայր»՝ վայր, որտեղ օտարները չեն լինում։ Դա համակարգչային սրահն է, այնտեղ  աշխատում են դիզայներները, որոնք տարբեր երկրների թղթադրամների արտաքին տեսքը համապատասխանեցնում են պահանջվող չափանիշներին։

Այդ ժամանակ աշխատել են էսքիզի վրա, մի քանի օր է պահանջվել՝ շագանակագույն պահանջվող երանգը ստանալու համար։ Համակարգչային սրահի հատակը պատված է եղել հայկական դրամով, բոլորը 50 հազար անվանական արժեքով՝ խոտանված, մի կողմից տպված և գրեթե անթերի։ Վերջինների շարքում եղել են թղթադրամներ, որոնք տարբերվել են նմուշից հենց այդ շագանակագույնի երանգով, ինչ-որ գծով, մյուսն ինչ-որ աննշան բանով։

Դրանք խոտանված են համարվել, թեև դրանք անհնար է կեղծ անվանել։ Հավանաբար, ոչ մի հատուկ տեխնիկա այդ փողերը չէր կարող ոչ միայն կեղծ համարել, այլ չէր գտնի մի թերություն, որի պատճառով թղթադրամները պետք է ոչնչացվեն։

Արուտչյանը կատակով խնդրել է թույլ տալ մեկ անգամ հավաքել այստեղի աղբը, բայց լուրջ և կոշտ մերժում է ստացել, ժպիտով, իհարկե։ Իսկ այդ օրը հաջողությունն այնքան մոտ է եղել․․․

Լրահոս
0