00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը չի ավարտվել․ ռուս քաղաքագետ

© Sputnik / Валерий МельниковԹաղավարդ
Թաղավարդ - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Թաղավարդ
Բաժանորդագրվել
Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հակամարտությունը չի ավարտվել, Հայաստանում և Ադրբեջանում հանրությունը մինչ օրս չի ընդունել Ղարաբաղում 2020թ․-ի սրացման արդյունքները։ Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովն այս հայտարարությունն արեց Երևանում անցկացվող «Կովկասը 21-րդ դարում» միջազգային համաժողովի ընթացքում։
«Բայրաքթար» ԱԹՍ - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Ղարաբաղյան հակամարտությունում ԱԹՍ–ների վճռորոշ դերը միֆ է. ուսումնասիրություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի անգամ հայտարարել է, որ հակամարտությունն ավարտված է, և Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող:
«Ես` որպես փորձագետ, կարծում եմ, որ հակամարտությունն ավարտված չէ։ Հակամարտության ավարտը խաղաղության համաձայնագիրն է, որը քիչ թե շատ լեգիտիմ է երկու հասարակություններում»,-ասաց քաղաքագետը։
Խոսելով երկու երկրների բնակչության շրջանում առկա տրամադրությունների մասին՝ Մարկեդոնովը մատնանշեց բողոքի ալիքը, որը բարձրացավ Հայաստանում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո։ Բաքվում դժգոհության հրապարակային արտահայտման տեսանկյունից, նրա խոսքով, իրավիճակն ավելի բարդ է։ Բայց հասարակության տրամադրությունների մասին կարելի է դատել սոցցանցերի գրառումներից ու մեկնաբանություններից։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
ԼՂ 7 շրջաններն ու Շուշին` բանակցային սեղանին. Փաշինյանը փակագծեր բացեց
«Մենք հո կարդում ենք բլոգներն ու սոցիալական ցանցերը․ «Գողացված հաղթանակ», «Մեզ թույլ չտվեցին գրավել Ստեփանակերտը», «Ինչո՞ւ են օտար երկրի զինվորները մեր տարածքում գտնվում»։ Եվ մենք ուզում ենք ասել, թե ադրբեջանական հանրությունը լիովին ընդունե՞լ է այդ արդյունքները։ Ոչ, ոչ լիովին»,-համոզված է Մարկեդոնովը։
Միևնույն ժամանակ փորձագետի համար հասկանալի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տրամաբանությունը, որն արդեն բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է ։
Սակայն ոչ միայն Հայաստանը, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոսում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման անհրաժեշտության մասին, հետևաբար չի կարելի խոսել հակամարտության կարգավորված լինելու մասին։
Սերջո Մատարելլա - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
ԵԱՀԿ ՄԽ–ն ձևաչափ է, որտեղ Ղարաբաղի հարցում հնարավոր է կայուն լուծում․ Իտալիայի նախագահ
Դրա հետ մեկտեղ, փորձագետի կարծիքով, ղարաբաղյան հարցի նշանակությունը Երևանի և Բաքվի համար ժամանակի ընթացքում կնվազի, այդ թվում՝ սերնդափոխության պատճառով: Նոր սերունդները նոր առաջնահերթություններ կունենան, վստահ է քաղաքագետը։
Հիշեցնենք, որ միջնորդները սեպտեմբերի 24-ի համատեղ հայտարարության մեջ հաստատել էին կողմերի հետ աշխատանքը շարունակելու իրենց հանձնառությունը՝ իրենց մանդատի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի համապարփակ լուծումներ գտնելու համար: Նախորդ տարվա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գնահատել էին որպես երկու երկրների կողմից խաղաղ գործընթացը ուղիղ, տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանն ու բարգավաճմանն ուղղված երկխոսության միջոցով վերսկսելու վճռականության նշան:
Ղևոնդյան.  Արցախի կարգավիճակի հարցում Ալիևի վրա ճնշումների աստիճանը շոշափելիորեն կմեծանա  - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2021
ՌԱԴԻՈ
Ալիևը հայտնվել է անհարմար վիճակում, կամ Արցախի կարգավիճակը` միջազգային առևտրի թեմա
Լրահոս
0