00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպիսին էր 2021-ը Հայաստանի համար և ինչ սպասել 2022-ից․ յոթ խորհուրդ նոր տարվա համար

© Sputnik / Aram NersesyanՁմեռ պապը Հանրապետության հրապարակում
Ձմեռ պապը Հանրապետության հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 31.12.2021
Ձմեռ պապը Հանրապետության հրապարակում
Բաժանորդագրվել
Ահա և ժամանակն է հրաժեշտ տալ 2021-ին և դիմավորել նոր՝ 2022 թվականը։ Մեր սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը հետադարձ հայացք է գցել հայկական իրականությանը։
2021 թվականի նախաշեմին բոլորը մի բան էին իրենք իրենց մաղթում՝ թող գալիք տարին ավելի լավը լինի, քան հեռացողը։ 2021-ին ավելի լավ չեղավ։ Հեռացողը ոչ ոքի չոգեշնչեց. պարտված պատերազմը չի կարող ուրախացնել, կորուստները՝ զոհվածները, վիրավորները, անհետ կորածները` առավել ևս։
Երիտասարդները բողոքի ակցիա են անցկացնում Լոս Անջելեսում Ադրբեջանցի հյուպատոսության դիմաց - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2021
Չյուրացված դասերի երկիրը, կամ արդյո՞ք կարող է հայ վարսավիրը միլիոնատեր դառնալ ԱՄՆ-ում
Նոր տարին գալիս է բոլոր ժամանակներում, այդ թվում՝ ծանր, բայց յուրաքանչյուր անցնող տարին ունի իր դեմքը: Արդեն ավելի քան ութսուն անգամ Նոր տարի եմ տեսել, կարող եմ համեմատել, հնարավոր է՝ ինչ-որ բան չհիշեմ, ինչ-որ բան շփոթեմ, ինչ-որ բան չուզենամ հիշել, բայց հաստատ չեմ ուզենա, որ 2021 թվականը վերադառնա։ Այո, յուրաքանչյուրն ինչ-որ լավ բան է ունեցել. ամուսնացել է, երեխա է ունեցել, աշխատանքի վայրում առաջ է գնացել, աշխատավարձն է ավելացել, չի հիվանդացել համաշխարհային վարակով, բայց ընդհանուր առմամբ` տարին վատն էր։
Հավանաբար, ոչ միայն ինձ համար։ Որքան էլ մեծ լինի Հանրապետության հրապարակի տոնածառը` տոնական հրավառություն, ուրախ լուսավորություն չի լինի։ Այդպես է որոշել քաղաքապետարանն ու ճիշտ է արել։ Մարդիկ տոնածառի մոտ չեն գնա. կգնան Եռաբլուր, կհիշեցնեն զոհվածներին։ Տոնելու բան չկա։
Ինչու թոշակառուն պիտի ուրախանա, եթե Սամվել Ալեքսանյանի ու մյուսների փողերը շատանան
Մարդիկ էլ տարիների ընթացքում պակասում են ու մեղավորը միայն պատերազմը չէ։ ՌԴ ՆԳՆ-ի տվյալներով՝ 2021 թվականին մոտ երեք հարյուր հազար մարդ Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնել։ Իսկ դրանից առաջ քանի՞սն են հեռացել։ Լավ կլիներ հիշել, որ 2019-ին Պակիստանի, Հնդկաստանի և այլ երկրների քաղաքացիները Հանրապետության հրապարակում գրեթե ավելի շատ էին, քան երևանցիները։
Դրան գումարվեց համաճարակը։
Բայց եթե ավելի գամապարփակ նայենք, համավարակն ինչ-որ տեղ նույնիսկ օգնեց, հեռացրեց շատ կարծրատիպեր` սովորեցնելով թվային հարթակների միջոցով օգտվել ծառայություններից, քիչ թե շատ անցում եղավ «հեռավար» աշխատանքին և ուսուսցմանը, էկոնոմիկայի նախարարությունը թեև դանդաղ, բայց խոստանում է դադարեցնել գների աճը, ապահովել աշխատատեղեր, իսկ թե ինչ կստացվի հաղորդակցությունների բացումից, կյանքը ցույց կտա։
Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Թանկյանը - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2021
Փայտփորիկի գլուխը չի ցավում, կամ ինչի մասին է խոսում քարտեզի վրա Հայաստանի ուրվագիծը
Մինչդեռ տպագիր մամուլում, որպես գալիք տարվա ավետաբեր, հայտնվել են 2022 թվականի օրացույցներ, ուր որ է` հայտնի կլինեն նաև «Տարվա մարդիկ»:
Ո՞վ կարող է լինել ցուցակներում: Ավելի հեշտ է ասել, թե ով չի լինի. գեներալներ, որոնք չկարողացան դիմադրել և հաղթել, գործարարներ, որոնք այդպես էլ չհասկացան, որ երբ կիսվում են աղքատների հետ ու բարելավում են իրենց շուրջն ապրող մարդկանց կյանքը, դրանով բարելավում են նաև իրենց գոյությունը։ Չեն լինի խոշոր քաղաքական գործիչներ, քանի որ քաղաքականության մեջ բեկում չի եղել. փոխարենը հայտնվել են լրագրողներ, որոնք հոգնել են մակերեսային նյութերից ու որոշել են լուրջ հարցերի անդրադառնալ։ Դա ուրախալի է, բայց քիչ։
Մի փոքր` հաճելիի մասին։ Ամենայն հավանականությամբ կհնչի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի անունը։ Նա ամենահաս «մարդ-նվագախումբ» է, որն ամեն ինչ հասցնում է անել։
Երևանի «ճիշտ ջուրը» կամ գեներալի դստեր հայաստանյան հիշողությունները
Առանձնահատուկ գնահատական տանք տարբեր արժանիքների համար մեդալներ նվաճած մարզիկներին, բժիշկներին, որոնք շարունակում են բուժել Covid-ից (թեև այլ հիվանդություններն էլ ոչ ոք չի չեղարկել): Երևի էլի պարծենալու բան կա, իսկ հիմա սփյուռքն է հպարտանալու առիթ տալիս՝ մեր հայրենակից, միջուկային ֆիզիկայի բնագավառում լեգենդ, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանն անցնող տարվա նոյեմբերին դարձել է ՅՈւՆԵՍԿՕ-ի միջազգային մրցանակի դափնեկիր։
Իսկ մինչ այդ հրապարակում աճում է մոտ տասնհինգ մետր տրամագծով տոնածառը՝ երկու հարյուր կիլոմետր երկարությամբ լուսաշղթայով ու մեկուկես հազար խաղալիքով՝ յոթանասունմեկ միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ։ Տպավորիչ է…
Улица Московян в Ереване (1954 год) - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Սա Երևանն է, այստեղ ես տանն եմ․ «Ապագա կա՞» հարցին պատասխանում են անցյալի մարդիկ
Ո՞վ է հիմա հիշում, որ Հայաստանում Ամանորի խորհրդանիշը ժամանակին ոչ թե տոնածառ էր, այլ կենաց ծառը։ Այն սարքում էին ցորենի ծղոտից։ Մեր նախատատերը զարդարում էին այն խաղալիքներով, որոնք իրենք էին գործել, տիկնիկներով, դարչինով, զանգակներով, մրգերով և այլն։ Կենաց ծառը սեփական ձեռքերով զարդարելը ավանդույթ էր, որը Հայաստանում խստորեն պահում էին։ Իսկ ամենագլխավոր ավանդույթը, որը Հայաստանում խստորեն պահպանել են, Ամանորն ընտանիքի հետ դիմավորելն էր։
... Լյուդմիլա Յակովլևան երեք տարի առաջ մշտական բնակության է տեղափոխվել Երևան:
- Դուք Մոսկվայից հյուր եք եկե՞լ - հարցնում է լրագրողը։
- Ես այստեղ եմ ապրում։
- Իսկ ինչո՞ւ այդպես որոշեցիք։ Ամուսնացաք հայի հե՞տ։
- Ոչ, պարզապես գեղեցիկ երկիր ունեք:
- Երկիրը՝ այո։ Շատ գեղեցիկ է, - համաձայնում է լրագրողը։ - Բայց ինչո՞ւ...
Երևի կգա ժամանակ, երբ այլև կարիք չի լինի հարցնելու՝ «ինչո՞ւ»։ Լավ կլիներ, որ այդ ժամանակները շուտ գային։
Լևոն Բադալյան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Բժիշկ Բադալյանի ախտորոշումը․ «Եվ ոչ ոք չի բողոքում խելքի պակասից»
Իսկ առայժմ մտածում ենք՝ ինչով պետք է ուրախացնենք ինքներս մեզ ու հյուրերին։ Հիմնական ամանորյա ծախսերը միշտ սնունդն ու նվերներն են կազմում։ Հայ Ձմեռ պապից նվերները ժապավեններով փաթաթված արկղերի մեջ չեն, երեխաներին ու մեծահասակներին Ամանորի կապակցությամբ տրված խորհուրդների տեսքով են։
Դրանք յոթն են, լսում ենք ու հիշում՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն ու երախտագիտություն։ Փորձենք հետևել դրանց։
Շնորհավոր գալիք տարին։
Լրահոս
0