https://arm.sputniknews.ru/20220112/arcakhum-gtnvvogh-khaghaghapahnery-dirqeri-anvtangutjan-apahvovman-varzhanq-en-anckacrel-37420626.html
Արցախում գտնվող խաղաղապահները դիրքերի անվտանգության ապահովման վարժանք են անցկացրել
Արցախում գտնվող խաղաղապահները դիրքերի անվտանգության ապահովման վարժանք են անցկացրել
Sputnik Արմենիա
Ընթացիկ իրադրությունը վերահսկելու համար բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից փողոցային գմբեթավոր տեսախցիկներով։ 12.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-12T10:32+0400
2022-01-12T10:32+0400
2022-01-12T10:45+0400
արցախ
զորավարժություններ
խաղաղապահներն արցախում
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0c/37420785_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2fbd9a68052b4d35bd048f7ebb7c06d3.jpg
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի դիտակետերում անվտանգության ապահովման պլանային վարժանք են անցկացրել` կապի ժամանակակից միջոցների 7 զրահամեքենաների կիրառմամբ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Ռուս խաղաղապահները 27 դիտակետում իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:«Դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքի ընթացքում խաղաղապահները մշակել են Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում սադրիչ գործողություններ թույլ չտալու, պայմանական հարձակումը հետ մղելու և տարբեր արտակարգ իրավիճակների առաջացման խնդիրները»,-նշվում է հաղորդագրության մեջ։Օրվա գիշերային ժամերին խաղաղապահները ծառայությունն իրականացնում են «Ռատնիկ» հանդերձանքով։ Դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով և անխափան էլեկտրասնուցման աղբյուրներով։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
https://arm.sputniknews.ru/20220111/arcakhum-rusakan-khaghaghapah-zvorakhumbn-ajsuhet-kghekavari-general-majvor-aleqsandr-vvolkvovy-37376706.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արցախում գտնվող խաղաղապահները դիրքերի անվտանգության ապահովման վարժանք են անցկացրել
Sputnik Արմենիա
Արցախում գտնվող խաղաղապահները դիրքերի անվտանգության ապահովման վարժանք են անցկացրել
2022-01-12T10:32+0400
true
PT2M31S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0c/37420785_137:0:1577:1080_1920x0_80_0_0_291459dbeed392042db03a14aec3595a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, զորավարժություններ, խաղաղապահներն արցախում, տեսանյութեր
արցախ, զորավարժություններ, խաղաղապահներն արցախում, տեսանյութեր
Արցախում գտնվող խաղաղապահները դիրքերի անվտանգության ապահովման վարժանք են անցկացրել
10:32 12.01.2022 (Թարմացված է: 10:45 12.01.2022) Ընթացիկ իրադրությունը վերահսկելու համար բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից փողոցային գմբեթավոր տեսախցիկներով։
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի դիտակետերում անվտանգության ապահովման պլանային վարժանք են անցկացրել` կապի ժամանակակից միջոցների 7 զրահամեքենաների կիրառմամբ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուս խաղաղապահները 27 դիտակետում իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
«Դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքի ընթացքում խաղաղապահները մշակել են Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում սադրիչ գործողություններ թույլ չտալու, պայմանական հարձակումը հետ մղելու և տարբեր արտակարգ իրավիճակների առաջացման խնդիրները»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Օրվա գիշերային ժամերին խաղաղապահները ծառայությունն իրականացնում են «Ռատնիկ» հանդերձանքով։ Դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով և անխափան էլեկտրասնուցման աղբյուրներով։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: