00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուեսթն ի վերջո կմեկնի՞ Մոսկվա. նրա ներկայացուցիչները հակասական հայտարարություններ են արել

© AP Photo / Evan VucciКанье Уэст в кепке с надписью "Сделаем Америку снова великой"
Канье Уэст в кепке с надписью Сделаем Америку снова великой - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Բաժանորդագրվել
Քանյե Ուեսթի ներկայացուցիչների խոսքերը, կարծես թե, հակասում են իրար: Մեկնաբանություն է տվել նաև ադրբեջանցի գործարարի ներկայացուցիչը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Լուրերը, թե ռեփեր Քանյե Ուեսթը ծրագրում է այս տարի մեկնել Մոսկվա, ինչպես նաև հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չեն համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունը Rolling Stones պարբերականին հայտնել է ռեփերի ներկայացուցիչ Պիեռ Ռուժիեն։
Երեկ Billboard հրատարակությունը, վկայակոչելով Ուեսթի խորհրդական Ամիր Սուդանին, հաղորդել էր, որ երգիչը մտադիր է Մոսկվայում կիրակնօրյա քրիստոնեական համերգներից մեկն անցկացնել և գործարք կնքել ադրբեջանցի Ագալարովների ընտանիքի հետ։
Նշվում էր, որ Ամիր Սուդանի օգնությամբ Ուեսթը պատրաստվում է նոր համաձայնագրեր կնքել Նյու Յորքի իրավաբան Սքոթ Բալբերի միջոցով, որի հաճախորդների թվում են ադրբեջանական ծագմամբ ռուսաստանցի գործարար, «Կրոկուս» շինարարական ընկերության ղեկավար Արաս Ագալարովը և նրա որդին` Էմինը (որն իրեն փորձում է որպես երգիչ և որի հետ Քանյեն ցանկանում է երաժշտություն ձայնագրել):

«Ամբողջությամբ կեղծ տեղեկություն է։ Ուղղակի հորինվածք է ու «այդ ռուսների կողմից» ցանկալին որպես իրականություն ներկայացնելու փորձ», - Rolling Stones-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտարարել է Ռուժիեն՝ մեկնաբանելով Billbord-ի հրապարակումը:

Rolling Stones-ը նշում է, որ Էմինը ռուսաստանցի իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ առանցքային դեր է խաղացել Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի կազմակերպման գործում, որը տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 9-ին «Թրամփի աշտարակում»: Հանդիպումն ԱՄՆ-ում դեմոկրատների և մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների մոտ ենթադրություններն է ծնել, որ Վեսելնիցկայան Թրամփի շտաբի հետ կոմպրոմատ է ներկայացրել Քլինթոնի դեմ և ընտրությունների նախաշեմին ապահովել է «Թրամփի գաղտնի համաձայնությունը Ռուսաստանի հետ»:
Քանյե Ուեսթ - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2022
Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնուն «բռնացրել» են նոր ընկերուհու հետ
Թրամփն Ագալարովների հետ աշխատել է նաև այլ նախագծերում, մասնավորապես, նրանք համագործակցել են «Միսս Տիեզերք 2013» մրցույթի շրջանակում, ինչպես նաև մի քանի անհաջող փորձեր են ձեռնարկել Մոսկվայում «Թրամփի աշտարակ» կառուցելու համար։
Հրատարակությունը մեկնաբանության համար դիմել է նաև Էմին Աղալարովի ներկայացուցիչ, ամերիկացի հրապարակախոս Ռոբ Գոլդսթոունին, որը Էմինի և Դոնալդ Թրամփ կրտսերի կապող օղակն էր նախորդ հանդիպումների կազմակերպման համար: Գոլդսթոունը հայտարարել է, որ կարող է հաստատել միայն այն, որ բանակցություններ են ընթանում, սակայն հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել։
Հիշեցնենք, որ Billboard-ի հետ զրույցում Սուդանը հայտարարել էր, որ եթե Ուեսթի Մոսկվա այցը կայանա, ապա, նրա հաշվարկներով, ռեփերի կարողությունը կարող է գերազանցել 10 մլրդ դոլարը:
Լրահոս
0