https://arm.sputniknews.ru/20211109/elitar-datavvorneri-tvakazmy-hastatvec-karavarutjuny-vorvoshum-e-yndunel-35150560.html
«Էլիտար» դատավորների թվակազմը հաստատվեց. կառավարությունը որոշում է ընդունել
«Էլիտար» դատավորների թվակազմը հաստատվեց. կառավարությունը որոշում է ընդունել
Sputnik Արմենիա
Գործադիրն իրականացնում է Սահմանադրական դատարանի կողմից մերժված, օրենքով նախատեսվող փոփոխությունները։ 09.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-09T15:49+0400
2021-11-09T15:49+0400
2021-11-09T16:41+0400
հայաստան
արմեն սարգսյան
հհ կառավարություն
դատարան
սահմանադրական դատարան
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/1888/79/18887950_0:84:1601:984_1920x0_80_0_0_cae03f6f31b8ff04fbfd85e2dd5c014b.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր գրավոր ընթացակարգով որոշում է կայացրել, որով հավանություն է տվել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմը 15 –ով ավելացնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 5-ի առաջարկությանը։Արդյունքում Քաղաքացիական և Քրեական վերաքննիչ դատարանների դատավորների թվակազմն ավելացվել է 6–ական դատավորով, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորներինը` 2-ով։Որոշման ընդունումը պայմանավորված է 2021 թվականի ապրիլի 14-ին Ազգային ժողովի կողմից ընդունված Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքով։Հիշեցնենք` շուրջ 1 ամիս առաջ` հոկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարանը մերժել էր այս օրենքի սահմանադրականության վերաբերյալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը։Դիմումը մերժվել էր «ձայների հավասարության» հիմքով, ասել է թե` ՍԴ անդամների ձայները հավասար էին բաժանվել, ինչի պատճառով որոշում չի ընդունվել, և օրենքը մտել էր ուժի մեջ։ՀՀ նախագահն օրենքը ՍԴ էր ուղարկել ապրիլի 12-ին:Ապագա դատավորները քննություններ են հանձնումԱրմեն Սարգսյանը հայտարարել էր, որ փորձագիտական շրջանակների հետ օրենքների փաթեթը քննարկելուց հետո եկել է այն եզրահանգման, որ դրանք առերևույթ հակասում են Սահմանադրությանը և որոշել է դիմել Սահմանադրական դատարան:Հավելենք` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից հանրապետության նախագահի ստորագրմանն էին ներկայացվել 2021թ.–ի մարտի 22-ին:Մինչ ՍԴ դիմելը նախագահը ներկայացված օրինագծերի փաթեթը քննարկել էր արդարադատության նախարարի, Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև ԲԴԽ նախագահի, իրավաբան գիտնականների, փորձագետների և փաստաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, լսվել են նրանց նկատառումներն ու մտահոգությունները:Մասնագետների համոզմամբ` օրենքում տեղ գտած առանձին կարգավորումներ անհամատեղելի են դատական իշխանության անկախության և միասնականության հիմնարար պահանջների հետ։Օրենքը նախատեսում է դատավորների որոշակի ներքին մասնագիտացում՝ հիմնված գործի, բարդության վրա։Մեկնաբանությունների համաձայն`սա կարող է հանգեցնել դատավորների առանձին էլիտար խմբի ձևավորմանը, ինչի արդյունքում պակաս մասնագիտացված դատավորների նկատմամբ հանրային վստահությունը կնվազի։
https://arm.sputniknews.ru/20211011/datavvorneri-het-kapvats-mvot-200-bvoghvoqner-en-usumnasirvum-andreasjany-vetingi-masin-34174935.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1888/79/18887950_88:0:1511:1067_1920x0_80_0_0_5de754bb5914b7186096b3570b10b3dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն սարգսյան, հհ կառավարություն, դատարան, սահմանադրական դատարան, դատավոր
հայաստան, արմեն սարգսյան, հհ կառավարություն, դատարան, սահմանադրական դատարան, դատավոր
«Էլիտար» դատավորների թվակազմը հաստատվեց. կառավարությունը որոշում է ընդունել
15:49 09.11.2021 (Թարմացված է: 16:41 09.11.2021) Գործադիրն իրականացնում է Սահմանադրական դատարանի կողմից մերժված, օրենքով նախատեսվող փոփոխությունները։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր գրավոր ընթացակարգով որոշում է կայացրել, որով հավանություն է տվել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմը 15 –ով ավելացնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 5-ի առաջարկությանը։
Արդյունքում Քաղաքացիական և Քրեական վերաքննիչ դատարանների դատավորների թվակազմն ավելացվել է 6–ական դատավորով, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորներինը` 2-ով։
Որոշման ընդունումը պայմանավորված է 2021 թվականի ապրիլի 14-ին Ազգային ժողովի կողմից ընդունված Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքով։
11 հոկտեմբերի 2021, 17:31
Հիշեցնենք` շուրջ 1 ամիս առաջ` հոկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարանը
մերժել էր այս օրենքի սահմանադրականության վերաբերյալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը։
Դիմումը մերժվել էր «ձայների հավասարության» հիմքով, ասել է թե` ՍԴ անդամների ձայները հավասար էին բաժանվել, ինչի պատճառով որոշում չի ընդունվել, և օրենքը մտել էր ուժի մեջ։
ՀՀ նախագահն օրենքը ՍԴ էր ուղարկել ապրիլի 12-ին:
Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ փորձագիտական շրջանակների հետ օրենքների փաթեթը քննարկելուց հետո եկել է այն եզրահանգման, որ դրանք առերևույթ հակասում են Սահմանադրությանը և որոշել է դիմել Սահմանադրական դատարան:
Հավելենք` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից հանրապետության նախագահի ստորագրմանն էին ներկայացվել 2021թ.–ի մարտի 22-ին:
Մինչ ՍԴ դիմելը նախագահը ներկայացված օրինագծերի փաթեթը քննարկել էր արդարադատության նախարարի, Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև ԲԴԽ նախագահի, իրավաբան գիտնականների, փորձագետների և փաստաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, լսվել են նրանց նկատառումներն ու մտահոգությունները:
Մասնագետների համոզմամբ` օրենքում տեղ գտած առանձին կարգավորումներ անհամատեղելի են դատական իշխանության անկախության և միասնականության հիմնարար պահանջների հետ։
Օրենքը նախատեսում է դատավորների որոշակի ներքին մասնագիտացում՝ հիմնված գործի, բարդության վրա։
Մեկնաբանությունների համաձայն`սա կարող է հանգեցնել դատավորների առանձին էլիտար խմբի ձևավորմանը, ինչի արդյունքում պակաս մասնագիտացված դատավորների նկատմամբ հանրային վստահությունը կնվազի։