00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Վարդան Մկրտչյան
Էլեկտրամոբիլներ ներկրողները կհայտնվեն անհավասար պայմաններում. Վարդան Մկրտչյան
09:24
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:28
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քնել անտառում, բայց չլքել Մաղավուզը. կռիվներ տեսած արցախյան գյուղի հին ու նոր բնակիչները

© Photo : provided by Nairi HokhikyanՄաղավուզ գյուղը
Մաղավուզ գյուղը - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2021
Մաղավուզ գյուղը
Բաժանորդագրվել
Արցախի համար մղվող բոլոր պատերազմների ժամանակ Մարտակերտի շրջանին պատկանող Մաղավուզ գյուղը ծանր հարվածներ է կրել, ունեցել զոհեր, 1992-ին նույնիսկ անցել Ադրբեջանի հսկողության տակ, բայց կրկին ազատագրվել է հայկական զորքի ու կամավորների միասնական պայքարի շնորհիվ։
2020-ի պատերազմում Մաղավուզը մնաց հայաբնակ, բայց գրեթե բոլոր տները հրետակոծության ենթարկվեցին։ Մեկնում ենք թշնամու ուղիղ նշանառության տակ հայտնված Մաղավուզ։ 1990-ականներին Մաղավուզում զոհվել է 14 ազատամարտիկ։ 11 ամիս թշնամու հսկողության տակ անցած Մաղավուզի այդ ծանր օրերի մասին զրուցում եմ գյուղի ավագներից մեկի՝ Լավրենտ Բադալյանի հետ։
«1992-ի հուլիսի 3-ից մինչև 1993-ի մարտի 20-ը մեր գյուղը Ադրբեջանի հսկողության տակ էր։ Երբ վերադարձանք, Մաղավուզից քիչ բան էր մնացել։ Ես տեսա, որ իմ տունն էլ էր վառվել, ահագին տներ էին վառվել։ Մեր տարածքն այնպիսի դիրքում է, որ մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել, դրա համար ավերածություններ շատ են եղել»,-պատմում է Լավրենտը։
Մաղավուզի պատմությունը գալիս է առնվազն 6-7-րդ դարերից։ Այստեղ են գտնվում այդ ժամանակներով թվագրվող Ջրաբերդի, Կաղանկատույքի 7 հուշարձաններ, 1260 թվականի մատուռ, 13-րդ դարի խաչքար, 8-րդ դարի Թուխկասարի, 12-րդ դարի Անապատի, 17-րդ դարի Երից մանկունք վանքերը, 19-րդ դարի Սբ. Գևորգ եկեղեցին։ Մաղավուզում է ծնվել և ապրել 1943-1952թթ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանը։
Մաղավուզի 80-ամյա բնակիչ Յաշա Սարգսյանը հիշում է, թե ինչպես 1993-ի մարտին գյուղն ազատագրելուց հետո մաղավուզցիները վերադարձան իրենց տները։ Այդ ժամանակ 1500 բնակիչ ունեցող Մաղավուզում կրկին հաստատվեց ընդամենը 450-500 մարդ։
2020-ի պատերազմի ժամանակ տարեցները մնացել են գյուղում։ Լավրենտ Բադալյանն ասում է`գերադասում էր քնել գյուղիհարակիցանտառում, բայցայլևսչլքելհայրենիՄաղավուզը։

«Երեկոյան ժամը 8-ից հետո բարձրանում էինք գյուղի անտառ ու այնտեղ մնում`ապահովության համար։ 10-12 հոգով ծառի տակ էինք քնում, հետո տեղափոխվեցինք մի անտառային տնակ, բայց ամեն առավոտ գալիս էինք գյուղ, մեր տներին տիրություն անում։ Այս ընթացքում մեր մտքով երբևէ չէր անցնում, որ կարող է գյուղը նորից ընկնի թշնամու հսկողության տակ։ Մենք վստահ էինք, որ թուրքին Շուշիից էլ ենք հանելու։ Իմ հավատը չի գալիս, որ Մատաղիսը, Թալիշը պետք է մնա թշնամու ձեռքին»։

Մաղավուզի դպրոցի ուսուցչուհի Նաիրա Գրիգորյանը այստեղ հարս է եկել հարևան Հաթերքից։ Ասում է` Մաղավուզն ու Հաթերքը Արցախի հյուսիսային դարպասներն են, որոնց տիրանալու համար թշնամին տարբեր ժամանակներում գործի է դրել իր ողջ զինանոցը, բայց հաջողության չի հասել շնորհիվ տեղացիների անմնացորդ նվիրվածության։ Պատերազմից հետո Նաիրայի ընտանիքի համար ևս դժվար է հարմարվել նոր իրողություններին, բայց ամեն ինչ ժամանակի հարց է։
«Պատերազմից հետո դեռ ուշքի չի եկել մեր գյուղը, դեռ անելիքներ շատ կան, մարդիկ մի քիչ ինքնամփոփ են դարձել, շատ չեն շփվում իրար հետ առաջվա նման։ Հիմա կամաց-կամաց հեռանկար են տեսնում, մտածում են ծրագրերի մասին։ Երևի ինչ-որ ժամանակ պետք է անցնի, որ վերքերը բուժվեն»։
Հաթերքում զիփլայնի կառուցումը կմեծացնի դեպի Արցախ զբոսաշրջային հոսքը
Մաղավուզի գյուղապետն ու դպրոցի տնօրենը կարծում են, որ եղած խնդիրների հաղթահարման համար համակարգային աշխատանք է պետք։ Մի գյուղի աշխատանքը քիչ է։ Եթե չկան աշխատատեղեր, չեն կարող լինել ապրելու նորմալ պայմաններ, հետևաբար արտագաղթը և Արցախի հայաթափումը ժամանակի հարց է դառնում։
© Photo : provided by Nairi HokhikyanՆաիրի Հոխիկյանը` Մաղավուզի դպրոցում
Наири Охикян в школе села Магавуз - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Նաիրի Հոխիկյանը` Մաղավուզի դպրոցում
Գյուղապետ Հրանտ Շիրինյանը ունի կոնկրետ առաջարկներ։
«Ցանկացած երիտասարդ պետք է պատրաստ լինի պաշտպանել հայրենիքը։ Դա պետության պարտավորությունների մեջ է մտնում՝ նախապատրաստել մարդուն պատերազմի։ Բայց մինչև պատերազմը մարդիկ պետք է ապրելու պայմաններ ունենան։ Մաղավուզում պետք է զարգացնել անասնապահությունը։ Ունենք ոռոգման ջրի համակարգային խնդիր, ինչը խանգարում է, որ հողագործությունը զարգանա։ Ջերմոցային տնտեսությունները հեռանկարային են, բայց ոռոգման ջրի հարցը կրկին պետք է լուծվի։ Դա որ կարողանանք լուծել, մարդկանց աշխատանքի և շուկա դուրս գալու հարցն էլ կլուծենք»,-ասում է Մաղավուզի գյուղապետը։
Եղցահող գյուղի համայնապատկեր  - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Եղցահողի բարձունքի երեխաները երազում են Շուշին ազատագրելու մասին
Մեկ տարի առաջ դպրոցում դասավանդելու ծրագրով Շիրակի մարզից Մաղավուզ է տեղափոխվել մաթեմատիկայի մասնագետ Արտավազդ Բոյաջյանը։ Հիմա Արտավազդն այստեղ ոչ միայն դաս է տալիս, այլև գնել է նռան այգի ու զբաղվում այգեգործությամբ։ Ասում է` այնպես է կապվել այս հողի հետ, որ այլևս չի ուզում հեռանալ։
«Երբ ես մի անգամ հիվանդացա, ամբողջ գյուղը՝ մեկը կաթ, մյուսը մուրաբա էր բերում, կանայք ասում էին՝ մենք քո մամայի տեղն ենք, մեզ ասա, թե ինչ է պետք։ Ամեն մեկը մի հարցով փորձում է օգտակար լինել, ինչը շատ կարևոր է»,-պատմում է Շիրակից Արցախ տեղափոխված Արտավազդը։
Մաղավուզը մայրաքաղաք Ստեփանակերտից հեռու է 83 կմ։ Ոլորաններով ձգվող ճանապարհը մեքենան անցնում է ավելի քան 1,5 ժամում։ Նախկինում գործող ուղիղ ճանապարհն Ակնայով մոտ 60 կմ էր՝ կրկնակի կարճ ժամանակով։ Մաղավուզցիներն ասում են՝ ճանապարհը երկարել է, միաժամանակ մեծացել է հայրենիքի նկատմամբ սերն ու հոգատարությունը։
Լրահոս
0