00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ անել, եթե երեխան չունի ընկերներ, կամ ծնողները բաժանվել են. հոգեբանի խորհուրդներ

© Photo : Валерий МельниковՊատուհանի մոտ կանգնած աղջնակ
Պատուհանի մոտ կանգնած աղջնակ - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2022
Պատուհանի մոտ կանգնած աղջնակ
Բաժանորդագրվել
Ինչպե՞ս օգնել երեխային հաղթահարել սթրեսն ու հասակակիցների հետ խնդիրները, և ի՞նչ անել, եթե դեռահասը չափից դուրս ագրեսիվ է. այս հարցերի պատասխանը տալիս է մանկական հոգեբան Նարինե Իսրայելյանը։
Համաձայն UNICEF-ի 2019-ին արված հետազոտության՝ Հայաստանում դեռահասների 35%-ը 1–5 անգամ ծաղրանքի ականատես է եղել դպրոցում, բայց վիճակագրություն չկա, թե երեխաների քանի տոկոսն է անմիջապես բուլինգի ենթարկվել։ Երեխաների խնդիրները միայն հասակակիցների հետ շփման դժվարություններով չեն սահմանափակվում, բազմաթիվ հարցերի մասին ծնողներն անգամ չգիտեն և տեսնում են միայն հետևանքը, որ երեխայի վարքի մեջ փոփոխություն կա։ «Բանալի» հոգեբանական կենտրոնի հիմնադիր, ֆրանսիական հոգեվերլուծական դպրոցի հոգեթերապևտ և մանկական հոգեբան Նարինե Իսրայելյանի հետ փորձել ենք հասկանալ՝ ինչպես կարող է ծնողը աջակցել և օգնել երեխային, և երբ է ցանկալի դիմել հոգեբանի օգնությանը։
Եթե երեխան իր խնդիրներից չի խոսում
Եթե ծնողը նկատում է, որ երեխան իրեն ընկճված է զգում կամ տխուր է, բայց հրաժարվում է խնդիրների մասին պատմել ծնողին, անգամ նյարդայնանում է, երբ իրեն հարցեր են տալիս, նշանակում է` վստահության խնդիր կա։

«Նման իրավիճակում ուղիղ հարցերը, թե ինչ է եղել, կարող են ավելի շատ փակել երեխային, քանի որ երեխան կարծում է, որ եթե իր սխալը կամ թուլությունը բարձրաձայնի, ծնողը կբարկանա, իրեն բացասական կվերաբերվի և, իր կարծիքով, այլևս չի սիրի։ Այդ վախից դրդված` երեխան կարող է հորինել և ծնողներից թաքցնել իրականությունը»,– ասում է Նարինե Իսրայելյանը։

Այս իրավիճակում ծնողն առաջին հերթին պետք է աշխատի երեխայի համար ապահով մթնոլորտ ստեղծել, ազատ ու հանգիստ զրույցի հնարավորություն տալ, ընկեր լինել երեխային։
«Երեխան պետք է վստահ լինի, որ ինչքան էլ վատ բան պատմի, ծնողը կշարունակի սիրել իրեն, կհասկանա ու կօգնի», – նշում է մասնագետը։
Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան Հերոսների վերականգնողական քաղաքի բացման արարողությունը (25 դեկտեմբերի, 2021թ)․ Պռոշյան - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնում կբուժվեն հոգեբանական խնդիրներով զինվորները
Եթե երեխան չունի ընկերներ
Եթե երեխայի խնդիրները հասակակիցների հետ շփման մեջ են, պետք է հասկանալ՝ դրանք արտահայտվում են կոնկրետ մի միջավայրում, մի հարաբերության մեջ, թե ամենուր։ Գուցե երեխան շատ լավ ընկերներ ունի բակում, բայց դպրոցում մենակ է իրեն զգում կամ սպորտի խմբակում իրեն լավ է զգում, բայց բակ իջնելուց խուսափում է։

«Եթե երեխան չի կարող իրեն դրսևորել կոնկրետ մի միջավայրում, նրան պետք է օգնել լուծելու հենց այդ հարցը, հասկանալ` ինչն է խնդիրը։ Գուցե այդ միջավայրը իրենը չէ։ Եթե խնդիրը միայն դպրոցում է, կարելի է դպրոցը փոխել, ոչ թե խիստ ասել՝ չէ, դու պետք է հարմարվես այդ միջավայրին»,– ասում է Իսրայելյանը։

Բայց եթե երեխայի մոտ խնդիրներ կան թե՛ բակում, թե՛ դպրոցում, թե՛ այլ միջավայրերում, պետք է ոչ թե ծնողն ինքը լուծի այդ հարցը, այլ օգնի երեխային իր խնդիրները լուծելու համար խելացի և ուժեղ դառնալ:
«Այլապես կստացվի, որ երեխան մնում է թույլ, բայց ունի իրեն պաշտպանող»,–֊ բացատրում է հոգեբանը։
Երեխային ուժեղացնելու տարբերակներ են նրան սպորտի, արվեստի խմբակներ տանելը, ամեն կերպ օգնելը, որ երեխան իրեն հետաքրքրող նախասիրություն ու միջավայր գտնի։ Ըստ հոգեբանի՝ երեխայի ուժեղ լինելու արդյունքն այն է, երբ նա կարողանում է կառավարել իր էմոցիաներն ու վարքը։
Սիրահարներ - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Ինչու են տղամարդիկ դավաճանում. հոգեբանը 5 պատճառ է նշում
Եթե երեխային դպրոցում անտեսում են (neglecting) կամ ծաղրում (booling)
Ըստ Նարինե Իսրայելյանի՝ նման իրավիճակում երկու ծայրահեղ լուծումներ են դպրոց փոխելը և երեխային պարտադրելը, որ ինքը ուղղի հասակակիցների հետ հարաբերությունները: Մեծահասակները պետք է հասկանան՝ ինչու է նման իրավիճակ ստեղծվել և որն է խնդիրը։ Անհրաժեշտ է դասղեկի հետ պարզել` ինչու է ստեղծվել խնդիրը, քանի որ դպրոցում նա է պատասխանատու աշակերտների հարաբերությունների համար:
«Լինում են երեխաներ, որոնք իրենց ինքնագնահատականը ձևավորում են թույլ երեխաների հաշվին։ Նման իրավիճակում չի կարելի տուժող երեխային մենակ թողնել։ Եթե երեխան ինքն էլ է մերժում այդ միջավայրը, պետք է փոխել այն և օգնել նրան գտնել իր համար ավելի ընկերական միջավայր»,– պարզաբանում է հոգեբանը։
Եթե երեխայի կյանքում մեծ կորուստ կամ սթրես է եղել
Եթե երեխայի կյանքում հարազատ է մահացել կամ ծանր հիվանդացել, ծնողները բաժանվել են, ընտանիքը ուրիշ քաղաք կամ երկիր է տեղափոխվել, նրա մոտ կարող են ձևավորվել հետսթրեսային բարդույթներ։ Դրանք կարող են արտահայտվել անկառավարելի էմոցիաների ագրեսիվ դրսևորմամբ: Նման իրավիճակները ծնողները պետք է փորձեն հաղթահարել զրույցի միջոցով, իսկ միայնակ չհաղթահարելու դեպքում դիմեն մասնագետի:

«Պետք է անպայման խոսեցնել երեխային, թույլ տալ, որ նա արտահայտի իր էմոցիաները բառերով, նման պահվածքի մեջ ոչ միայն կորստի ապրումներն են, այլ մեղադրանք՝ ուրիշների և իր նկատմամբ։ Պետք է նրան օգնել հասկանալ, որ կորուստը չի վերականգնվի այդպիսի վարքով, դրանով նա վնասում է իրեն և ուրիշներին»,– ասում է մասնագետը։

Հակառակ պատկեր էլ է լինում, երբ երեխան ոչ թե ագրեսիվ է դառնում, այլ փակվում է, չի կարողանում իր էմոցիաները ոչ մի կերպ արտահայտել։ Ըստ հոգեբանի՝ դա անելանելիություն է (ֆրուստրացիա), որի լուծումը նույնպես երեխային օգնելն է, ճիշտ արտահայտել էմոցիաները։ Այդպիսի ռիսկային իրավիճակներում շատ ծնողներ դիմում են մասնագետի:
Акция протеста родственников попавших в плен военнослужащих перед Домом правительства (11 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2021
Ինչպես բացահայտել երեխաների հոգեբանական տրավմաները. փորձագետները լուծումներ են առաջարկում
Ինչպես է Հայաստանում մանկական հոգեբանը աշխատում երեխայի հետ
Խորհրդային տարիներին կար մանկավարժ֊հոգեբանի աշխատանք, որն ավելի շատ դաստիարակչական ուղղություն ուներ։ Հայաստանում մանկական պրակտիկ հոգեբանությունը, որպես առանձին ճյուղ, համեմատաբար նոր ուղղություն է, որի հիմքը տարբեր զարգացած երկրների հաջողված փորձն է: «Բանալի» ընտանիքի կենտրոնում երեխաների և դեռահասների հետ աշխատանքը կազմակերպվում է շաբաթը 2 անգամ:
Ծնողի և երեխայի ցանկությամբ՝ ծնողը նույնպես կարող է ներկա լինել հանդիպումներին։ Սակայն եթե աշխատում են միայն դեռահասն ու հոգեբանը, ծնողի ներգրավումը հնարավոր է միայն դեռահասի համաձայնությամբ։
Նարինե Իսրայելյանն ասում է, որ իր պրակտիկայում դեռևս չի եղել, որ դեռահասը առանց ծնողի իմացության գա հոգեբանի.

«Հայաստանում երեխաները շատ ուժեղ են կապված ծնողների հետ։ Անգամ եթե հենց ծնողի հետ է կոնֆլիկտը, դեռահասն իրեն է մոտենում ու ասում՝ ինձ հոգեբանի մոտ տար»։

Ցանկալի է, որ դժվարություններ ու վախեր ունեցող երեխային շուտ բերեն հոգեբանի մոտ, այլապես նրա մոտ ժամանակի ընթացքում «հոգեբանական ջնջումների» կարիքը ավելի է շատանում: Երեխան փորձում է ինքնուրույն հաղթահարել իր վախերը և խորացնում է իրավիճակը:
«Իհարկե ծնողները ակնկալում են արագ արդյունք, և որոշ դեպքերում դա հնարավոր չէ, սակայն հնարավոր է կարճ ժամանակում ծնողի համար նկատելի դրական դինամիկա, օրինակ` երկու-երեք ամսում։ Լավ արդյունքի համար մասնագետի և երեխայի միջև պետք է կապ ու վստահություն ստեղծվի. ավելի լավ են սովորում այն ուսուցչի մոտ, որին հարգում են, ավելի շուտ են բուժվում այն բժշկի մոտ, որին վստահում են», ֊ ասում է մասնագետը։
Եթե մանկական հոգեբանը երեխայի մոտ բացի հոգեբանական խնդրից նկատում է ֆիզիկական խնդիրներ, նա ծնողին խորհուրդ է տալիս դիմել մանկաբույժի, նյարդաբանի կամ հոգեբույժի օգնությանը։
Հիմնականում ի՞նչ խնդիրներից են խոսում հայաստանցի դեռահասները
Նարինե Իսրայելյանն ասում է, որ իրենց կենտրոն այցելող դեռահասների և երեխաների մեծ մասը խոսում են վախերից։
«Հիմնականում այցելության պատճառն այն զգացումն է, որ այդ գիտակցված կամ չգիտակցված վախից պաշտպանվելու իր վարքը իրեն չի օգնում։ Իհարկե, մեծահասակների մոտ էլ է դա գլխավոր թեման։ Նման դեպքում դեռահասին հոգեբանը դրական պաշտպանական մեխանիզմներ է տալիս վախերը հաղթահարելու համար»,– ասում է մասնագետը։
Ինչպես խոսել երեխայի հետ պատերազմի մասին
Իսրայելյանն ասում է, որ վերջին տարում դեռահասները իր հետ շատ են խոսել պատերազմից։ Մասնագետն իր համար որոշել է, որ ոչ թե փորձելու է բացատրել կամ նախապատրաստել երեխաներին պատերազմին, այլ խոսել դրա հետևանքներից։
«Երեխային կարելի է պատրաստել բնական արհավիրքին՝ երկրաշարժին կամ հրաբխի ժայթքմանը։ Բայց պատրաստել պատերազմին, նշանակում է` դա նորմալ երևույթ համարել և թույլատրել այն միտքը, որ մարդիկ ունեն ֆիզիկական ուժ և ագրեսիա կիրառելու իրավունք պատերազմի միջոցով, ինչը կարծում եմ՝ սխալ է: Մարդ պետք է ուժեղ լինի պաշտպանվելու և դժվարություն հաղթահարելու համար, բայց ոչ հարձակվելու։ Այդպիսով` մենք երեխաների հետ աշխատում ենք հետևանքների ուղղությամբ՝ ինչպես ապրել պատերազմից հետո և խաղաղության ժամանակ»,– ասում է Իսրայելյանը։
Նշենք, որ «Բանալի» հոգեբանական կենտրոնում, բացի անհատական թերապիայից, կա նաև խմբային թերապիա տարբեր տարիքի երեխաների համար, ինչպես նաև փոքրերի համար կան «Դեպի դպրոց» և «Դեպի մանկապարտեզ» աջակցող ծրագրերը։
Новорожденный ребенок - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Հայաստանում ծնվող երեխաներն ավելացել են. պատերազմի հոգեբանական հետքը ծնելիության վրա
Լրահոս
0