00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է լինելու Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի հետ․ բնակիչներն անորոշության մեջ են

Բաժանորդագրվել
Անորոշությունը գյուղում բոլորին տանջող հարցն է։ Պատերազմից հետո այս համայնքի մասին տարբեր խոսակցություններ են շրջանառվում։
Թեպետ Արցախի Շուշի քաղաքը 2020-ի 44–օրյա պատերազմի ժամանակ անցավ թշնամու վերահսկողության տակ, բայց Շուշիի շրջանի ոչ բոլոր բնակավայրերն արժանացան Շուշիի ճակատագրին։ Ադրբեջանաթուրքական ջոկատները սկզբում նախատեսել էին Շուշի հասնել Բերձորի կողմից՝ մտնելով Հին Շեն և Մեծ Շեն գյուղեր։ Այստեղ նրանք հանդիպեցին կատաղի դիմադրության ու ստիպված եղան նահանջել։ Այսօր Մեծ Շենը շարունակում է մնալ հայաբնակ ու ապրել բնականոն կյանքով։
Մեծ Շենը Շուշիից հեռու է մոտ 33, մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 42 կմ։ Մինչև 20-րդ դարասկիզբ Կալադարասի անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։
Խորհրդային կարգերի հաստատումից ու Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո Մեծ Շենը ևս անցել է թշնամու ենթակայության տակ։
«Թաքուն մտածում եմ` նորից Հադրութի մեր տանն ենք ապրելու». արցախցի երեխաների երազանքները
90-ականների պատերազմի ժամանակ Մեծ Շենը առաջիններից մեկն ազատագրվեց։ 2020-ի պատերազմից առաջ Մեծ Շենում ապրում էր մոտ 120 մարդ։
Այսօր պատկերն ավելի տխուր է։ Գյուղապետ Դավիթ Դավթյանն ասում է` մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն, թե ինչ է լինելու իրենց գյուղի ճակատագիրը, դրա համար էլ ոչ բոլորն են համարձակվում վերահաստատվել այստեղ։

«Անվտանգությունը ոչ մի կերպ ապահովված չէ, մարդկանց համոզելով ենք պահում այստեղ։ Արցախի իշխանություններն էլ խուսափում են կոնկրետ բան ասել, ինձ թվում է` իրենք էլ չգիտեն, թե ինչ է լինելու։ Զրուցում ենք ռուս խաղաղապահների հետ, նրանք էլ ոչինչ ասել չեն կարող։ Հուսով եմ` մենք կշարունակենք մնալ հայկական բնակավայր»,-ասում է Դավիթ Դավթյանը։

Անորոշությունը գյուղում բոլորին տանջող հարցն է։ Պատերազմից հետո այս համայնքի մասին տարբեր խոսակցություններ են շրջանառվում։
Ադրբեջանական կողմը պնդում է, որ Հայաստանի հետ կապվող միջանցքը պետք է անցնի հենց այստեղով, հետևաբար գյուղում պետք է մայրուղի կառուցվի։
Հայկական կողմը համաձայն չէ Բերձոր, Աղավնո և Սոս բնակավայրերը Ադրբեջանին զիջելուն։ Այս պայքարի մեջ Մեծ Շենի բնակիչները փորձում են հասկանալ, թե ինչ ճակատագիր է իրենց սպասում։ Եթե գյուղը երբևէ հանձնվելու է Ադրբեջանին իրենք ծրագրեր չկազմեն, իսկ եթե Մեծ Շենը մերն է մնալու` մտածեն ապագայի մասին։
Մաղավուզ գյուղը - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2021
Քնել անտառում, բայց չլքել Մաղավուզը. կռիվներ տեսած արցախյան գյուղի հին ու նոր բնակիչները
Մեծ Շենի դպրոցում հիմա սովորում է 18 աշակերտ։ Դպրոցի տնօրեն Արմինե Դավթյանը նշում է, որ աշակերտների հետ իրենք հաճախ են խոսում հայրենատիրության գաղափարի մասին, շեշտում, որ հայրենիքի մի հատվածի կորուստը դեռևս հայրենիքի կորուստ չէ։
«Վերադարձողներն ավելի են ամրապնդվել համայնքում։ Այստեղ մնացողները ամուր են կանգնած գյուղում, բայց նրանք քիչ են։ Գյուղի բնակիչների գրեթե կեսը դեռևս չի վերադարձել»,-ասում է դպրոցի տնօրենը։
Երեխաները, պարզվում է, ավելի հանգիստ են խոսում հետպատերազմյան Արցախի մասին. վստահ են, որ լավ է լինելու։ Աշակերտներից ոմանք հարազատներ են կորցրել։ Տղաներից մեկը հուզվում է՝ հիշելով իր զոհված եղբորը։
Անգեղակոթի ճակատագիրը․ ճանապա՞րհ, թե՞ միջանցք
Աղջիկ երեխաներից մեկը համառորեն պնդում է, որ ոչ մի ադրբեջանցի չի մտնի իրենց գյուղ։ «Իսկ եթե մտնեն ու ասեն գնացեք, դուք ինչպե՞ս եք դրան պատասխանելու»,-իմ հարցին երեխան արձագանքում է.
«Կասեմ՝ դուք գնացեք»։
Մեծ Շենը գտնվում է բարձրադիր հատվածում։ Այնտեղից տեսանելի են ինչպես հայկական շատ դիրքեր, այնպես էլ ադրբեջանական կողմի զբաղեցրած հատվածներ։ Ադրբեջանցիները ձգտում են իրենցը դարձնել նաև Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը, որպեսզի ամբողջությամբ տիրանան Քաշաթաղի շրջանին ու Լաչինի միջանցքին, ինչը վերահսկելի կդարձնի ամբողջ Արցախի կյանքը և նաև Հայաստանի հետ կապի բոլոր տեսակները։
Գորիսը Ստեփանակերտի հետ կապող ճանապարհն այս հատվածով կառուցելու դեպքում թեպետ Մեծ Շենը և Հին Շենը կշարունակեն մնալ հայաբնակ, սակայն թշնամուն կհանձնվեն Բերձոր, Աղավնո և Սոս բնակավայրերը, ինչը նախ կհայաթափի այդ բնակավայրերը, ապա լրացուցիչ վտանգ կստեղծի Արցախի ու Հայաստանի կապի համար։
Եղցահող գյուղի համայնապատկեր  - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Եղցահողի բարձունքի երեխաները երազում են Շուշին ազատագրելու մասին
Ադրբեջանի կողմից առաջարկվող ճանապարհն անցնում է լեռներով և տեսանելի է թշնամու համար։ Սա լավ են հասկանում ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմը։ Արցախի իշխանությունները ոչ պաշտոնական խոսակցություններում չեն թաքցնում, որ Քաշաթաղի կամ Լաչինի միջանցքը շարունակելու է անցնել այն տարածքով, որով կա և գործում է այսօր, իսկ Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը կշարունակեն մնալ որպես Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի բնակավայրեր։
Հրաժեշտին Մեծ Շենի աշակերտները հնչեցնում են Հայաստանի օրհներգը՝ որպես մեկ հայրենիքի գաղափար։
«Տեսնես` մեր տունը վառեցի՞ն, թե՞...». 14–ամյա Ժասմինի գրքում մենք հաղթել ենք պատերազմում
«Մեր հայրենիք, ազատ անկախ» բառերն արտաբերելիս արցունքներ են գոյանում դպրոցի ուսուցիչների աչքերում, իսկ երեխաներն ավելի ոգևորությամբ են երգում ազգային դրոշը զինվորին փոխանցելու հատվածը․ «Ահա եղբայր, քեզ մի դրոշ, որ իմ ձեռքով գործեցի, գիշերները ես քուն չեղա, արտասուքով լվացի...»։
Լրահոս
0