00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես փախչել կերուխումից, կամ ուր կարող են մեկնել հայերը Ամանորին

© Sputnik / Asatur Yesayants«Զվարթնոց» օդանավակայան
«Զվարթնոց» օդանավակայան - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2021
«Զվարթնոց» օդանավակայան
Բաժանորդագրվել
Աշխարհի մի շարք երկրներ մեկնելը խնդրահարույց է, բայց ոչ բոլորն են փակ։ Ի՞նչ պետք իմանան հայերը արտասահմանյան հասանելի տուրերի մասին` ընթերցեք Sputnik Արմենիայի հոդվածում։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Ամանորյա եռուզեռը ոմանց ոգեշնչում է, ոմանց` հոգնեցնում։ Եվ դա իր բացատրությունն ունի, չէ՞ որ տարվա գլխավոր տոնն ուղեկցվում է ուժասպառության հասցնող վազքով ու հոգսերով, այն դեպքում, երբ արձակուրդը կարելի է օգտագործել բոլորովին այլ կերպ` հոգու և մարմնի համար ավելի հաճելի ու օգտակար զբաղմունք գտնելով։ Իսկ հանգստանալու լավագույն ձևը իհարկե միջավայրը փոխելն է` կարճատև արտասահմանյան շրջագայության մեկնելով։
Շատերը հենց այդպես էլ անում են` չնայած թանկացումներին (այս շրջանում գները գրեթե կրկնակի աճում են)։ Սակայն, ինչպես մեզ հայտնեցին «Անռիվա» զբոսաշրջային գործակալությունից, «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում արված փոփոխությունները, որոնց համաձայն` ՀՀ բնակիչները 8 օրվա փոխարեն հանգստանալու են ընդամենը 4 օր (31, 1, 2, 6), խիստ ազդել են զբոսաշրջային ակտիվության վրա։ Հիմա ուղևորություն ծրագրելը շատ ավելի է բարդացել, բայց ցանկացողներ, այնուամենայնիվ, կգտնվեն։
Նոր տարվա սեղան - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Երևանցու համար որքա՞ն կարժենա Նոր տարվա մատչելի սեղանը

Ո՞ւր կարելի է Ամանորին մեկնել Հայաստանից

Ամենամեծ պահանջարկ ունեցող ուղղություններն են Եգիպտոսը (Շարմ-էլ-Շեյխ) և ԱՄԷ–ն (Դուբայ, Շարժա), որին հաջորդում են եվրոպական երկրները` Չեխիան, Ավստրիան և Իսպանիան (հենց այս երկրներն են ներկա պահին բաց հայերի համար), ինչպես նաև Շրի Լանկան։
Նրանք, ովքեր երկար թռիչքներից չեն վախենում և էկզոտիկայի սիրահար են, կարող են ընտրել Դոմինիկյան Հանրապետությունը, Մալդիվները,Կուբան և Զանզիբարը։

Կորոնավիրուսային սահմանափակումներ

Եվրոպական երկրներ կարող են մուտք գործել միայն պատվաստված զբոսաշրջիկները։ Մյուս բոլոր երկրներ հնարավոր է մեկնել կա՛մ պատվաստումային հավաստագրով, կա՛մ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով:
Ի դեպ, վերջերս հայաստանցի զբոսաշրջիկների համար բացվեց նաև Թաիլանդը, սակայն հաշվի առնելով խիստ սահմանափակումներն ու վիզա ստանալու բարդությունները` այս ուղղությունը, ըստ էության, «սառած» է մնացել։
Ամանորի նվերներ - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2021
5 մատչելի նվեր Ամանորի համար` սեփական ձեռքերով ու սիրով պատրաստված

Տուրփաթեթի արժեքը

Ամենամատչելի տուրփաթեթն ավանդաբար համարվում է Եգիպտոսինը, թեև այս տարի գները զգալի աճել են, ինչը կապված է Ռուսաստանի, ԵՄ երկրների և Մեծ Բրիտանիայի զբոսաշրջիկների մեծ հոսքի հետ։
Շարմ-էլ-Շեյխում մեկշաբաթյա հանգիստը երկու հոգու համար կկազմի մոտ 1400-1500 դոլար։
Փոքր–ինչ թանկ կնստի ԱՄԷ–ի զբոսաշրջային փաթեթը` 1600-1800 դոլար։ Նշենք, որ ուղեգրերը հիմնականում վաճառվել են դեռ դեկտեմբերի սկզբին։
Եվրոպական քաղաքների զբոսաշրջային փաթեթների արժեքը կախված է ավիատոմսի արժեքից։ Օրինակ` Հայաստանից ուղիղ չվերթ կա դեպի Վիեննա։ Հետևաբար Ավստրիա մեկնելն ավելի մատչելի է։ Եվրոպական հանգիստը երկու հոգու համար կարժենա ոչ պակաս, քան 1700 եվրո։
Գրեթե նույնքան էլ պետք կլինի մեկ շաբաթով Ցեյլոն կղզի մեկնելու համար (2000 դոլար)։
Ինչ վերաբերում է Դոմինիկյան Հանրապետությանը, Կուբային, Մալդիվներին և Զանզիբարին, ապա մեկշաբաթյա փաթեթը կարժենա մոտ 4000-4500 դոլար։ Տուրի արժեքը բնականաբար ազդում է նաև ցանկացողների թվի վրա։ Այսինքն` այդ ուղղություններով մեկնողների թիվը մեծ չէ, բայց չի կարելի ասել, թե դրանք ընդհանրապես պահանջարկ չունեն։
Ինչպես չգիրանալ ամանորյա տոնական օրերին․ հինգ հնարք՝ մասնագետներից

Ռուսաստան և Վրաստան

Շատերը Ամանորին մեկնում են Ռուսաստանի տարբեր քաղաքներ կամ հարևան Վրաստան։ Ընդ որում` անմիջական երկաթուղային հաղորդակցություն ունենալու պատճառով հենց Վրաստանը կարելի է անվանել ամենամատչելի ուղղությունը։ Մեր զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունն ինքնուրույն է մեկնում այս երկրներ` առանց զբոսաշրջային ընկերությունների ծառայություններին դիմելու, այդ պատճառով բավական դժվար է հստակ ասել, թե որքան է կազմում ուղևորության արժեքը. ամեն ինչ բացառապես անձնական նախասիրություններից է կախված։
Նախատոնական խորհուրդներ. թթվասերով համեմված աղցանները կարելի է պահել 12 ժամ միայն
Լրահոս
0