https://arm.sputniknews.ru/20220113/hunvari-15-ic-aprili-15-y-kanckacven-pahestazvorajinneri-varzhakan-havaqner-37465422.html
Հունվարի 15-ից ապրիլի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
Հունվարի 15-ից ապրիլի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
Sputnik Արմենիա
Հավաքների նպատակը պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։ 13.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-13T11:10+0400
2022-01-13T11:10+0400
2022-01-13T11:59+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
վարժական հավաք
հայաստան
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/16/33537914_0:0:1053:593_1920x0_80_0_0_c62a5701fa3b31079f0a632959f3d39c.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. 2022թ–ի հունվարի 15-ից ապրիլի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։Պաշտպանության նախարարության այս առաջարկն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության հերթական նիստում։Հավաքներում կընդգրկվեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերը։Հավաքների նպատակն, ըստ նախագծի, պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 65 քաղաքացի, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ:Հավաքներում կընդգրկվեն նաև ռազմատրանսպորտային մարմինների տրանսպորտային ռեսուրսներ (45 միավոր)` վարժական և ինժեներական աշխատանքներ իրականացնելու համար։Հայտարարվող վարժական հավաքները նախատեսված են ՊՆ–ի 2022թ–ի տարեկան ծրագրով։ Ծախսերն իրականացվելու են 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:
https://arm.sputniknews.ru/20220112/arcakhum-gtnvvogh-khaghaghapahnery-dirqeri-anvtangutjan-apahvovman-varzhanq-en-anckacrel-37420626.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/16/33537914_44:0:895:638_1920x0_80_0_0_73d86362ba23d0c69d55444d7f1e63bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), վարժական հավաք, հայաստան, բանակ
հհ պաշտպանության նախարարություն (պն), վարժական հավաք, հայաստան, բանակ
Հունվարի 15-ից ապրիլի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
11:10 13.01.2022 (Թարմացված է: 11:59 13.01.2022) Հավաքների նպատակը պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. 2022թ–ի հունվարի 15-ից ապրիլի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։
Պաշտպանության նախարարության այս առաջարկն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության հերթական նիստում։
Հավաքներում կընդգրկվեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերը։
Հավաքների նպատակն, ըստ նախագծի, պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։
Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 65 քաղաքացի, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ:
Հավաքներում կընդգրկվեն նաև ռազմատրանսպորտային մարմինների տրանսպորտային ռեսուրսներ (45 միավոր)` վարժական և ինժեներական աշխատանքներ իրականացնելու համար։
Հայտարարվող վարժական հավաքները նախատեսված են ՊՆ–ի 2022թ–ի տարեկան ծրագրով։ Ծախսերն իրականացվելու են 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին: