00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուբինյանի նշանակումով 10։0 պարտվել ենք. թուրքագետը`հայ–թուրքական հարաբերությունների մասին

© Sputnik / Asatur YesayantsՌուբեն Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյան - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
Ռուբեն Ռուբինյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նշանակված բանագնացներին` վերլուծելով նրանց դիվանագիտական կարողությունները։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը կարծում է, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի բանագնաց նշանակված Սերդար Քըլըչն այդ երկրի ամենափորձառու դիվանագետներից մեկն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշում է, որ Քըլըչի նշանակումը ցույց է տալիս, որ թուրքական կողմը մեծ կարևորություն է տալիս նշված գործընթացին։

«ԱՄՆ–ում նշանակվող ցանկացած թուրք դեսպան պետք է նաև անխուսափելիորեն զբաղվի հայկական հարցով, հարաբերվի տեղի հայկական ազդեցիկ համայնքի հետ, հետևաբար այդ երկիր են ուղարկում իրենց լավագույն կադրերին։ Այդ տեսանկյունից Սերդար Քըլըչն արդեն որոշ չափով մասնագիտացած է և կարող է առաջ տանել թուրքական գիծը` հետևելով թուրքական դիվանագիտական դպրոցի ավանդույթներին»,– ասաց թուրքագետը։

Լոքմագյոզյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սպասվող բանակցությունների վերաբերյալ մեր շահերի տեսանկյունից ինքն ունի լուրջ վերապահումներ։ Ըստ նրա` թուրքական կողմի լուրջ մոտեցումն ակնհայտ է, մեր առջևդրելենդիվանագիտականծանրհրետանի, մինչդեռ Հայաստանը բանագնաց է նշանակել ընդհանրապես կենսագրություն չունեցող մարդու, ով կյանքում ոչ մի լուրջ գործ չի արել և իշխանության է եկել հեղափոխական ալիքի միջոցով։
«Գուցե մեր կառավարությունն ուզում է, որպեսզի լուրջ բանագնաց չունենանք և տանուլ տանքխաղը։Մենք արդեն իսկ սկսում ենք պարտված դիրքերից, իսկ թուրքական կողմը շարունակելու է պնդել իր նախապայմանները, որոնցից մեկն անշուշտ Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելն է։ Վախենամ, որ հայկական կողմն ընդունի այն ամենը, ինչ թուրքերը կդնեն սեղանի վրա»,– ասաց թուրքագետը։
Գործընթացի հետևում անձամբ կանգնած է Ռեջեփ Թայիբ Էրդողանը մասնագիտական պորտֆելի առկայությունը։ Լոքմագյոզյանի պնդմամբ` եթե անգամ Քըլիչի կողքին լիներ Էրդողանի մերձավոր ազգականը, նա նախապատվությունը կտար փորձառու Քըլըչին, որովհետև հատկապես հայկական թեմաներին թուրքերը մոտենում են ամենայն լրջությամբ։
Թուրքիայի հետ գործընթացը և ոչ միայն․ Շահնազարյանը թվարկել է ՀՀ հիմնական սպառնալիքները
«2008 թվականի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ այսօրվա իրողությունների պայմաններում ավելի շատ տարբերություններ կան, քան ընդհանրություններ։ Մենք այն ժամանակ ավելի ուժեղ դիրքերում էինք, նախագահ Գյուլն ուզում էր անպայման լավացնել հարաբերությունները Հայաստանի հետ, և մենք պարտվողական վիճակում չմտանք բանակցությունների փուլ, սեղանի շուրջ նստեցինք հավասարը հավասարի հետ։ Մենք Թուրքիային նույնիսկ ծնկի բերեցինք այն առումով, որ Անկարան հրաժարվեց իր նախապայմաններից։ Բայց հետո Էրդողանը քանդեց այդ ամենը և հայտարարեց, որ մինչև հայերը չհեռանան Ղարաբաղից, արձանագրությունները չեն վավերացվի»,– հիշեցրեց թուրքագետը։
Լոքմագյոզյանի դիտարկմամբ` Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը բավականին թույլ վիճակում է, մյուս կողմից էլ բանագնաց է նշանակվում փողոցից եկած ինչ-որ անձ։ Ըստ նրա` եթե նման կերպ շարունակվի, Հայաստանի իշխանությունը կրկին խնդիրներ կունենա սփյուռքի հետ, որի ձեռքից ըստ էության վերցնում է վերջին զենքը` հայկական պահանջատիրությունը։
Սերդար Քըլըչ - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
Էրդողանի գլխավոր լոբբիստը հայոց Ցեղասպանության ժխտման հարցում․ ի՞նչ է հայտնի Քըլըչի մասին
Հիշեցնենք, որ թուրք դիվանագետ, ԱՄՆ–ում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը պաշտոնապես նշանակվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի շահերը ներկայացնող հատուկ բանագնաց:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ հրամանն արդեն հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի կողմից նշանակված հատուկ բանագնացը Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է։
Լրահոս
0