00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եղցահողի բարձունքի երեխաները երազում են Շուշին ազատագրելու մասին

Եղցահող գյուղի համայնապատկեր  - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Բաժանորդագրվել
Արցախի Շուշի քաղաքը թեպետ արդեն մեկ տարի թշնամու հսկողության տակ է, բայց Շուշիին պատկանող շրջանի հայկական գյուղերը շարունակում են մերը մնալ։ Շրջանն էլ շարունակում է նույն անվանումը կրել՝ պահելով շրջկենտրոնը վերադարձնելու, կրկին հայկական դարձնելու տեսլականն ու նպատակը։ Հայրենիքի բնակավայրեր այցի շրջանակում այս անգամ որոշեցինք հասնել Շուշիի շրջանի Եղցահող գյուղ։
Եղցահողը («եկեղեցապատկան հող» արտահայտությունից) բարձունքի վրա է։ Եթե ՀՀ-ից ես գնում, Բերձոր քաղաքից մոտ 8 կմ անցնելուց հետո թեքվում ես ձախ ու բարձրանում, անընդհատ բարձրանում։ Մի կողմում զառիթափն է, մյուս կողմում՝ սարը։ Այդպես գրեթե 3 կմ։ Հետո աչքիդ առաջ բացվում է յուրատեսակ ճարտարապետությամբ, սալարկապատ ճանապարհներով ու հետաքրքիր լուծումներով կառուցված տներով, անսահման գեղեցիկ բնությամբ մի գյուղ, որտեղ ապրում է ընդամենը 140 մարդ՝ 45 ընտանիք։
Եղցահողի դպրոցում 16 աշակերտ է սովորում։ Ուսուցիչ Նելլի Էլիազյանը տեղեկացրեց, որ պատերազմից առաջ ավելի շատ են եղել։
«Պատերազմի հետևանքով 5 աշակերտ հեռացել է գյուղից։ Մենք փորձում ենք երեխաներին սովորեցնել պայքարել մեր հողի համար։ Մենք հույս ունենք, որ կկարողանանք երեխաներին հանել հոգեբանական սթրեսից, նաև տալիս ենք մեկ դաս, որ պետք է վերականգնվենք և մեր կորցրած տարածքները հետ վերցնենք»,-պատմում է Եղցահողի դպրոցի ուսուցչուհին։
Դպրոցի երեխաները տարբեր տարիքային խմբի են։ Փորձում եմ հասկանալ, թե ինչ տրամադրություններ են թշնամուց ոչ շատ հեռու ապրող և երբեմն նույնիսկ թշնամու թիրախում գտնվող ճանապարհով դպրոց գնացող աշակերտների մոտ։ Աշակերտները մեկ մարդու պես ասում են, որ Արցախում ապրելը պատիվ է, իսկ տղաները անհամբերությամբ հաշվում են, թե երբ է հասնելու իրենց բանակ գնալու ժամանակը, որ մասնակից լինեն հայրենիքի ազատագրմանը։
Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղը - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Անգեղակոթի ճակատագիրը․ ճանապա՞րհ, թե՞ միջանցք
Եղցահողի բնակիչները ակտիվ մասնակցել են 2020-ի պատերազմին՝ կռվելով ոչ միայն Շուշիի շրջանի, այլև Արցախի մյուս տարածքների պաշտպանության համար։ Եղցահողի համար մղվող մարտերում ևս հիմնական կռիվը տվել են տեղացիները՝ համալրում ստանալով Հայաստանի տարբեր շրջաններից եկած կամավորներից։ Գյուղապետ Արտակ Հակոբյանի հետ զրուցում եմ ինչպես պատերազմի, այնպես էլ հետպատերազմական Եղցահողի վիճակի, ապագայի պատկերացումների մասին։
«Եղցահողը պատերազմի մի փուլում արդեն սահման դարձավ։ Ամբողջ գյուղը մի մարդու պես գնաց մեր հողերը պաշտպանելու, նախ՝ Բերձորի, հետո Շուշիի, ապա արդեն Եղցահողի համար»,-նշում է Եղցահողի գյուղապետը։
Եղցահողից մինչև մայրաքաղաք Ստեփանակերտ մոտ 45 կմ է, մինչև Շուշի՝ 30 կմ։ Ձորն ու բարձունքները, որտեղ նաև Եղցահողն է, կոչվում է Բերդաձորի ենթաշրջան, որի մեջ են նաև Մեծ Շեն, Հին Շեն, Կանաչ Թալա, Ծաղկաձոր կամ Տասը վերստ գյուղերը։
Լրահոս
0