00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գագիկ Սողոմոնյանից» մինչև Սերժ Սարգսյան. որոնք էին 2021-ի ամենաաղմկահարույց քրգործերը

© Sputnik / Asatur YesayantsՍերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2022
Սերժ Սարգսյան
Բաժանորդագրվել
2021թ–ին մի շարք քրգործեր հարուցվեցին տարբեր քաղաքական գործիչների դեմ։ Այդ գործերի մեծ մասի քննությունը շարունակվելու է նոր տարում։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik, Կարինե Հարությունյան. 2021-ն աչքի ընկավ աղմկահարույց քրեական գործերով։ Դրանք մեծամասամբ առնչվում էին քաղաքական գործիչներին, որոնցից որոշներին նաև կալանավորեցին։ Այս ամենը երբեմն ուղեկցվում էր բողոքի ակցիաներով։ Ներկայացնում ենք անցած տարվա ամենաաղմկահարույց քրեական գործերը։
Նիկոլ Փաշինյանն ու Արթուր Վանեցյանը - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
Փաշինյանի սպանության նախապատրաստման գործով Վանեցյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվեց
Այսպես, տարեսկզբին` փետրվարի 15-ին, ՀՔԾ-ն հայտնեց, որ սուտ մատնության հատկանիշներով «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դեմ քրգործ է հարուցվել։ Հարցն այն է, որ փետրվարի 8-ին «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Փոստանջյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը երազել են հանձնել հողերը և գործարքն անելու համար գումարներ են ստացել: Ըստ «Դատալեքսի»` գործով արդեն իսկ մի քանի նախնական նիստեր են անցկացվել, դատաքննություն է նշանակվել։
Փետրվարի 19-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել են ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը և «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը։ Նրանց պաշտպանները հայտնել էին` վերջիններս ձերբակալված են «Գագիկ Սողոմոնյան» անունով ֆեյսբուքյան կեղծ էջի քրգործի շրջանակներում և ԱԱԾ-ն կասկածում է, թե «Գագիկ Սողոմոնյան»-ը նրանք են: Այս գործով Սաղաթելյանին և Բեքարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4 հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։ Հարուցված քրգործով նախաքննությունը շարունակվում է։
Մարտի 3-ին Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարվեց` շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ քրգործ է հարուցվել։ Գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի հիմքով` հանրահավաքներից մեկի ժամանակ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու կասկածանքով։ Գործն այս պահին գտնվում է քննության փուլում, իսկ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Այս գործը դատաքննական փուլում է։
Ամուլսար - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
Ամուլսարի վերաբերյալ քրգործը կարճվել է
Իսկ ահա ապրիլի 15-ին պարզ դարձավ` Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել են թե՛ որպես ԲԴԽ նախագահ, թե՛ որպես դատավոր։ Նրա նկատմամբ քրգործ է հարուցվել։ Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սահմանադրությամբ և «Դատական օրենսգրքով» իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով ու պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով` միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 2022-ի հունվարի 24-ին։ Վարդազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մայիսի 20-ին ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որն այդ ժամանակ «Հայաստան» դաշինքի շտաբի պետն էր, ՀՔԾ էր կանչվել հարցաքննության։ ՀՔԾ շենքից դուրս գալով` Գևորգյանը հայտնեց, որ իր դեմ քրգործ է հարուցվել և մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը`փողերի լվացումը) 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Ըստ ՀՔԾ–ի` Գևորգյանը 2004-2018թթ. հանցավոր ճանապարհով ստացել և օրինականացրել է 4 միլիարդ 921 միլիոն դրամ։ Պարզվել է, որ ինչպես ՀՀ–ում, այնպես էլ Չեխիայում, Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված անձինք հիմնադրել են մի շարք ընկերություններ, որոնց անվամբ գրանցվել է անշարժ գույք: Դրանք, սակայն, փաստացի պատկանել են Գևորգյանին։
Адвокат Давида Галстяна Армен Арутюнян перед зданием Апелляционного суда перед началом заседания по делу о коррупционных злоупотреблениях (13 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2021
«Պատրոն Դավոյի» փաստաբանը պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան
Այս տարվա խոշոր քրգործերից մեկն էլ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցվածն է։ Տոնոյանը կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին` ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակում։ Նախաքննությունը Տոնոյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Դեկտեմբերի 27–ին Դավիթ Տոնոյանի պաշտպանները նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել գործով քննիչին, սակայն հհաջորդ օրն իսկ միջնորդությունը մերժվեց։ Նա այժմ կալանավորված է։
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ արդեն քրգործ հարուցվեց. հունիսի 14-ին նրան մեղադրանք առաջադրվեց։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրության, ընդերքօգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության մեջ։ Բացի այդ, Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն (ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը), սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված` հանցագործությունն ավարտին չի հասցրել: Առուշանյանն այս պահին կալանավորված է։
Այս տարվա ամենաաղմկահարույց քրգործերից մեկն էլ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանիդեմ հարուցված գործն էր։ Այսպես, հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը նա ձերբակալվեց։ Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Պրոֆեսորը երկար ժամանակ կալանավայրում անկացրեց, ինչի առնչությամբ նաև բողոքի ակցիաներ եղան։ ՍԴ–ն դեկտեմբերին որոշեց, որ պատգամավորը պետք է անհապաղ ազատ արձակվի։
Տիրան Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
«Էլի մեղադրյալներ կլինեն. շատ տհաճ է». Տիրան Խաչատրյանը` Դավիթ Տոնոյանի դեմ քրգործի մասին
Քրեական գործի քննությունը շարունակվում է։
Հուլիսի 11-ին Հայաստանի ԿԸՀ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունը՝ Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու նրան կալանավորելու թույլտվություն տալու մասին: Մխիթար Զաքարյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Խոսքը համայնքին պատկանող արգելոցից հողատարածքի օտարման մասին է։ Զաքարյանը որոշ ժամանակ կալանավորված էր, սակայն դեկտեմբերի 10–ին ազատ արձակվեց և երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը։
Հուլիսի 13-ին գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն էր ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիան համայնքի նախկին ղեկավար Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հուլիսի 15-ին ԿԸՀ–ն բավարարել էր միջնորդությունը, Սարգսյանը ձերբակալվել էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)։ Սարգսյանը որոշ ժամանակ կալանքի տակ էր, իսկ հիմա ազատության մեջ է և անցել է պատգամավորի իր պարտականությունները կատարելուն։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հոկտեմբերի 2-ին հայտարարել էր, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։ Ըստ հաղորդագրության` քրգործը հարուցվել է Սարգսյանին սպասարկող ինքնաթիռով դեպի Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաք (Կարլսռուհե օդանավակայան) բազմաթիվ չվերթեր իրականացնելու փաստով։
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2021
ՀՀ–ում քանի պաշտոնյա և հանրային ծառայող է քրեական հետապնդման ենթարկվել կոռուպցիոն գործերով
Ըստ քրեական գործի` դրանց մի մասը կազմակերպվել է սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ՀՀ նախագահի աշխատակազմից նախապես ստացված գրավոր հայտերի։ Գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը (շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով), որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Կատարվում է նախաքննություն:
Նոյեմբերի 22-ին էլ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Sputnik Արմենիային հայտնել էր` Սարգսյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու մեղադրանք է առաջադրվել։ Գործարար Սիլվա Համբարձումյանը դեռևս 2018 թվականին հրավիրված ասուլիսի ժամանակ էր ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրել կաշառք վերցնելու մեջ (Քոչարյանի նախագահության օրոք)։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին Նախաքննությունն այս գործով շարունակվում է։
Լրահոս
0