00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանցու համար որքա՞ն կարժենա Նոր տարվա մատչելի սեղանը

© Sputnik / Andranik GhazaryanՆոր տարվա սեղան
Նոր տարվա սեղան - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Նոր տարվա սեղան
Բաժանորդագրվել
Հաշվի առնելով հայերի հյուրընկալությունը` Նոր տարվա սեղանն ավանդաբար առատ է լինում։ Որքա՞ն գումար կծախսի երևանցին 2022 թվականի ամանորյա սեղանի համար։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Հարազատների համար նախատեսված նվերներ, տոնածառ և իհարկե տոնական սեղան. այս ամենը որոշակի ծախսեր են պահանջում։ Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է պարզել` որքան գումար է հարկավոր տոնական սեղան գցելու համար` հաշվի առնելով սննդամթերքի թանկացումը։
Քանի որ մայրաքաղաքում աշխատավարձերը համեմատաբար բարձր են, մթերքն էլ ավելի թանկ է, քան Հայաստանի մյուս շրջաններում։ Այդ իսկ պատճառով մենք կներկայացնենք ամանորյա սեղանի մոտավոր արժեքը Երևանի միջին վիճակագրական բնակչի համար։ Մյուս մարզերում տոնական սեղանը փոքր–ինչ էժան կնստի` հաշվի առնելով ընդհանուր եկամուտները։
Եվ այսպես` հայկական ընտանիքիներում Ամանորի հիմնական ուտեստը խոզի ազդրամիսն է, թեպետ վերջին տարիներին շատերը խոզը փոխարինում են հնդկահավով։
Որքա՞ն գումար է պետք այդ ուտեստների համար.
խոզի ազդրամսի 1 կգ–ը մոտ 3400 դրամ է։ 6-7 կիլոգրամանոց տեղական բդի համար երևանցին կվճարի 20-24 հազար դրամ։
հնդկահավի միսն ավելի մատչելի է` 1 կգ–ն 2280-2500 դրամ։ Այսինքն` ուտեսը մոտ 13-15 հազար դրամ կարժենա։
Սեղանին սովորաբար շամպայն, օղի, կոնյակ և գինի է դրվում։ Իհարկե, ալկոհոլի գինը խիստ տատանվում է` կախված խմիչքի ապրանքանիշից։ Ներկայացնում ենք միջին գները.
հայկական շամպայն (0,7 լ)` 1600 դրամ,
օղի (1 լ)` մոտ 3000 դրամ,
գինի (0,7 լ)` մոտ 2000 դրամ,
կոնյակ (0,5 լ)` 3500 դրամ։
20 հատ բլիթն ու 35 հատ տոլման կարժենան համապատասխանաբար 2000 և 3000 դրամ։
5 մատչելի նվեր Ամանորի համար` սեփական ձեռքերով ու սիրով պատրաստված
Աղցաններ.
Մայրաքաղաքային` 2000 դրամ,
Բազուկով` 1000 դրամ։
Հայկական տոնական սեղանն անհնար է պատկերացնել առանց նախուտեստի` բաստուրմա, սուջուխ, երշիկ, խոզապուխտ, պանիր, ձիթապտուղ, մարինացված բանջարեղեն, թթու և այլն։ Բայց քանի որ այս բոլոր նախուտեստների առկայությունը «պարտադիր» չէ, յուրաքանչյուրի գինն առանձին չենք նշում։ Բայց նախուտեստի համար այսպես թե այնպես ստիպված կլինեք ծախսել առնվազն 20-25 հազար դրամ։
Եվս մոտ 3000 հազար դրամ էլ պետք կլինի զովացուցիչ և գազավորված ըմպելիքի, բնական հյութերի և կոմպոտների համար.
1.
Coca-Cola (2 լ)` 640 դրամ,
2.
Fanta (2 լ)` 640 դրամ,
3.
Ջերմուկ (2 լ)` 460 դրամ,
4.
Բնական հյութեր (2 լ)` 1400 դրամ։
Այս ամենին կգումարվի մրգի համար ծախսված 4-5 հազար դրամը։
Աղանդերը (կոնֆետ և խմորեղեն) կարժենա ոչ պակաս, քան 8-10 հազար դրամ,
չարազն ու չրերը` առնվազն 6000 դրամ,
հացն ու լավաշը` 1500 դրամ։
Այսպիսով` ոչ շատ համեստ ամանորյա սեղան գցելու համար ստիպված կլինեք ծախսել 70-80 հազար դրամ։
Ամանորից առաջ ամբողջ աշխարհում է սննդամթերքի գնաճ նկատվում։ Այս տարի Հայաստանում գները նախորդ տարվա համեմատ բավական բարձր են։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով` սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները հանրապետությունում 2021 թվականի նոյեմբերին, անցյալ տարվա համեմատ, աճել են 16,9%–ով։ Նոյեմբերին բանջարեղենը թանկացել է 63,5%–ով, մրգերի գները մեկ տարվա ընթացքում ավելացել են 3,3%-ով։
2021 թվականի նոյեմբերին պանիրն ու ձուն են թանկացել 13,3%–ով։ Ձվի գինը մեկ տարում բարձրացել է 26,2%–ով, պանրինը` 11,1%–ով։
Հացաբուլկեղենն ու հացահատիկը թանկացել են 13%–ով, շաքարն ու շաքարավազը` 20,6%–ով։ Մսամթերքի գինը նոյեմբերին 8% աճ է գրանցել։ Կարագն ու ճարպերը թանկացել են 21,1%–ով։
Шампанское - Sputnik Արմենիա, 1920, 02.01.2017
Հայկական ամանորյա սեղանի տոնական կերակրատեսակները
Լրահոս
0