00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղազախստանը Հայաստանը չէ. փորձագետը բացատրել է ճգնաժամերին ՀԱՊԿ արձագանքի տարբերությունը

© Пресс-служба Минобороны РФ / Անցնել մեդիապահոցՌուս խաղաղապահները ժամանում են Ղազախստան
Ռուս խաղաղապահները ժամանում են Ղազախստան - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2022
Ռուս խաղաղապահները ժամանում են Ղազախստան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ղազախստանի իրադարձությունների ու հայ-ադրբեջանական սահմանային հակամարտության միջև էական տարբերություն կա։ Այդ տարբերությունն էլ պայմանավորում է ՀԱՊԿ-ի պահվածքը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելը շարունակում է փորձագետների ուշադրության ու վերլուծության կենտրոնում մնալ: Դա շատ առումներով սովորական բան չէ, կազմակերպությունն առաջին անգամ ստիպված էր գործնականում կիրառել այն, ինչի համար ստեղծվել է: Եվ դա հաջողվեց շատ սեղմ ժամկետներում։ Միևնույն ժամանակ հայկական մամուլում ու փորձագետների շրջանում շատերը հարց են տալիս՝ ինչու՞ ՀԱՊԿ-ն այդքան օպերատիվ չարձագանքեց ադրբեջանական ուժերի մայիսյան ներխուժմանը Հայաստանի (որն այդ կառույցի անդամ է) սահմանամերձ տարածքներ:
ՀԱՊԿ-ը գործնականում ցույց տվեց իր ներուժը. Պուտին
Ինչպես հայտնի է, ադրբեջանցի զինվորականները 2021 թվականի մայիսի 12-ից գտնվում են ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի շրջանում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի մի շարք հատվածներում՝ Կութ ու Վերին Շորժա գյուղերի մոտակայքում:
Անցյալ տարվա գարնանը Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով։ Ըստ հոդվածի՝ մասնակից պետությունները խորհրդակցում են միմյանց հետ միջազգային անվտանգության բոլոր կարևոր հարցերի շուրջ, որոնք առնչվում են իրենց շահերին և համաձայնեցնում են դիրքորոշումները: Բայց ՀԱՊԿ-ում այդ ժամանակ սահմանափակվեցին բանավոր հայտարարություններով և հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու կոչերով։
Ղազախստանն իր դիմումի մեջ հղում է արել ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածին։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների առցանց նիստում (10 հունվարի, 2022թ). Նուր-Սուլթան - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2022
Ղազախստանին ուղղված սպառնալիքն ընդհանուր է ՀԱՊԿ բոլոր անդամների համար. Տոկաև
«Եթե մասնակից պետություններից մեկը ագրեսիայի ենթարկվի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա դա կդիտվի որպես ագրեսիա սույն պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»,-նշված է հոդվածում:
Մեկ օր անց կազմակերպությունը սկսեց խաղաղապահ ուժեր տեղափոխել Ղազախստան։
Բացատրելով ՀԱՊԿ-ի արձագանքի տարբերությունը Ադրբեջանի ԶՈւ ներխուժման և Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ ռազմական վերլուծաբան Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի հետ զրույցում ենթադրեց, որ եթե մայիսին կազմակերպությունն իրապես միջամտեր իրավիճակին, օրինակ, զորքեր տեղափոխեր, ապա, հաշվի առնելով տարածաշրջանում Թուրքիայի ներկայությունը, լայնածավալ ռազմական հակամարտության ռիսկ կառաջանար։ Բացի այդ, ՀԱՊԿ որոշ անդամներ առանձնապես կողմ չէին միջամտությանը․ նույն Ղազախստանը կամ Բելառուսը Ադրբեջանի հետ հակամարտելու ցանկություն չունեին։ Բայց սա դեռ գլխավոր գործոնը չէ։
ՀԱՊԿ-ի խաղաղապահները հսկողության տակ են վերցրել պետական և ռազմական օբյեկտները
Հարությունովի խոսքով՝ Ղազախստանում ներքին ապակայունացման շատ լուրջ սպառնալիք կար։ Ռուսաստանին՝ ՀԱՊԿ գլխավոր շարժիչ ուժին, չի կարող չանհանգստացնել մի երկրի ապակայունացումը, որի հետ նրան կապում է աշխարհում երկարությամբ երկրորդ ցամաքային սահմանը։
«Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության դեպքում Մոսկվան ելնում էր այն բանից, որ կարելի է բանակցությունների որոշակի գործընթաց սկսել և աստիճանաբար կայունացնել իրավիճակը։ Եվ մենք հիմա տեսնում ենք, որ այդ գործընթացը կա, կողմերը պայմանավորվում են սահմանի սահմանազատման և սահմանագծման մասին, հանդիպումներ են անցկացնում և այլն»,- ասաց փորձագետը։
Նրա կարծիքով՝ խաղաղապահներ մտցնելու որոշման հետևում նաև Ղազախստանի համար որոշակի աշխարհաքաղաքական մրցակցություն կա։ Ռուսաստանը միանգամայն օրինաչափ կերպով փորձում է ուժեղացնել իր դիրքերն այդ երկրում։
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմի Ղրղըզստանի զինծառայողները Ղազախստան ուղարկելուց առաջ - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2022
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
ՀԱՊԿ խաղաղապահները կտեղակայվեն Ղազախստանի ոչ բոլոր շրջաններում. պետքարտուղար
Անշուշտ, Երևանն ու Նուր-Սուլթանը տարբեր հոդվածներ են ընտրել ռազմաքաղաքական դաշինքին օգնության համար դիմելու համար։ Բայց տվյալ դեպքում դա ավելի շուտ տեխնիկական հարց է, քանի որ էական դեր է խաղում որոշում կայացնողների քաղաքական կամքը։ Եթե ՀԱՊԿ-ում որոշեին, որ պետք է միջամտել, ապա կանեին դա՝ անկախ այն հոդվածից, որով Հայաստանը դիմել էր կազմակերպությանը։
«ՀԱՊԿ-ի արձագանքը վերլուծելիս պետք է հաշվի առնել և՛ ճգնաժամի բնույթը, և՛ ծավալները։ Ինչպես արդեն գիտենք, Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները մեծամասամբ դուրս են եկել սոցիալական բողոքների շրջանակներից, ուժային կառույցներում եղել են որոշակի «կենտրոնախույս» գործընթացներ, իզուր չէ, որ հեռացրին Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարին՝ նրան պետական դավաճանության մեղադրանք առաջադրելով», – նշեց Հարությունովը։
Ղազախստանը բոլորովին այլ առանձնահատկություն ունի՝ հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, Կենտրոնական Ասիայի ընդարձակ տարածաշրջանում իրադրության ապակայունացման սպառնալիքները, ահաբեկչության սպառնալիքները և այլն:
Լրահոս
0