00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

5 մատչելի նվեր Ամանորի համար` սեփական ձեռքերով ու սիրով պատրաստված

© Photo : Unsplasj / Laura GomezԱմանորի նվերներ
Ամանորի նվերներ - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2021
Ամանորի նվերներ
Բաժանորդագրվել
Ամանորյա եռուզեռի մեջ հարազատներին նվեր ընտրելը դժվար է, հատկապես եթե սահմանափակ բյուջե ունեք։ Սակայն, եթե ջանք գործադրեք, կարող եք անհատական նվերներ հորինել բոլորի համար, այն էլ` բավական մատչելի։
Նանա Մարտիրոսյան. Sputnik Արմենիա
Կարևորը ոչ թե նվերի գինն է, այլ յուրօրինակությունը։ Այն պետք է հույզեր պարգևի ստացողին։ Շատերն ամանորյա եռուզեռում, զեղչերի հետևից ընկնելով մոռանում են ինքնատիպության կարևորության մասին և հաճախ միմյանց բավական ծեծված նվերներ են նվիրում, որոնք որևէ հուզական ուղերձ չեն պարունակում։
Իսկ իրականում հարազատներին հնարավոր է զարմացնել ոչ միայն սմարթֆոնների վերջին մոդելներով, այլև ամենահասարակ և սեփական ձեռքերով պատրաստած նվերներով։ Իսկ եթե ամեն բան նախապես գնեք, հնարավոր է դրանց վրա նաև գումար տնտեսել։

Ամանորյա պարկ

Այս նվերն անհրաժեշտ է մատուցել Ամանորից առաջ, որպեսզի ստացողը կարողանա այն վայելել։ Ամենահասարակ կտորե պարկի մեջ կարելի է դնել ամանորյա պատկերով բաժակ, մարշմելոուով և կակաոյով երկու ինքնաշեն տոպրակ, տոնածառի խաղալիք, ինչպես նաև ձնեմարդի կամ տոնածառի տեսքով մոմ։
© Photo : Pixabay / ID 5598375Ամանորյա պարկ
Новогодний подарок: мешочек - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2021
Ամանորյա պարկ
Սրան այլընտրանք կարող է դառնալ ամանորյա պատկերով պնակը, որի վրա թափանցիկ տոպրակով դոնդողանման կոնֆետներ և զեֆիր, թխվածքաբլիթ, հրեշտակի կամ ձնեմարդու տեսքով տոնածառի խաղալիքներ, մանդարին և նախապես գունազարդած պոպոք կդրվի։ Այս ամենը կարելի է փաթեթավորել թափանցիկ թղթով և կապել կարմիր լայն ժապավենով։

Համեղ տուփ

Հաճախ նվեր կարելի է ստանալ այն ամենից, ինչ կա ձեռքի տակ։ Գլխավորը` հաշվի առնել այն մարդու ճաշակը, ում համար այն նախատեսված է։
Որպես առաջին տարբերակ կարող է լինել սուրճի կամ թեյի սիրահարների համար նախատեսված տուփը։ Տուփի մեջ կարելի է մի քանի տեսակ սուրճ կամ թեյ դնել` պարտադիր դրանք դատարկելով ձեռագործ տոպրակների կամ ժապավենով կապված պարկերի մեջ։ Կարելի է նաև ավելացնել մի քանի տեսակ կոնֆետ կամ չիր։ Այնուհետև այդ ամենը փաթեթավորել տոպրակների մեջ։ Նվերի մեջ կարելի է դնել նաև տոնածառի խաղալիք և բաժակ. ցանկալի է ամանորյա խորհրդանիշով։
© Photo : Unsplash / Serafima LazarenkoՀամեղ տուփ
Новогодний подарок: сладости - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2021
Համեղ տուփ
Ավելի «լուրջ» տուփ կարելի է պատրաստել ալկոհոլի սիրահարների համար։ Գարեջրի սիրահարներին, օրինակ, կարելի է նվիրել սիրած ըմպելիքի մի քանի շիշ, ավելացնել ընդեղեն, ջերկի, չիպս կամ ցանկացած այլ չոր նախուտեստ։ Անհրաժեշտ է ամեն ինչ նախապես փաթեթավորել։
Գինու, վիսկիի, կոնյակի սիրահարների համար տուփը հավաքում ենք նույն սկզբունքով ու կոնկրետ խմիչքի համար հարմար նախատեսված նախուտեստով։ Այստեղ կարևորը ամեն ինչ գեղեցիկ զարդարելն է` հետևելով նույն գունային գամմային։

Տաք փաթեթ

Այս նվերը հավանաբար շատ մատչելի անվանել չի կարելի, սակայն եթե ժամանակին գնեք ամեն ինչ (այսինքն `մինչև Ամանոր) կարող եք կլոր գումար տնտեսել։
Եվ այսպես, ջերմ փաթեթը կատարյալ է երեխաների և մրսկանների համար։ Դրանում կարելի է ներառել գլխարկ, շարֆ, թաշկինակ և ձեռնոց, սվիտեր և տաք ականջակալներ կամ մտածել այս իրերից ցանկացած այլ կոմբինացիա ստեղծելու մասին։
Ցանկացած երկու տաք առարկա անհրաժեշտ է փաթեթավորել ցանկալի գույնի թղթով, մեջը փայլազարդեր և կոնֆետներ դնել։ Փաթեթը կարելի է նաև ձևավորել գույնզգույն ժապավեններով` դրան մաղթանքներով բացիկ փակցնելով։
© Photo : Unsplash / freestocks Новогодний подарок
Новогодний подарок - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2021
Новогодний подарок
Նման նվերի մեկ այլ տարբերակ կարող է լինել փաթեթավորման թղթով փաթաթած տաք ծածկոցն ու թերմոսը։ Այս նվերը կատարյալ կլինի ընթերցանության սիրահարների համար։ Այս առարկաները շոկոլադե սալիկով, փափուկ արջուկով կամ տոնածառի խաղալիքով փաթեթավորում ենք ցանկացած գույնի թղթով, զարդարում ժապավենով և մեծ ժապավենակապ անում վրան. պատրաստ է։

Ուրախ փաթեթ

Եթե կատարյալ նվեր եք փնտրում երաժշտասերների կամ կինոսերների համար, ապա այս տարբերակն անպայման հարմար կլինի։ Կինոյի սիրահարները կայացած ավանդույթ ունեն նորից դիտել խորհրդային ամանորյա ֆիլմերը կամ Լեոնիդ Գայդայի կատակերգությունները, Հարրի Փոթերի (Harry Potter) շարքը կամ «Տանը մենակ» (Home Alone) ֆիլմը։ Այդ ֆիլմերն էլ հենց կարելի է նվիրել։ Դրա համար անհրաժեշտ է միայն փաթեթավորել և ժապավենով կապել ձայնասկավառակները։ Թղթե տոպրակի մեջ անհրաժեշտ է դնել նախապես պատրաստված ֆիլմերի կամ երաժշտական ալբոմների հավաքածուն, կոնֆետներ, ամանորյա հուշանվեր, որը կարող է կինոյի թեմայով լինել, իսկ դատարկ տեղերը լրացնել փայլազարդերով։
Այս նվերի դեպքում կարևոր է, որ մարդը կոնկրետ գրքի կամ ֆիլմի սերիայի սիրահար լինի։ Երաժշտասերներին և ընթերցանության սիրահարներին կարելի է երաժշտական ալբոմների կամ գրքերի նոր հրատարակությունների հավաքածու նվիրել։
© Photo : Unsplash / Dollar GillՈւրախ փաթեթ
Новогодний подарок: книга - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2021
Ուրախ փաթեթ
Այս նվերների շարքում կարող են լինել նաև սեղանի կամ ինտելեկտուալ խաղերը, փազլներն ու տարբեր կոնստրուկտորները։
Մեկ այլ հետաքրքիր տարբերակ կարող է լինել «կոկտեյլի հավաքածուն»։ Օրինակ` գլինտվեյնի սիրահարներին կարելի է այդ ըմպելիքի բաղադրության մեջ մտնող բաղադրիչները նվիրել, մանրամասն ներկայացված բաղադրատոմսը, ինչպես նաև ամանորյա պրինտով թղթե բաժակներ։

Օգտակար փաթեթ

Այս նվերները կարելի է հավաքել ցանկացած հարմար տարայի մեջ` տուփ, տոպրակ, բանկա և այլն։ Կարևոր է գործի դնել երևակայությունն ու մանրակրկիտ մտածել նվերի իրագործման մասին։ Հիմնական բաղադրիչը պետք է լինի մարդու նախասիրությունը։
Օրինակ` իրենց արտաքինին հետևողների համար կարելի է դեմքի դիմակներ, տարբեր քսուքներ և սկրաբներ նվիրել, լվացվելու սպունգներ, մազի յուղեր և գեղեցկության ցանկացած այլ միջոցներ։
© Photo : Unsplash / Ashley PiszekՕգտակար փաթեթ
Новогодний подарок: косметика - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2021
Օգտակար փաթեթ
Խոհարարական նախասիրություններ ունեցող մարդկանց կարելի է համեմունքներ նվիրել, սակայն դրանք պետք է հանել տուփերից, գեղեցիկ փաթեթավորել, ժապավենով կապել, դնել չափիչ գդալներ, սիլիկոնե ձեռնոցներ և թխելու համար նախատեսված սպասք, ինչպես նաև խոհանոցում պետքական այլ մանր–մունր իրեր։ Նվերը կարելի է լրացնել բաղադրատոմսերի գրքով և ամանորյա թեմատիկայով թխվածքաբլիթներով։
Մորուքով տղամարդկանց կարելի է «վարսահարդարման» հետ կապված նվեր մատուցել։ Ամենասովորական տուփի մեջ կարելի է մորուքի խնամքի համար նախատեսված միջոցներ դնել` շամպուն և կոնդիցիոներ, սթայլինգային քսուք և յուղ, սանր, մկրատ, ինչպես նաև մորուքի «սանրվածքների» ուղեցույց։ Նվերին կարելի է ավելացնել Ձմեռ պապի գլխարկով Jack Daniels–ի շիշ։
Ամեն դեպքում կարևոր է գեղեցիկ զարդարել և փաթեթավորել նվերի տուփը, և յուրաքանչյուր նվերի վրա ավելացնել ձեռքով գրած բարեմաղթանքներով բացիկներ, իսկ ամենակարևորը` նվերը պատրաստել սիրով և մատուցել ժպիտով։
© Photo : Unsplash / Christine Isakzhanova«Տոնական» մորուք
Украшенная новогодними игрушками борода - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2021
«Տոնական» մորուք
Լրահոս
0