00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղազախստանին ուղղված սպառնալիքն ընդհանուր է ՀԱՊԿ բոլոր անդամների համար. Տոկաև

© Photo : official site of the President of KazakhstanՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների առցանց նիստում (10 հունվարի, 2022թ). Նուր-Սուլթան
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների առցանց նիստում (10 հունվարի, 2022թ). Նուր-Սուլթան - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների առցանց նիստում (10 հունվարի, 2022թ). Նուր-Սուլթան
Բաժանորդագրվել
Տոկաևը հայտնեց, որ մոտ ժամանակներս կավարտվի Ղազախստանում լայնածավալ հակաահաբեկչական գործողությունը, դրանով կավարտվի նաեւ ՀԱՊԿ առաքելությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Տեսակոնֆերանսի ձևաչափով այսօր անցկացվող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգում մեկ հարց է` Ղազախստանի իրավիճակն ու դրա կարգավորումը։ Այս մասին այսօր ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող հեռավար նիստում հայտարարեց նիստը նախագահող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը, ներկայացնելով երկրում իրավիճակը, նշեց, որ այն ամենածանրն է անկախ Ղազախստանի 30-ամյա գոյության ընթացքում։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կմեկնի Ղազախստան
«Նման մակարդակի իրական վտանգի հետ մինչ օրս չէր բախվել նաև մեր կազմակերպությունը (ՀԱՊԿ–ը –խմբ.)։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր նախագահին` Նիկոլ Վովաևիչին` անհրաժեշտ փաստաթղթերի համաձայնեցման արդյունավետ աշխատանքի համար։ Շնորհակալության հատուկ խոսքեր եմ ուզում ասել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին` հարցի շուրջ փոխըմբռնման ու խաղաղապահ զորախումբը Ղազախստան ուղարկելու համար»,– ասաց Տոկաևը` շնորհակալություն հայտնելով նաև ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ղեկավարներին ու ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասին։
Ղազախստանի նախագահը շեշտեց, որ սա առաջին դեպքն է, երբ ՀԱՊԿ–ը միացյալ զորախումբ է ուղարկում անդամ երկրներից մեկին օգնության։

«Մեզ համար սկզբունքային է ոչ միայն ռազմական, այլև առաջին հերթին` բարոյական աջակցությունը։ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները հանդես եկան միացյալ տեսակետով ու վճռականորեն աջակցեցին Ղազախստանի դիմումին»,– ասաց Տոկաևը։

Ղազախստանի ղեկավարի խոսքով՝ իր երկրին ուղղված սպառնալիքները ընդհանուր են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների համար և անհրաժեշտ է բացառել նման իրադարձությունների կրկնությունը կազմակերպության ողջ տարածքում։
Ըստ նրա` ակնհայտ են ՀԱՊԿ ուժերի տեղակայման օրինականությունը կասկածի տակ դնելու փորձերը։ Տոկաևի կարծիքով, որոշ դեպքերում միջազգային հանրությունում, այդ թվում՝ արտասահմանյան լրատվամիջոցներում, բացարձակապես սխալ է մեկնաբանվում թե՛ ՀԱՊԿ ուժերի կիրառումը, թե՛ Ղազախստանում իրավիճակի վերլուծությունը։
Տոկաևը հայտնեց նաև, որ մոտ ժամանակներս կավարտվի Ղազախստանում լայնածավալ հակաահաբեկչական գործողությունը, դրանով կավարտվի նաև ՀԱՊԿ առաքելությունը։
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2022
Հավաքական անվտանգության խորհրդի հեռավար նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Լրահոս
0