00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չյուրացված դասերի երկիրը, կամ արդյո՞ք կարող է հայ վարսավիրը միլիոնատեր դառնալ ԱՄՆ-ում

© AFP 2024 / VALERIE MACONԵրիտասարդները բողոքի ակցիա են անցկացնում Լոս Անջելեսում Ադրբեջանցի հյուպատոսության դիմաց
Երիտասարդները բողոքի ակցիա են անցկացնում Լոս Անջելեսում Ադրբեջանցի հյուպատոսության դիմաց - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2021
Բաժանորդագրվել
Ինչպե՞ս է ստացվում, որ իրենց աշխատասիրությամբ հայտնի հայերը տանը կորցնում են այդ որակը, բայց ուրիշ երկրներում հայտնվելուն պես վերականգնում են այն։ Թեմայի շուրջ խորհրդածում է Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Եթե պատրաստվում եք արտագաղթել, ձեր երեխաների հետ մեկ փորձարկում անցկացրեք․ նրանց առաջ որևէ համեղ բան դրեք, և թող որոշեն՝ կամ անմիջապես են ուտում, կամ սպասում են 15-20 րոպե, ստանում են դրա կրկնակին և նոր միայն ուտում են։
«Սթենֆորդյան» կոչվող փորձարկումը թույլ կտա հասկանալ, թե պատրա՞ստ են արդյոք նրանք զոհաբերել այսրոպեական հաճույքը՝ հանուն երկարաժամկետ արդյունքի։ Եթե այո, ապա օտար երկիր տեղափոխվող երեխաների շանսերն ավելի մեծ են։ Ինչպես և ծնողներինը, որոնք պատրաստվում են նոր կյանք սկսել՝ լինի դա Ամերիկայում, Ավստրիայում, Ավստրալիայում թե ցանկացած այլ տեղում։
Գերեզմանները լռություն ու խաղաղություն են սիրում, կամ Եռաբլուրի ու Պանթեոնի տարբերությունը
Չինացի էմիգրանտների դուստր, Յելի համալսարանի պրոֆեսոր Էմի Չուան, որը 2011 թվականին հայտնվել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց հարյուրյակում, կարողացել էր հետաձգել սիրելի քաղցրավենիքների համտեսը։ Արդյունքում՝ սովորել է Հարվարդի համալսարանում, պրակտիկա անցել Ուոլ-Սթրիթում, դոկտորի աստիճան ստացել Հարվարդի իրավունքի դպրոցում, գրել չորս գիրք, որոնք բեսթսելլեր են դարձել, ունի ամուսին, որը Յելի համալսարանի պրոֆեսոր է, երկու դուստր և տուն Կոնեկտիկուտ նահանգի Նյու-Հեվըն քաղաքում։
Ինչի՞ մասին է պատմում Էմի Չուան և նրա ասածներից ի՞նչը կարող օգտակար լինել մեզ։ Պրոֆեսորը պարզել է, որ Ամերիկայում որոշ էթնիկ խմբեր ավելի հաջողակ են ու հարուստ, քան մյուսները։ Ճիշտ է, նշված խմբերի թվում հայերը, չգիտես ինչու, չկան, բայց մենք հո գիտենք, որ բախտավորության առումով չենք զիջում ոչ լիբանանցիներին, ոչ կուբացիներին, ոչ իրանցիներին, թեև միսիս Չուայի կողմից չնշված հնդիկների փոխարեն կարելի էր նեղանալ։
Օրվա ցանկացած ժամի մտեք Ամերիկայի ցանկացած գրադարան և ձեզ կապշեցնի դասագրքերի վրա խոնարհված հնդիկների թիվը։ Գիտության գրանիտն են կրծում․ բժշկական, ինժեներական, իրավաբանական, քաղաքագիտական, ցանկացած գիտության․․․
Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Թանկյանը - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2021
Փայտփորիկի գլուխը չի ցավում, կամ ինչի մասին է խոսում քարտեզի վրա Հայաստանի ուրվագիծը
Դրանից հետո նրանց նկատելի գերակշռությունը ամերիկյան կլինիկաների, հիվանդանոցների, իրավաբանական և քաղաքական հիմնարկների առաջատար պաշտոններում, էլ չասած համակարգչային ոլորտի մասին, չպետք է զարմացնի, դա միայն հաստատում է, որ «ուսումն ու աշխատանքը սարեր շուռ կտան»։
Էմի Չուայի նշած պայմանների շարքում, որոնք խթանում են արտագաղթողների ընթացքը դեպի հաջողություն, մի կողմից հասարակության մեջ սեփական դիրքի և վաղվա օրվա հանդեպ անվստահությունն է, մյուս կողմից՝ ինքնավերահսկումը, որը թույլ է տալիս հաղթահարել այդ զգացումը։
Մինչդեռ արտասահմանում բնակվող հայերի ֆինանսական և գործնական ձեռքբերումների հիմքում առաջին հերթին աշխատասիրությունն է, որը տանը, չգիտես ինչու, քնած է (թե հնդիկների մոտ այս հարցն ինչպես է, չգիտեմ), բայց օտար ափերում արթնանում է։
Կոշիկներ պարոն նախարարի համար, կամ ՆԳՆ-ի անվանափոխության ոդիսականը
«Հայերն աշխատասեր են, բայց չգիտես ինչու՝ աղքատ են»,-մի անգամ Հայաստան կատարած ուղևորությունից հետո նշել էր «Կոմսոմոլկայի» լրագրող Նիկոլայ Վարսեգովը։
Հայերն աշխատասեր են և այդ պատճառով էլ աղքատ չեն, կարող է առարկել յուրաքանչյուրը, ով տեսնում է մեզ Ռուսաստանում, Իսպանիայում, Ամերիկայում, որտեղ ասես, միայն ոչ բուն Հայաստանում, որտեղ մենք մեծամասամբ իսկապես աղքատ ենք։
Հայկական աշխատասիրության առանձնահատկություններից է սերը ոչ միայն փողի, այլև հենց աշխատանքի ընթացքի, մասնագիտական և աշխատանքային առումով ինքնահաստատվելու հնարավորության հանդեպ։
Բայց այստեղ մի «բայց» կա։ Տարիների ընթացքում մենք մի տեսակ մոռանում ենք, որ օրինակելի աշխատունակությունն էլ ավելի է բարձրանում, եթե այն նկատում են ու գնահատում։ Հո հիմար չէր խորհրդային իշխանությունը, երբ հիմնադրեց Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը, Աշխատանքային կարմիր դրոշի ու Աշխատանքային սխրանքի շքանշանները, չհաշված նյութական ու բարոյական խրախուսանքի զանազան միջոցները։ Այսօր իշխանությունները թքած ունեն դրա վրա․ աշխատավարձդ տալի՞ս են, ասա շնորհակալություն ու սուս մնա։
Սամվել Ալեքսանյան - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2021
Ինչու թոշակառուն պիտի ուրախանա, եթե Սամվել Ալեքսանյանի ու մյուսների փողերը շատանան
Միչիգանում իմ մտերիմ ընկերների շրջանակը 90-ականների սկզբին մեկնած մարդիկ են․ դժվար ժամանակներ էին, երբ երեխաներին միսս Չուայի առաջարկած խնդիրը տալու ժամանակ չկար։ Մտնում ես օտար երկիր՝ ուրիշ կանոնադրությամբ, տեղավորվում ես, ոտքով-գլխով մտնում ես աշխատանքի մեջ և դուրս չես գալիս մինչև առաջին թոշակային վճարումը ստանալը։
«Երբ մի գործ սկսում եմ, կանգ չեմ առնում, մինչև չավարտեմ»,-ասում է վարսավիր Մանուկը, որն ապրում է Դեթրոյթում և սանրվածքներից բացի՝ զբաղվում է ավտոմեքենաների վերանորոգմամբ և ընթացքում փնտրում, թե էլ որտեղ կարելի է գումար վաստակել։
Փողը բավականացնում է։ Հայաստանում բնակվող հարազատներին օգնելու համար՝ նույնպես։
Ջո Բայդենի և Վիլյամ Սարոյանի տարբերությունը, կամ «ծերություն» հիվանդություն չկա
Նույն խոսքերը լսել եմ նրա գործընկեր Ալբերտից, որն աշխատում է Պոդմոսկովիեյում, ու ևս տասնյակ հազարավոր հայերից, որոնք հեռացել են վերջին տարիներին և այսօր էլ կապում են ճամպրուկները։
Միայն այս տարվա երեք եռամսյակի ընթացքում երկրից հեռացել է ավելի քան հարյուր երեք հազար մարդ, նախորդ տարի ՌԴ քաղաքացիություն է ընդունել երեսուն հազար հինգ հարյուր հայ։ Հետո՞։ Արտագաղթում են հիմնականում երիտասարդ ընտանիքները, վերարտադրողական տարիքի կանայք և տղամարդիկ։ Պրոցեսն ընթանում է, կանգառ չի երևում։
Վերջերս եմ կարդացել․ «Ի՞նչ եք կարծում, ինչի՞ց են ամենալավը գլուխ հանում հայերը։ Խորոված, տոլմա, կոնյակ․․․ Հայկական խոհանոցը, անկասկած, հիասքանչ է, բայց․․․ Գործարարություն, կառավարում և փող։ Ընդ որում՝ բնավ ոչ փոքր փողեր, երբ խոսքը միջազգային կորպորացիաների մասին է, որոնց անունները բոլորին են հայտնի։ Որոշ հայեր շատ տաղանդավոր և կրթված գործարարներ են։ Ահա մի հիթ-շքերթ, որում ներառված են աշխարհի ամենահարուստ հայերը։ Ի դեպ, գիտեի՞ք, որ «Магнит»-ի հիմնադիր Սերգեյ Գալիցկին իրականում բոլորովին էլ Գալիցկի չէ, այլ Հարությունյա՞ն։ Ինչևէ, սկսենք»։
Վանո Սիրադեղյան - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2021
Ճակատագրերի տիրակալը. Վանո Սիրադեղյանը, հարբած երգիչն ու քրեական հեղինակությունները
Այնուհետև՝ տասը հայկական ազգանուն, որոնց թվում․ Էռնեկյան, Գաֆեսճյան, Հովնանյան, Խաչատուրով, Մանուկյան․․․ Բնութագրիչ առանձնահատկությունը՝ նրանցից ոչ մեկը հարուստ չի ծնվել, յուրաքանչյուրն ինքն է իրեն հարուստ դարձրել։
«Աշխատասիրության ամենաբարձր աստիճանը հայ ժողովրդի բացառիկ հատկանիշներից մեկն է»,-հայտարարել է Աննա Էշուն՝ ամերիկյան Կոնգրեսում ներկայացված երկու հայուհիներից մեկը, և նա գիտեր, թե ինչ է ասում։
․․․Եվ այսպես․ լուծելով Էմի Չուայի տված խնդիրը՝ ուտել համով բաները, թե սպասել՝ հետո ավելի շատ ուտելու համար, մեզ համար գլխավորը պետք է լինի համով բաները սեփական տանը ուտելը։ Եթե օտարի տանն ենք, այդպես էլ կմնանք չյուրացված դասերի երկիր։
Լրահոս
0