00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը խոսել է 2021թ․-ի քաղաքական գլխավոր իրադարձության մասին

© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Մարկեդոնով
Սերգեյ Մարկեդոնով - Sputnik Արմենիա, 1920, 02.01.2022
Սերգեյ Մարկեդոնով
Բաժանորդագրվել
Ի՞նչ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար հակամարտությունների աշխարհաքաղաքականացումը, ի՞նչ դասեր է պետք յուրացնել ԽՍՀՄ-ի փլուզումից և երեսնամյա վաղեմության մյուս իրադարձություններից՝ վերլուծում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Եռման կետ
Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ պայմանագիր կնքելու ռուսական նախաձեռնությունը դարձավ 2021 թվականի գլխավոր իրադարձությունը: Գրեթե երեք տասնամյակ շարունակ Մոսկվան բազմիցս ձևակերպել էր իր դժգոհությունը Վաշինգտոնի և նրա դաշնակիցների գերիշխանության վրա հիմնված աշխարհակարգից։
2008թ.-ի հունիսին Ռուսաստանը նույնիսկ ներկայացրեց եվրոպական անվտանգության մասին պայմանագրի նախագիծը, որն ուղղված էր «Եվրատլանտյան տարածաշրջանում ռազմաքաղաքական անվտանգության ոլորտում միասնական, անբաժան տարածության ստեղծմանը՝ սառը պատերազմի ժառանգությանը վերջնականապես վերջ տալու համար»»։
Սակայն այդ նախաձեռնությունն այն ժամանակ աջակցություն չստացավ։ Ընդհակառակը` հրապարակումների «իններորդ ալիքի» պատճառ դարձավ, որտեղ Մոսկվայի դիրքորոշումը ներկայացված էր որպես ոչ այնքան հաջող PR: Համաեվրոպական անվտանգության շուրջ երկխոսություն չկայացավ։ Սառը պատերազմի ժառանգությանը հրաժեշտ տալը հետաձգվեց անորոշ ժամանակով։
Ավելին` Կովկասում ծավալված հետագա իրադարձությունները, որոնք հայտնի են որպես «հնգօրյա պատերազմ», ապա նաև ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանի-Արևմուտք առճակատումը դուրս բերեցին նոր մակարդակի։
флаг Союза Советских Социалистических Республик - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
ԽՍՀՄ-ի փլուզման խորթ զավակները
Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքները քննարկելու և արձանագրելու նախաձեռնությունը գլոբալ և ոչ թե տարածաշրջանային մակարդակի իրադարձություն է։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի արդարացի դիտարկմամբ՝ «հարցն այստեղ բացարձակապես վախերը չեն, հարցը մեր հարևանների, ոչ միայն Ուկրաինայի, այլև առհասարակ հարևանների կողմից որոշակի կետի եռման հասնելն է, ինչն իսկապես ստիպում է մեզ որոշակի արմատական քայլեր ձեռնարկել»։
Եվ կարևոր է Դոնբասում 2021թ․-ի ռազմաքաղաքական սրացման մեջ տեսնել այդ եռման կետին հանգեցրած իրադարձությունների ոչ թե պատճառը, այլ հետևանքը։ Հակառակ դեպքում մեծ վտանգ կա, որ երկխոսությունը կհանգի ոչ թե համակարգային խնդիրների, այլ «ով առաջինը կհարվածի» կամ «կհարվածի՞ արդյոք» թեմայով շահարկումների։
Հոբելյաններն ու դրանց գործնական իմաստավորումը
Անցնող տարին հարուստ էր զանազան հոբելյաններով։ 1991թ․-ի դեկտեմբերի 8-ին, օրինակ, Խորհրդային Միությունը դադարեցրեց իր գոյությունը որպես «միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն»։
Արևմտյան փորձագետների հրապարակումներում շատ հաճախ կարելի է լսել նույն հարցը` ինչքա՞ն կարելի է վերադառնալ անցյալին, կարոտախտի մեջ ընկնել և իդեալներ փնտրել «վաղուց անցած օրերի» գործերում։
Մինչդեռ, առանց երեսնամյա վաղեմության իրադարձություններից մի շարք հիմնարար դասեր յուրացնելու, մեզ համար անհասկանալի կլինի և՛ այսօրվա ուկրաինական «ռազմական տագնապը», և՛ անցած տարվա ղարաբաղյան պատերազմը, որը 2021 թվականին շարունակություն ստացավ հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով զինված միջադեպերի տեսքով։
Ռուսաստանի խաղաղապահները Լաչինի միջանցքում - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Կովկասում անվտանգության կարևորագույն երաշխավորը միայն Ռուսաստանը կմնա. Մարկեդոնով
Պարզ չեն լինի նաև Ռուսաստանի մերօրյա արտաքին քաղաքական պաթոսը, Մոսկվայից ստացվող ազդակների կոշտությունը, որոնք ավելի ու ավելի հաճախ են բնութագրվում որպես վերջնագիր։
ԽՍՀՄ–ի փլուզումը տեղի ունեցավ իրավական շրջանակից դուրս, սեցեսիայի (անջատման) մասին խորհրդային օրենսդրությունն արհամարհելով։
Անկախացող երկիրը ժառանգում էր այն տարածքներն ու սահմանները, որոնք ուներ, երբ վարչական կազմավորում էր հանդիսանում մեկ այլ՝ ավելի մեծ պետության կազմում։
Պարադոքսալ իրավիճակ էր ստեղծվում. արմատապես հրաժարվելով խորհրդային անցյալից` նոր ի հայտ եկած պետությունները չէին ուզում հրաժարվել այն տարածքներից, որոնք ստացել էին ԽՍՀՄ կազմում գտնվելու շնորհիվ ։
Ընդ որում` ամերիկացի պատմաբան Չարլզ Քինգի արդարացի դիտարկմամբ` միջազգային հանրությունը «կարողացավ հանդուրժել սեցեսիայի մի տեսակը, բայց մերժել մյուսը»: Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի՝ միությունից դուրս գալը լեգիտիմ էր համարվում, մինչդեռ աբխազների, օսերի կամ Մերձդնեստրի բնակիչների ձգտումները համարվում էին անջատողական քմահաճույքներ։
Սակայն ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ անտեսվում էր ակնհայտ փաստը` նոր առաջացած պետություններն իրենց ազգային մոդելը կառուցում էին ոչ թե ֆեդերալիզմի ու երկխոսության գաղափարների, այլ կենտրոնի գերիշխանության վրա։
Հենց այստեղ, ոչ թե Կրեմլի գործերում արժեր փնտրել անջատողական «քմահաճույքի» արմատները։ Մինչդեռ այսօր էլ «ֆեդերալիզմ» բառը վրացական և ուկրաինական քաղաքական գործիչների համար գրեթե հերետիկոսական բանաձև է։
Աշխարհաքաղաքականացման վտանգները
Երբեմնի միասնական պետության փլուզմանը հաջորդած երեսուն տարիները փոխեցին այն, ինչ 1991-ից հետո սկսել էին անվանել հետխորհրդային տարածք ։ Հակամարտությունները, որոնք ծագեցին ոչ միշտ քաղաքակիրթ բաժանման ընթացքում, սրընթաց կերպով աշխարհաքաղաքականացվեցին։
Եվ այսօր Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Մերձդնեստրի խնդիրները բնավ էլ վիճաբանություն չեն Թբիլիսիի և Սուխումի ու Ցխինվալի միջև, կամ Քիշնևի և Տիրասպոլի միջև, և նույնիսկ Թբիլիսիի ու Քիշնևի վիճաբանությունը չեն Մոսկվայի հետ, այլ Արևմուտքի և Ռուսաստանի միջև վեճի «մեծ փաթեթի» մի մասն են։
Առանձնակի տեղ ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Այստեղ մենք սառը պատերազմի ռիմեյք չենք տեսնում։ Ռուսաստանի և Արևմուտքի հետ մեկտեղ, որոնք համագործակցում են այդ բարդ էթնոքաղաքական հանելուկի լուծման ուղիների որոնման հարցում, այստեղ ակտիվորեն աշխատում է Թուրքիան: Եվ նրա շահերը տարբերվում են ինչպես Մոսկվայի, այնպես էլ Վաշինգտոնի ու Բրյուսելի դիրքորոշումներից։
Թաղավարդ - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը չի ավարտվել․ ռուս քաղաքագետ
Բայց ամենակարևորն այն է, որ սկսվելով որպես նոր ազգային պետությունների լեգիտիմության խնդիրների շուրջ տեղական վեճեր` հետխորհրդային հակամարտություններն աստիճանաբար դարձել են փոխկապակցված։ Թվում է, թե Ղարաբաղն ու Դոնբասը իրար կապող խնդիրներ չկան։ Սակայն Թուրքիայի գործոնը և ռազմական մեթոդները, որոնք անցյալ տարի հաջողությամբ փորձարկեց նրա դաշնակից Ադրբեջանը, Կիևին դրդում են մերձենալ Անկարայի հետ և ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը։ Եվ ի վերջո արդիականացնում են ռևանշի գաղափարը, որն այդքան տարածված է ուկրաինական վերնախավում՝ սկսած 2014 թվականից։
Ինչո՞վ է հակամարտությունների աշխարհաքաղաքականացումը ծայրահեղ վտանգավոր Ռուսաստանի համար։ Նրանով, որ հետխորհրդային պետությունների էլիտաների շրջանում չափազանց մեծ սպասելիքներ է ձևավորում։
Ինչի՞ կարող է դա հանգեցնել։ Բավական է ուշադիր կարդալ Կովկասի «հնգօրյա պատերազմի» մասին հանգամանալից զեկույցը, որը կազմել շվեյցարացի փորձառու դիվանագետ Հայդի Տալյավինիի գլխավորած հանձնաժողովը։ Էությունը պարզ է. Մոսկվայի դիրքորոշման հետ կարելի է հաշվի չնստել, չէ՞ որ նոր, «հետյալթայական» օրակարգում նախկին միութենական հանրապետություններից առաջացած փոքր պետությունների «ինքնիշխան իրավունքի ընտրության հանդեպ հարգանքն է»։
Տարօրինակ է, որ Ռուսաստանի՝ անվտանգության սեփական ըմբռնման իրավունքը այդ խնդրի պայմաններում չի ներառվում։
Համակարգային լուծումների որոնումներում
ՌԴ-ի հարևանների նկատմամբ անմեղության կանխավարկածի գերիշխանությունը և, ընդհակառակը, նախկին ԽՍՀՄ հանրապետություններից ամենախոշորի նկատմամբ «մեղավորության կանխավարկածը» հիմնականում կանխորոշել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական նախաձեռնության հիմնական դրույթները:
Այդ տողերի հեղինակը դեռևս 2014 թվականին գրել էր, որ կա Դոնբասի կարգավորման նեղ ընկալում, որը սահմանափակված է Մինսկի համաձայնագրերի տարածությամբ, կա նաև լայն ընկալում։ Եվ դրա շրջանակներում անհնար է խուսափել Ուկրաինայի հարավ-արևելքում և Դնեստրում տիրող իրավիճակի և Ուկրաինայի ու Վրաստանի ՆԱՏՕ-ական հեռանկարների միջև կապերից։
Ուկրաինան՝ Թուրքիայի նոր դաշնակի՞ց
Հակառակ դեպքում վտանգ կա, որ, պայմանավորվելով մի հակամարտության լուծման շուրջ, հեշտությամբ կարելի է առճակատման դուրս գալ մեկ այլ հակամարտության մեջ։
Ամերիկացի հայտնի դիվանագետ և հետազոտող Ջորջ Ֆրոստ Քենանը դեռևս 1997թ․-ին ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք, այսինքն, առաջին հերթին, դեպի հետխորհրդային երկրներ ընդլայնվելու որոշումը մարգարեաբար անվանեց «Վաշինգտոնի ճակատագրական սխալը»։ Նրա խոսքով՝ դա «բացասական հետևանքներ կունենա ռուսական ժողովրդավարության զարգացման համար, Արևելքի և Արևմուտքի հարաբերություններում կվերադարձնի սառը պատերազմի մթնոլորտը, ինչպես նաև Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը կուղղի այն ուղղություններով, որոնք վճռականորեն մեր (Արևմուտքի) սրտով չեն լինի»։
2022-ի շեմին` այս կանխատեսումից 25 տարի անց, պետք է հանգույցը քանդել համակարգային կերպով, ընդհատուն գործելակերպն այստեղ չի օգնի: Նույն տխրահռչակ «վերաբեռնումը» դատապարտված էր ճիշտ այն պահից, երբ կենտրոնացավ «ռազմավարական կայունության» խնդիրների շուրջ և շրջանցեց տարածաշրջանային հակամարտությունների ու դրանց աշխարհաքաղաքականացման հարցերը։
Սակայն արդեն այսօր, նոր տարվա (և ապագա տարիների) համար կանխատեսումներ կատարելով, անհրաժեշտ է խուսափել չափազանցված սպասումներից։ ԱՄՆ-ն ձգտելու է կիսել պատասխանատվության գոտիներն ու պարտավորությունները իր և ՆԱՏՕ-ի միջև, հավանական բանակցություններում ներկայանալ երկու տարբեր շարասյունով:
Сергей Маркедонов в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2021
Հայ-ադրբեջանական հակամարտությունում չի կարող բեկում լինել մեկ օրում. Մարկեդոնով
Վաշինգտոնի համար դժվար է ճանաչել Մոսկվայի յուրահատուկ և, եթե կուզեք, արտոնյալ շահերը։ Քանի որ այդ կերպ նախադեպ է ստեղծվում, և ստիպված են լինելու այդպիսիք ճանաչել նաև Թուրքիայի և Իրանի շահերը Մերձավոր Արևելքում ։
Սակայն ամենադժվարը սա չէ։ Բուն ՆԱՏՕ-ի ներսում կան առանձին խաղացողներ, որոնք վատ են պահպանում դաշինքային կարգապահությունը և նույնիսկ պատրաստ են խախտել այն։ Խոսքը, իհարկե, Թուրքիայի մասին է։ Եվ ուրեմն առջևում եվրատլանտյան փաթեթի շրջանակներից դուրս երկկողմ օրակարգի մշակումն է։
Ավելին` չարժե պատրանքներ ունենալ, որ նույնիսկ ամենալավատեսական սցենարի և աշխարհաքաղաքականության վտարման դեպքում դրան կհետևի էթնոքաղաքականությունը։ Մոսկվան ու Վաշինգտոնը զուտ տեսականորեն կարող են փոխզիջումների հասնել։ Սակայն դա ինքնըստինքյան առաջընթաց չի նշանակի Բաքվի ու Երևանի, Քիշնևի ու Տիրասպոլի, Թբիլիսիի և Սուխումի ու Ցխինվալի հետ երկխոսության հարցում։
Ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները կարող են լավ հիմք ստեղծել էթնոքաղաքական հակասությունների ապագա կարգավորման համար, նվազեցնել հույզերը և վերացնել ուռճացված սպասումները։ Սակայն արդեն տեղում հստակ աշխատանքը հարկ կլինի անել արդեն «մեծ խաղի» շրջանակից դուրս։
Իսկ մինչ այդ 2022թ․-ի գլխավոր խնդիրը կլինի հետխորհրդային տարածքի հնարավոր «բալկանիզացումը» կանխելը և անվտանգության որակապես նոր մակարդակի դուրս գալը, անվտանգություն, որն անբաժանելի և հավասար կդառնա բոլոր խաղացողների, ոչ թե միայն էլիտար ռազմաքաղաքական ակումբի անդամների համար։
2020-ի արդյունքները․ ինչպես Ղարաբաղը Կովկասը վերադարձրեց լրահոսի առաջին հորիզոնական
Լրահոս
0