https://arm.sputniknews.ru/20220113/inch-e-irakanum-cankanum-turqian-safrastjany-haj-turqakan-haraberutjunneri-masin-37499508.html
Ի՞նչ է իրականում ցանկանում Թուրքիան. Սաֆրաստյանը` հայ-թուրքական հարաբերությունների մասին
Ի՞նչ է իրականում ցանկանում Թուրքիան. Սաֆրաստյանը` հայ-թուրքական հարաբերությունների մասին
Sputnik Արմենիա
Անկախ նրանից, թե Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն ինչ արդյունքների կհանգեցնի, Երևանը պետք է համակարգի, անհրաժեշտության դեպքում`... 13.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-13T23:24+0400
2022-01-13T23:24+0400
2022-01-14T00:35+0400
արցախ
հայաստան
թուրքիա
հայոց ցեղասպանություն
սփյուռք
ռուբեն սաֆրաստյան
ռուբեն ռուբինյան
սերդար քըլըչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1b/36913007_0:25:1600:925_1920x0_80_0_0_19e60e4cb962b99258d4f207f42cbacb.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Թուրքիան շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունների իրական կարգավորմամբ և գործընկերային հարաբերությունների զարգացմամբ, Անկարայի քաղաքականությունն ուղղված է Երևանին «կլանելուն» և վասալային կախվածության մեջ գցելուն։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։Փորձագետը կասկածում է, որ այս համատեքստում հունվարի 14-ին մեկնարկող գործընթացը հաջողության կհանգի։Երևանի հետ հարաբերություններն Անկարայում դիտարկում են իրենց աշխարհառազմավարական խնդիրների պրիզմայով, այդ տեսանկյունից առաջնային խնդիր է Ռուսաստանի դերի և դիրքերի թուլացումը»,-ասաց Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով Մոսկվայում կայանալիք բանակցությունները:Նա համոզված է, որ Թուրքիան երբեք չի հրաժարվի իր ավանդական նախապայմաններից։ Անկարան պահանջում է Հայաստանից հրաժարվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացից, ճանաչել Կարսի 1921թ.-ի պայմանագիրը և դրանով իսկ իրավաբանորեն հրաժարվել որևէ տարածքային պահանջից, ճանաչել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»՝ Լեռնային Ղարաբաղի հետ միասին:Արցախում 44-օրյա պատերազմից հետո այդ պայմաններին ավելացել է նաև Հայաստանի Սյունիքի մարզով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու պահանջը, որով Ադրբեջանը ցանկանում է անարգել, չվերահսկվող ցամաքային կապ հաստատել Նախիջևանի ինքնավարության, ապա՝ նաև Թուրքիայի հետ։«Բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի որևէ իշխանություն կկատարի Թուրքիայի այդ նախապայմանները։ Այն ամենը, ինչից պահանջում է հրաժարվել Անկարան, մեր ինքնության հիմքն է կազմում։ Դրանք այսրոպեական քաղաքական հարցեր չեն, որոնց շուրջ կարելի է ինչ-որ փոխզիջումների գնալ»,- վստահ է նա։Միևնույն ժամանակ հասկանալի է, որ Հայաստանը չպետք է առաջինը հրաժարվի բանակցություններից և դրանով ապակառուցողական գործընկեր երևա միջազգային հանրության աչքում։ Կարգավորման գործընթացն այս կամ այն կերպ ողջունում են համաշխարհային բոլոր խաղացողները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն, և այդ հարցում նրանց միջև որոշակի կոնսենսուս կա։ Արտաքին ուժերի նման տրամադրվածությունը պետք է դրական գնահատել, քանի որ հնարավորություն կա, որ նրանք կուժեղացնեն ճնշումը Թուրքիայի վրա՝ Հայաստանի համար առանցքային հարցերի շուրջ:Թուրքիան «Flyone Armenia»-ին Ստամբուլ թռչելու թույլտվություն է տվելԱնկախ նրանից, թե ինչպես կընթանա կարգավորման գործընթացը, Հայաստանը պետք է այն համակարգի, եթե պետք է՝ համաձայնեցնի սփյուռքի հետ։ Թուրքիայի հետ բանակցություններն այն հարցն է, որը կենսական նշանակություն ունի ոչ միայն հայկական պետության, այլև ամբողջ աշխարհի հայության համար։Արևելագետն ապարդյուն է համարում հայկական սփյուռքի գործոնը չեզոքացնելու թուրքական վերնախավի ջանքերը։ Դեռևս անցյալ տարվա վերջին Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարայի ու Երևանի միջև երկխոսությունը ջուր կլցնի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկների վրա: Էրդողանի խորհրդականի խոսքով՝ ԱՄՆ-ում հայկական լոբբին հակաթուրքական տրամադրությունները դարձրել է իր ինքնության մի մասը, սակայն հայ-թուրքական գործընթացը «կքանդի այն հիմքը, որի վրա սփյուռքը կառուցել է իր բոլոր փաստարկները»:«Կալինը, լինելով փորձառու պրոպագանդիստ, փորձում է ցանկալին իրականության տեղ ներկայացնել։ Թուրքական վերնախավը վերջին տասնամյակում միշտ ձգտել է «գծից գցել» հայկական սփյուռքին։ Սակայն դա անել չի հաջողվի։ Հայկական սփյուռքի գոյությունը՝ իր բոլոր կառույցներով հանդերձ, մի երևույթ է, որը ոչ մի կերպ կապված չէ քաղաքական գործընթացների հետ»,-նշեց նա։Հիշեցնենք, որ Հայաստանն ու Թուրքիան արդեն նշանակել են բանակցությունների համար իրենց հատուկ ներկայացուցիչներին։ Երևանը կներկայացնի ԱԺ փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը, Անկարան՝ Վաշինգտոնում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Հատուկ դեսպանորդների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին՝ Ռուսաստանի մայրաքաղաքում:
https://arm.sputniknews.ru/20220113/hh-agnn-turqiaji-het-divanagitakan-haraberutjun-hastatelu-aknkaliq-uni-hunanjan-37489759.html
https://arm.sputniknews.ru/20220111/hh-ishkhanutjuny-spjurqi-dzerqic-khlum-e-zenqy-turqagety-rubinjani-nshanakman-masin-37410927.html
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1b/36913007_180:0:1600:1065_1920x0_80_0_0_c5a5130798a714b5ff5be0e91b99ec71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, թուրքիա, հայոց ցեղասպանություն, սփյուռք, ռուբեն սաֆրաստյան, ռուբեն ռուբինյան, սերդար քըլըչ
արցախ, հայաստան, թուրքիա, հայոց ցեղասպանություն, սփյուռք, ռուբեն սաֆրաստյան, ռուբեն ռուբինյան, սերդար քըլըչ
Ի՞նչ է իրականում ցանկանում Թուրքիան. Սաֆրաստյանը` հայ-թուրքական հարաբերությունների մասին
23:24 13.01.2022 (Թարմացված է: 00:35 14.01.2022) Անկախ նրանից, թե Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն ինչ արդյունքների կհանգեցնի, Երևանը պետք է համակարգի, անհրաժեշտության դեպքում` համաձայնեցնի սփյուռքի հետ։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Թուրքիան շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունների իրական կարգավորմամբ և գործընկերային հարաբերությունների զարգացմամբ, Անկարայի քաղաքականությունն ուղղված է Երևանին «կլանելուն» և վասալային կախվածության մեջ գցելուն։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Փորձագետը կասկածում է, որ այս համատեքստում հունվարի 14-ին մեկնարկող գործընթացը հաջողության կհանգի։
«Թուրքիային իրականում պետք չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Նրանք միայն ուզում են Հայաստանը պոկել Ռուսաստանից, նվազագույնի հասցնել Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում։ Թուրքիայի իշխանության երկարաժամկետ ռազմավարությունը միտված է նրան, որ Հայաստանում ռուսական ռազմաբազա չլինի։
Երևանի հետ հարաբերություններն Անկարայում դիտարկում են իրենց աշխարհառազմավարական խնդիրների պրիզմայով, այդ տեսանկյունից առաջնային խնդիր է Ռուսաստանի դերի և դիրքերի թուլացումը»,-ասաց Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով Մոսկվայում կայանալիք բանակցությունները:
Նա համոզված է, որ Թուրքիան երբեք չի հրաժարվի իր ավանդական նախապայմաններից։ Անկարան պահանջում է Հայաստանից հրաժարվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացից, ճանաչել Կարսի 1921թ.-ի պայմանագիրը և դրանով իսկ իրավաբանորեն հրաժարվել որևէ տարածքային պահանջից, ճանաչել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»՝ Լեռնային Ղարաբաղի հետ միասին:
Արցախում 44-օրյա պատերազմից հետո այդ պայմաններին ավելացել է նաև Հայաստանի Սյունիքի մարզով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու պահանջը, որով Ադրբեջանը ցանկանում է անարգել, չվերահսկվող ցամաքային կապ հաստատել Նախիջևանի ինքնավարության, ապա՝ նաև Թուրքիայի հետ։
«Բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի որևէ իշխանություն կկատարի Թուրքիայի այդ նախապայմանները։ Այն ամենը, ինչից պահանջում է հրաժարվել Անկարան, մեր ինքնության հիմքն է կազմում։ Դրանք այսրոպեական քաղաքական հարցեր չեն, որոնց շուրջ կարելի է ինչ-որ փոխզիջումների գնալ»,- վստահ է նա։
Միևնույն ժամանակ հասկանալի է, որ Հայաստանը չպետք է առաջինը հրաժարվի բանակցություններից և դրանով ապակառուցողական գործընկեր երևա միջազգային հանրության աչքում։ Կարգավորման գործընթացն այս կամ այն կերպ ողջունում են համաշխարհային բոլոր խաղացողները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն, և այդ հարցում նրանց միջև որոշակի կոնսենսուս կա։ Արտաքին ուժերի նման տրամադրվածությունը պետք է դրական գնահատել, քանի որ հնարավորություն կա, որ նրանք կուժեղացնեն ճնշումը Թուրքիայի վրա՝ Հայաստանի համար առանցքային հարցերի շուրջ:
Անկախ նրանից, թե ինչպես կընթանա կարգավորման գործընթացը, Հայաստանը պետք է այն համակարգի, եթե պետք է՝ համաձայնեցնի սփյուռքի հետ։ Թուրքիայի հետ բանակցություններն այն հարցն է, որը կենսական նշանակություն ունի ոչ միայն հայկական պետության, այլև ամբողջ աշխարհի հայության համար։
«Պետք է կարողանանք միասնական և համակարգված գործել, աշխատանքի պայմանական բաժանում կատարել։ Աշխատանքի այդպիսի բաժանման որոշակի տարրեր միշտ էլ կիրառվել են, բայց հիմա պետք է առավել հետևողական լինել այս հարցում: Դժվարանում եմ ասել՝ հասկանո՞ւմ է արդյոք Հայաստանի այսօրվա քաղաքական ղեկավարությունը այդ անհրաժեշտությունը։ Որքանով կարելի է դատել արտաքին դրսևորումներից՝ նման ըմբռնում իշխանությունները չունեն։ Բայց հնարավոր է, որ ապագայում գա այդ հրամայականի գիտակցումը»,-ավելացրեց մեր զրուցակիցը։
Արևելագետն ապարդյուն է համարում հայկական սփյուռքի գործոնը չեզոքացնելու թուրքական վերնախավի ջանքերը։ Դեռևս անցյալ տարվա վերջին Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարայի ու Երևանի միջև երկխոսությունը ջուր կլցնի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկների վրա: Էրդողանի խորհրդականի խոսքով՝ ԱՄՆ-ում հայկական լոբբին հակաթուրքական տրամադրությունները դարձրել է իր ինքնության մի մասը, սակայն հայ-թուրքական գործընթացը «կքանդի այն հիմքը, որի վրա սփյուռքը կառուցել է իր բոլոր փաստարկները»:
«Կալինը, լինելով փորձառու պրոպագանդիստ, փորձում է ցանկալին իրականության տեղ ներկայացնել։ Թուրքական վերնախավը վերջին տասնամյակում միշտ ձգտել է «գծից գցել» հայկական սփյուռքին։ Սակայն դա անել չի հաջողվի։ Հայկական սփյուռքի գոյությունը՝ իր բոլոր կառույցներով հանդերձ, մի երևույթ է, որը ոչ մի կերպ կապված չէ քաղաքական գործընթացների հետ»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Թուրքիան արդեն նշանակել են բանակցությունների համար իրենց հատուկ ներկայացուցիչներին։ Երևանը կներկայացնի ԱԺ փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ
Ռուբեն Ռուբինյանը, Անկարան՝ Վաշինգտոնում նախկին դեսպան
Սերդար Քըլըչը։ Հատուկ դեսպանորդների
առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին՝ Ռուսաստանի մայրաքաղաքում: