00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ծնվող երեխաներն ավելացել են. պատերազմի հոգեբանական հետքը ծնելիության վրա

© Photo : Unsplash / PicseaНоворожденный ребенок
Новорожденный ребенок - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Բաժանորդագրվել
Հուլիսի 15-ից հետո պետությունը մտադիր է ուսումնասիրել, թե ինչ ազդեցություն է թողել պատերազմը վերարտադրողական տարիքում գտնվող անձանց վարքագծի վրա։ Մինչ այդ հոգեբանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչ կապ կարող է լինել պատերազմի ու նոր կյանքի միջև։

2021թ-ի առաջին 5 ամիսներին Հայաստանում 14 318 երեխա է ծնվել, ինչը 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ 1 519-ով ավելի է։

Այս ցուցանիշը ժողովրդագիրներին ոգևորել է, քանի որ վերջին 7 տարիներին Հայաստանում ծնվող երեխաների թիվը միայն նվազել է։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձնացված գործառույթները համակարգող Արտակ Մարկոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս տարի ծնված փոքրիկները հիմնականում նախկինում հետաձգված ծնունդներն են, որոնց ծնողներն ընտանիքի համալրման ծրագիր ունեցել են, բայց հետաձգել են մինչև «ավելի լավ ժամանակները»։

Беременная женщина - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2021
Դեմոգրաֆիական աղետ Հայաստանում. օրենքը զուգընկեր չունեցող կանանց թույլ կտա երեխա ունենալ

Ծնելիության ցուցանիշի բարձրացման հիմնական խթանը, Մարկոսյանի համոզմամբ, 2020թ–ի հուլիսի 1-ից գործարկված մի շարք սոցիալական ծրագրերն են։

«Երեխայի ծննդյան միանվագ նպաստը 1-ին երեխայի համար 50 000 դրամից բարձրացավ 200 000 դրամ, 2-րդ երեխայի նպաստը` 300 000 դրամ։ Գյուղական վայրերում չաշխատող մայրերը սկսեցին մինչև երեխայի 2 տարեկան դառնալը ստանալ ամիսը 26 000 դրամ, երեխայի խնամքի նպաստը բարձրացավ 18 000–ից 26 500 դրամ։ Դրան գումարած նաև 3 բնակարանային ծրագրեր։ Սրանց հաշվարկն արված էր այն կանխատեսմամբ, որ դրանց արդյունքում ծնունդների աճ լինելու է։ Փաստորեն, թիրախները ճիշտ էին ընտրվել ու իսկապես աշխատել են»,– ասաց նա։

Ծնելիությունը խթանող մեկ այլ գործոն էլ, Արտակ Մարկոսյանի կարծիքով, կարող էր դառնալ 2020թ–ին մինչև պատերազմը մարդկանց ունեցած լավատեսությունը, որի մասին, ըստ նրա, վկայում է այն, որ անգամ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ճգնաժամը մարդկանց` երեխա ունենալու մտադրությունների վրա չի ազդել։

Ինչ վերաբերում է Արցախյան 44-օրյա պատերազմին ու դրա հետևանքներին, մասնագետի համոզմամբ, այս մասին դեռ վաղ է դատել, քանի որ տարվա հունվար–մայիսին ծնված երեխաները բեղմնավորվել են նախքան պատերազմը` մինչև 2020թ–ի սեպտեմբեր։  Իսկ պատերազմի ազդեցությունը ծնելիության վրա, թերևս պարզ կդառնա հաջորդ 1-2 ամիսներին։

«Մոտավորապես հուլիս–օգոստոս ամիսներից արդեն կզգացվեն պատերազմի ու հետպատերազմյան շրջանի հետևանքները։ Բայց, կարծում եմ, այդ փաստը շատ լուրջ ազդեցություն թողած չի լինի ժողովրդագրական ցուցանիշների վրա»,– ասաց Մարկոսյանը։

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է 2100 ամուսնություն. Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը

Ի դեպ, նրա խոսքով, պետությունը մտադիր է ուսումնասիրել, թե ինչ ազդեցություն է թողել պատերազմը վերարտադրողական տարիքում գտնվող անձանց վարքագծի վրա։ Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 15-ից, իսկ արդյունքները հայտնի կդառնան միայն տարեվերջին։

 «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան Գոհար Լևոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ երեխա ունենալու որոշումը ձևավորվում է ինչպես ներքին` հոգեբանական, այնպես էլ արտաքին գործոնների ազդեցությամբ։

Հայաստանում ծնվող երեխաներն ավելացել են. պատերազմի հոգեբանական հետքը ծնելիության վրա - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Գոհար Լևոնյանը

Ներքին խթանը դա մարդու մոտ ձևավորված ներքին կարիքն է` թե քանի երեխա է ինքն ուզում ունենալ։ Այդ կարիքը ձևավորվում է շատ վաղ տարիքում, հիմնականում իր ընտանիքի ազդեցությամբ։ Նրանք, ովքեր մեծ ընտանիքում են ապրել, որտեղ շատ երեխաներ են եղել, տատիկ–պապիկ, ուղղակի ներքին կարիք են ունենում շատ երեխաներ ունենալու։ Հավանաբար, այդ մարդը, եթե մեկ երեխա ունենա, իրեն երջանիկ չի զգալու»,– ասաց նա։

Մարդու վերարտադրողական վարքի արտաքին խթանը, հոգեբանի դիտարկմամբ, ձևավորում է արդեն հասարակությունը` ընտանիքի նկատմամբ ընդունված մոդելի օրինակով։

Ինչ վերաբերում է պատերազմին, Գոհար Լևոնյանի համոզմամբ, հանրությանը դեռ երկար ժամանակ է պետք հաշտվելու նոր իրավիճակի հետ, գիտակցելու ու նաև հաղթահարելու բոլոր հոգեբանական խնդիրները։

Новорожденный ребенок  - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2021
Հայերը շտապում են ամուսնանալ․ համավարակն ազդե՞լ է ամուսնությունների ու ծնելիության վրա

«Այն իրականությունը, որում մենք ապրում էինք, հիմա շատ կտրուկ փոխված է, և ժամանակ է պետք դրա հետ հաշտվելու համար։ Էլ չեմ ասում` այն իրավիճակը, երբ մենք ունենք բազմաթիվ կորուստներ։ Կարող է թվալ, թե դա ամեն մի ընտանիքի գործն է, բայց դա նաև հասարակության գործն է` այդ կորուստը վերապրել ու հետո մտածելու ապագայի մասին։ Մենք կարծես թե մի փոքր թռնում ենք, նախընտրում ենք այդ տրավմայի մասին չխոսել, դրա հետ ոչինչ չանել և մտածել միանգամից ապագայի մասին»,– ասում է հոգեբանը։

Որդեկորույս ընտանիքում հոգեբանական տրավմայի հաղթահարման ձևերից մեկն էլ նոր զավակի ծնունդն է։ Նման մի քանի օրինակի հանրությունն ականատես եղավ 2016թ–ի Ապրիլյան պատերազմից հետո։ «Սա բավականին տարածված ձև է տրավման հաղթահարելու ու առաջ շարժվելու։ Դրա շուրջ կան բազմաթիվ հետազոտություններ, բայց ոչ մեզանում։ Իսրայելում են շատ նման հետազոտությունները, երբ որդեկորույս ընտանիքները շտապում են նոր զավակ ունենալ, փոխարինել իրենց կորուստը նորով»,– ասաց Լևոնյանը` հավելելով, որ միևնույն է` անգամ դրանից հետո անցյալի հետքն այս ընտանիքից չի վերանում։ Հետագայում խնդիրներ կարող են ունենալ նաև այդ ընտանիքներում ծնված երեխաները, որոնք իրենց փոխարինողի դերում են զգում։ Ուստի շատ հաճախ նման ընտանիքները մասնագիտական օգնության կարիք են ունենում։

Հանրության մեջ ընդգծված ավելի ցավագին են ընկալվում հատկապես այն դեպքերը, երբ ծնողները պատերազմում կորցնում են իրենց միակ զավակին։ Նման դեպքերը, հոգեբանի գնահատմամբ, կողքից դիտողի համար կարող են ինչ–որ առումով խթան լինել մեկ երեխայով չբավարարվելու, մեկ զավակի «հույսին չմնալու» որոշում կայացնելու։ Սա ևս կարող է ծնելիության որոշակի խթան լինել, բայց լայն տարածում այս թեզը հազիվ թե գտնի։

«Այսօր երիտասարդները դեռ գտնվում են բավականին տագնապային վիճակում, դեռ կողմնորոշված չեն, թե ինչ է կատարվել, ինչ է հիմա տեղի ունենում, ինչ է լինելու հետո։ Եվ այս իրավիճակը, իհարկե, հոգեբանական տեսակետից այնքան էլ բարենպաստ չէ նոր կյանք սկսելու, նոր երեխա ունենալու համար։ Հատկապես, երբ մենք երեխա ենք ունենում, մենք առաջին հերթին պարտավորվում ենք ապահովել նրա անվտանգությունը»,– ասում է հոգեբանը` միաժամանակ շեշտելով, որ ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու մարդկային կարիքն անգամ պատերազմից հետո չի վերանում։ Պարզապես հոգեբանական ծանր վիճակում գտնվող ընտանիքներն այսօր առավել քան երբևէ կարիք ունեն մասնագիտական աջակցության։

Կառավարությունը կխթանի ծնելիության աճը. միանվագ նպաստը կբազմապատկի, հիփոթեքին կօգնի

Ի վերջո, անկախ պատերազմի գործոնից, սոցիալ–տնտեսական վիճակից, Հայաստանը նախ և առաջ աշխարհի մի մասն է ու չի կարող ապրել իր առանձին կանոններով։ Իսկ աշխարհում ծնելիությունը ևս տարեցտարի նվազում է։

Համեմատության համար նշենք, որ Արցախյան 1-ին ու 2016թ–ի Ապրիլյան պատերազմները ծնելիության հայաստանյան ցուցանիշների վրա դրական որևէ ազդեցություն չեն թողել։ 2015-ին ծնված 41 763 երեխայի փոխարն 2016-ին ծնվել է 40 638–ը։

Փոխարենը ծնելիության իսկական բում է գրանցվել 1988թ–ի երկրաշարժին հաջորդած 3 տարիներին։ Հակառակ ժողովրդագիրների հոռետեսական սպասումների, 1991-ին ծնունդների թիվը մեր երկրում հասավ 80 000-ի։ Բայց արդեն 1991-ից հետո Հայաստանում սկսված տնտեսական ու էներգետիկ ճգնաժամերը, գործազրկությունը և որպես հետևանք` հսկայական ծավալների արտագաղթը միանգամից ազդեցին նաև ծնվող երեխաների թվի վրա։

Հեղափոխության շնորհիվ բարձրացել է ծնելիությունը. Փաշինյանը թվեր է ներկայացրել

Դրանից հետո ծնունդների թիվը Հայաստանում տարեցտարի միայն նվազել է։ Բացառություն է եղել 2014թ–ը, երբ 2013թ.–ին ծնված 41 770 երեխայի փոխարեն ծնվեցին 43 031 երեխաներ։ Բայց 2015-ին այդ ցուցանիշը դարձյալ նվազեց` հասնելով 41 763–ի։

Թեթևակի աճ է գրանցվել նաև 2020թ–ին։ Այսպես. 2019թ.–ին գրանցված 36 041 ծնունդների փոխարեն 2020թ–ին գրանցվել էր 36 408 երեխայի ծնունդ։

Լրահոս
0