00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փայտփորիկի գլուխը չի ցավում, կամ ինչի մասին է խոսում քարտեզի վրա Հայաստանի ուրվագիծը

© AFP 2024 / SERGEI GAPONՆիկոլ Փաշինյանն ու Սերժ Թանկյանը
Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Թանկյանը - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2021
Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Թանկյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանը նոր անուններ կտա՞ աշխարհին, թե՞ գիտության և արվեստի մեջ ունեցած նրա բոլոր ձեռքբերումներն անցյալում կմնան։ Այս մասին է իր հոդվածում մտորում Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Երկիրն ուժեղ է ոչ միայն իր ռազմական և տնտեսական հզորությամբ, այլև անուններով։ Հաճախ զիջելով առաջինում` Հայաստանը մինչ վերջին ժամանակները հաղթում էր երկրորդում։ Այսօր պատկերը փոխվում է, և դա մտահոգություն է առաջացնում ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ – Շառլը արդեն չկա, Վիկտոր Համբարձումյանը, Արմեն Ջիգարխանյանը` նույնպես, ինչ է Քիմի՞կը պետք է Հայաստանի դեմքը դառնա։ – Քիմիկն ո՞վ է – Քարդաշյանը, էլ ո՞վ։
Վաղնջական ժամանակներից Հայաստանից ԱՄՆ տեղափոխված Ղազարյանը, որի ծնողները Քարդաշյանի նման քաղաքական կողմնորոշում ունեցող Քիմ անունով էին կոչել (КИМ – Коммунистический Интернационал Молодежи), կարծում է, որ Հայաստանը կորցնում է իր նախկին նշանակությունը և անցյալում է թողել այն ժամանակները, երբ նրա այցեքարտի վրա ամբողջ աշխարհին հայտնի անունների ցանկում տեղ ու դադար չկար։
Акция протеста оппозиции перед Домом правительства с требованием отставки правительства Армении во главе с премьер-министром (10 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2021
Ղեկավարներին միշտ ու ամենուրեք հայհոյում են, պատիժներն են տարբեր
Քիմ Ղազարյանը նշում է նրանց` ամեն անգամ մատները ծալելով. նրանք բոլորն արդեն ողջ չեն։ – Ո՞վ և ե՞րբ է փոխարինելու նրանց։ Ինչո՞ւ է այդ հարցում ամեն ինչ այդքան վատ,– տխրում է Ղազարյանը։
Միևնույն ժամանակ, ամեն ինչ այդքան վատ չէ։ Նոյեմբերի կեսերին կայացավ ՏՏ ոլորտի լավագույնների շրջանում կրթական ամենամյա ծրագրի հաղթող դարձած հայ ուսանողների պարգևատրման արարողությունը։ Նման երիտասարդները 30-ն էին։
Պարգևը հանձնելիս չինաստանցի դոկտոր Չի–Ֆուն Չանը պարզաբանեց, որ այն կարևոր է։
«Նրանով, – բացատրեց Չանը, – որ Հայաստանում շարունակվեն ինժեներական գերակայության ավանդույթները»։
Ասել` ինչպես կդասավորվեն աստղերը վերոնշյալ երեսուն հոգու մոտ, ավելի շուտ աստղագուշակության խնդիր է, քան իրատեսական, սակայն եթե նրանցից որևէ մեկը տարիներ անց Ստոկհոլմ մեկնի Նոբելյան մրցանակ ստանալու համար, դա «հանկարծակի» չի լինի։
Շուտով նա էլ չի լինի. պետական հեղաշրջումները, առաջնորդների դիմանկարներն ու իմաստուն հայերը
Դեռ վերջերս Հայաստանը գերակայություն ուներ ոչ միայն ինժեներական գործում, այլև արտադրության, գիտության, արվեստի, գրականության, սպորտի գրեթե բոլոր ոլորտներում, ու ո՞վ գիտի` է՛լ որ ոլորտներում են հայերն իրենց դրսևորել։ Այն դեպքն է, երբ սեփական Պլատոններ և արագ մտքով Նյուտոններ ծնելու հարցում հապաղումներ չեն նկատվել։
Ջաննա Թութունջյան - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Ամեն մեկը Հայաստանը յուրովի է տեսնում, կամ ինչպես խիստ տատը սպառնաց Ջաննա Թութունջյանին
«Այսօր չկա մի բան, կամ մեկը, որով կարելի է հպարտանալ, – պնդում է Քիմ Ղազարյանը, – այժմ Հայաստանի դեմքը փոխվում է աչքի առաջ, և շուտով նա գուցե անճանաչելի լինի։ Ահա, տես... (նա իր հեռախոսի էկրանին ցույց է տալիս Հայաստանի աշխարհագրական քարտեզը) – Իտալիան քարտեզի վրա ի՞նչ է հիշեցնում։ – Երկարաճիտ կոշիկ ։ – Ճիշտ է։ Ինչի՞ են նմանվում Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան միասին։ – Ներքև փախչող քառոտանու։ – Այդպես էլ կարելի է ասել։ Իսկ այ Հայաստանը քարտեզի վրա կարծես աղջկա կիսադեմք լինի, – շարունակում է զրուցակիցս։ Դեռ, այսօրվա դրությամբ, ընդհանուր առմամբ։ Վախենում եմ, որ թույլ տալով նրանից մեկական կտոր պոկել, իշխանությունները կայլանդակեն այս գեղեցկությունը։ Միայն լսում ես, թե ինչպես են այտերը փքելով ու կարևոր տեսք ընդունելով «սահմանազատում-սահմանագծում», «դե յուրե–դե ֆակտո»... Երեխաների պես ուրախանում են այս բառերն արտաբերելով։ Ծիծաղելի է և նողկալի»։
...Այն, ինչ այսօր արվում է Հայաստանում և Հայաստանի հետ, Ամերիկայում բնակվող մեր սփյուռքին (հավանաբար նաև այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցներին) անհարմար դրության մեջ է դնում, և հարցը միայն այն չէ, որ աշխարհում ճանաչելի և հարգված հայերի շրջանակը սկսել է սպառնալից նեղանալ։ Մենք, որ սովորել ենք ամեն հարցում անզիջում լինել, հանկարծ ուղիղ տեղը սայթաքեցինք և չենք կարողանում ո՛չ աշխարհին, ո՛չ հարևաններին, ո՛չ էլ ինքներս մեզ բացատրել` ինչու ենք պարտվել պատերազմում, գժտվել միմյանց հետ, ինչու ենք կրկին հեռավոր երկրամասեր շարժվում լավագույն կյանքի փնտրտուքի հույսով, ինչպես ենք վերջին տեղը զբաղեցրել ԵԱՏՄ–ում պարենային ինքնաբավության մակարդակով. ամեն ինչ կարծես լավ ապագա էր խոստանում, ու հանկարծ նման շփոթություն։
Հավանաբար, այն հեշտ կանխատեսելի դեպքը չէ, երբ պարտվեցինք Գերմանիայի հավաքականին ջախջախիչ հաշվով, թեպետ այստեղ էլ շատերը, չգիտես ինչու, զարմացան։ Ուղեղն աշխատացնելով դժվար չէր հասկանալ. անվերջ ինքնավստահությունն ու թիմում առանցքային խաղացողների պակասը որևէ լավ բանի չեն հանգեցնի։
Կործանիչ - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
Ինչպես Լազար Չափչախյանը դարձավ Խորհրդային Միության առաջին հայ հերոսը
Այստեղ Քիմ Ղազարյանը հիշեց այն մասին, որ պատահական չէր, որ Հայաստանը գերազանցապես հաղթանակ էր տոնում անհատական մարզաձևերում (Տիգրան Պետրոսյան, Լևոն Արոնյան` շախմատ, Սերգո Համբարձումյան, Յուրի Վարդանյան` ծանրաձող, Վլադիմիր Ենգիբարյան` բռնցքամարտ, Ալբերտ Ազարյան, Հրանտ Շահինյան` մարմնամարզություն) և չէր փայլում թիմայինում։ Այսօր երկրին նախևառաջ «մարզիչներ» են հարկավոր, որոնց մարդիկ վստահում են, մեկ ժամվա կուռքերն ուրիշ բան են։ Ատոմ Էգոյան, Արսինե Խանջյան, Սերժ Թանկյան, Արթուր Մեսչյան...
Հարգված մարդիկ են, սակայն, հեռու են բնակվում, միշտ չէ, որ խորն են նայում. մարզական ոլորտից չհեռանալով, զրուցակիցս իր մտորումները եզրափակում է` ասելով, որ պետական գործերին ոչ պրոֆեսիոնալների, այլ ներգրավումը, որոնք պարզապես հայրենասերներ են, միշտ չէ, որ լավ նորություն է։ Բացի այդ, մնացած ամեն հարցում էլ պետք է ուղեղին, և ոչ թե բնազդին դիմել։ Ասել եմ, ասում եմ և անդադրում կրկնելու եմ. փայտփորիկի գլուխը չի ցավում...
Լրահոս
0