https://arm.sputniknews.ru/20211225/datakan-hamakargum-mets-aghmuk-e-hasunanum-datavvornery-vorvoshel-en-chlrel-zhvoghvovurd-36857828.html
Դատական համակարգում մեծ աղմուկ է հասունանում. դատավորները որոշել են չլռել. «Ժողովուրդ»
Դատական համակարգում մեծ աղմուկ է հասունանում. դատավորները որոշել են չլռել. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Մի շարք դատավորներ հրաժարվել են քաղաքական իշխանություններին հաճո որոշումներ կայացնելուց։ 25.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-25T10:34+0400
2021-12-25T10:34+0400
2021-12-25T11:05+0400
դատարան
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
https://cdn.am.sputniknews.ru/img/1888/79/18887950_0:84:1601:984_1920x0_80_0_0_cae03f6f31b8ff04fbfd85e2dd5c014b.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Դատական համակարգում մեծ աղմուկ է հասունանում, և դատավորները որոշել են լռելու փոխարեն հրապարակային պայքարել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` հավելելով, որ դատավորների մի խումբ դատական համակարգում առկա իրավիճակի մասով դիմում է ներկայացրել ԲԴԽ-ին և արդարադատության նախարարին։ Անգամ ներքին խոսակցության ժամանակ կարծիք են հայտնել, որ ոչ մի սպասելիք չունեն:«Ժողովուրդ»– ը գրում է, որ այս իրավիճակը սկսվեց այն բանից հետո, երբ ՀՀ դատական համակարգում մի շարք դատավորներ հրաժարվեցին քաղաքական իշխանություններին հաճո որոշումներ կայացնել։ Սրա հետևանքով դատավորների նկատմամբ 8 ամսվա ընթացքում 22 կարգապահական վարույթ է հարուցվել, իսկ ահա 2020 թվականի ընթացքում վարույթների թիվը եղել է 11-ը։Նշվում է նաև, որ վերոնշյալ անձանց մեջ կան դատավորներ, որոնց լիազորություններն ամեն կերպ ցանկանում են դադարեցնել, և նրանցից առաջինը դատավոր Զարուհի Նախշքարյանն է։Ըստ «Ժողովուրդ»–ի` վերջինիս հանդեպ դրական արդյունքի հասնելուց հետո դատական համակարգը որոշել է չլռել ու կոնկրետ բունտի է պատրաստվում:Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն է ներկայացվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ դատավորի կողմնակալությունն արտահայտվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատարանների շրջափակման, ինչպես նաև Փաշինյանի կողմից «վնգստացող դատավորներ» արտահայտության վերաբերյալ գնահատականներով, որոնց մասին խոսել է իր հարցազրույցներում։
https://arm.sputniknews.ru/20211109/elitar-datavvorneri-tvakazmy-hastatvec-karavarutjuny-vorvoshum-e-yndunel-35150560.html
https://arm.sputniknews.ru/20211011/datavvorneri-het-kapvats-mvot-200-bvoghvoqner-en-usumnasirvum-andreasjany-vetingi-masin-34174935.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1888/79/18887950_88:0:1511:1067_1920x0_80_0_0_5de754bb5914b7186096b3570b10b3dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատարան, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
դատարան, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
Դատական համակարգում մեծ աղմուկ է հասունանում. դատավորները որոշել են չլռել. «Ժողովուրդ»
10:34 25.12.2021 (Թարմացված է: 11:05 25.12.2021) Մի շարք դատավորներ հրաժարվել են քաղաքական իշխանություններին հաճո որոշումներ կայացնելուց։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Դատական համակարգում մեծ աղմուկ է հասունանում, և դատավորները որոշել են լռելու փոխարեն հրապարակային պայքարել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` հավելելով, որ դատավորների մի խումբ դատական համակարգում առկա իրավիճակի մասով դիմում է ներկայացրել ԲԴԽ-ին և արդարադատության նախարարին։ Անգամ ներքին խոսակցության ժամանակ կարծիք են հայտնել, որ ոչ մի սպասելիք չունեն:
«Ժողովուրդ»– ը գրում է, որ այս իրավիճակը սկսվեց այն բանից հետո, երբ ՀՀ դատական համակարգում մի շարք դատավորներ հրաժարվեցին քաղաքական իշխանություններին հաճո որոշումներ կայացնել։ Սրա հետևանքով դատավորների նկատմամբ 8 ամսվա ընթացքում 22 կարգապահական վարույթ է հարուցվել, իսկ ահա 2020 թվականի ընթացքում վարույթների թիվը եղել է 11-ը։
«Արդյունքում ԲԴխ-ի, արդարադատության նախարարության թիրախում հայտնվեցին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Զարուհի Նախշքարյանը, Գայանե Մազմանյանը, Մուրադ Հովակիմյանը, Արման Հովհաննիսյանը, Դավիթ Գրիգորյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Սերգեյ Մարաբյանը և Ալեքսանդր Ազարյանը։ Օրերս էլ հաստատվեց, որ քաղաքական իշխանությունները պատերազմ են հայտարարել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն»,–գրում է թերթը։
Նշվում է նաև, որ վերոնշյալ անձանց մեջ կան դատավորներ, որոնց լիազորություններն ամեն կերպ ցանկանում են դադարեցնել, և նրանցից առաջինը դատավոր Զարուհի Նախշքարյանն է։
11 հոկտեմբերի 2021, 17:31
Ըստ «Ժողովուրդ»–ի` վերջինիս հանդեպ դրական արդյունքի հասնելուց հետո դատական համակարգը որոշել է չլռել ու կոնկրետ բունտի է պատրաստվում:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն է ներկայացվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։
Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ դատավորի կողմնակալությունն արտահայտվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատարանների շրջափակման, ինչպես նաև Փաշինյանի կողմից «վնգստացող դատավորներ» արտահայտության վերաբերյալ գնահատականներով, որոնց մասին խոսել է իր հարցազրույցներում։