00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսները ճիշտ էին, ամերիկացիները՝ ոչ. Մոսկվայի նախագծերը հենց այնպես մերժել չի լինի

© AP Photo / Drew Angerer / Pool via APՋո Բայդեն
Ջո Բայդեն - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
Ջո Բայդեն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արևմուտքում չեն կողմնորոշվում, թե ինչպես է պետք արձագանքել Ռուսաստանի քաշած կարմիր գծերին․ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի՝ Մոսկվայի կողմից փոխանցված նախագծերը հենց այնպես մերժել չի ստացվի։ Մանրամասները` ՌԻԱ Նովոստիի նյութում։
Կոշտ ռազմավարության կողմնակիցները, նրանք, ովքեր շեշտը դնում են Ռուսաստանի դիվայնացումը շարունակելու և տոտալ առճակատման վրա, մտավախություն ունեն, որ միանշանակ բացասական արձագանքի բացակայությունը, էլ չենք խոսում ռուսական առաջարկները քննարկելու համաձայնության մասին, ոչ միայն զիջում կդառնա Ռուսաստանին, այլև խրախուսանք` Պուտինին, որն ուղղակիորեն կդրդի նրան «հարձակվել Ուկրաինայի վրա»։
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, «Պուտինի պահանջները վիրավորում են ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, ցուցադրում են նրա ամրապնդվող վստահությունը, որ Արևմուտքը ոչ մի լուրջ բան չի անի իրեն կանգնեցնելու համար»:
Ռուսաստանի համար անիմաստ է փորձել ատլանտիստներին համոզել, որ մենք չենք պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա։ Ավելին՝ ներկա հանգամանքներում, այն մթնոլորտում, որտեղ Արևմուտքն արդեն ինքն էլ գրեթե հավատացել է իր իսկ հնարած «ռուսական սպառնալիքի» իրական լինելուն, մեզ համար նույնիսկ ձեռնտու չէ մեր խաղաղասիրությունն ապացուցելը։ Թող մի քիչ նյարդայնանան, ինչպես մեկ ամիս առաջ ասաց Վլադիմիր Պուտինը՝ «վերջին շրջանի մեր նախազգուշացումներն այնուամենայնիվ որոշակի ազդեցություն ունեն», և պետք է, որ Արևմուտքում «հայտնի լարվածությունը» հնարավորինս երկար պահպանվի։
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ Ռուսաստանը նահանջելու տեղ չունի. Պուտին
Այլ կերպ ասած՝ մենք փորձում ենք Արևմուտքում կուտակված ռուսաֆոբ էներգիան հենց Արևմուտքի դեմ շրջել․քանի որ վախի աչքերը մեծ են (նույնիսկ եթե այդ վախը շատ առումներով կեղծ է և գիտակցաբար մանիպուլյատիվ), ուրեմն պետք է «գործընկերների» գրգռված վիճակն օգտագործել լուրջ խոսակցություն սկսելու համար։
Առավել ևս, որ ատլանտյան ստրատեգների խելամիտ մասը հասկանում է ռուսական շահերի անտեսման անիմաստությունը. Ռուսաստանի հետ ոչ միայն կարելի է, այլև պետք է պայմանավորվել։ Դա ամենևին էլ ոչ ամենուր և ոչ ամեն հարցում է հնարավոր, բայց եթե փոխադարձ շահերը հաշվի առնելու, այլ ոչ թե ինչ-որ բան խլելու կամ հակառակորդին վնաս հասցնելու տրամադրվածություն կա, ապա հաճախ հնարավոր է պայմանավորվել։ Դա վերաբերում է նաև զանազան տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտություններին։
Չէ՞ որ Ռուսաստանը շահեր ունի ոչ միայն հետխորհրդային տարածքում, պարզապես այդ տարածքում Ռուսաստանը առավելագույն կոշտ է գծում կարմիր գծերը։ ՌԴ-ն շահեր ունի աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջաններում, ընդ որում, հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը, այդ տարածաշրջանների երկրները մեծամասամբ հարևան են։ Իսկապես, Ռուսաստանը ոչ միայն Եվրասիական տերություն է, որը սահմանակից է և՛ Նորվեգիային, և՛ Մոնղոլիային, այն նաև խաղաղօվկիանոսյան տերություն։ Այլ կերպ ասած` ոչ միայն Չինաստանն ու Ճապոնիան, այլև Հարավարևելյան Ասիայի ողջ տարածաշրջանը՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրները, մեզ համար հարևան երկրներ են։

Մերձավոր Արևելքն էլ ընդհանրապես սահմանամերձ տարածաշրջան է, քանի որ Կասպիական հատվածում մեր հարևանը Իրանն է։ Մեր սահմաններից հեռու է միայն Հարավային Ամերիկան (չնայած նրանից էլ բաժանում է միայն Խաղաղ Օվկիանոսը) և Աֆրիկան, բայց այնտեղ էլ մենք լուրջ շահեր և պատմական կապեր ունենք։

Ամբողջ աշխարհը որպես Ռուսաստանի դեմ պայքարի հարթակ դիտարկելը, ինչպես խորհրդային տարիներին էր, Արևմուտքի համար խելամիտ չէ։ Թե այն պատճառով, որ Ռուսաստանը այլընտրանքային գլոբալ համակարգ կառուցելու նպատակ չունի (ԽՍՀՄ-ը, սակայն, իր պատմության մեծ մասի ընթացքում նույնպես նման խնդիր չուներ, բայց Արևմուտքը շարունակում էր հավատալ դրան), և թե այն պատճառով, որ Արևմուտքն այլևս ուժ և միջոցներ չունի գլոբալ գերիշխանության համար։ Ավելին, նոր բազմաբևեռ աշխարհի ճանապարհին Ռուսաստանը հանդես է գալիս որպես կառուցողական և պատասխանատու խաղացող, այլ ոչ թե որպես խելահեղ կործանիչ և հրձիգ։
Միայն արևմտյան քարոզչականդիցաբանության մեջ է, որ Ռուսաստանը երազում է վրեժխնդիր լինել ԽՍՀՄ փլուզման ու նվաստացման համար և պատրաստ է ամեն գնով վնասել ԱՄՆ-ին ու Եվրոպային՝ միջազգային ասպարեզում նրանց դիրքերը խարխլելով ու ներսից պառակտելով։
Ռուսաստանը, բնականաբար, դեմ չէ խաղալ հակասությունների վրա, օգտվել Արևմուտքի սխալներից և հանցանքներից, բայց միևնույն ժամանակ մեզ համար սկզբունքորեն կարևոր է թույլ չտալ համաշխարհային կարգը քաոսի վերածվի, ոչ էլ աշխարհի առանձին տարածաշրջաններում իրադրությունն ապակայունանա: Հենց թեկուզ այն պատճառով, որ այդ շրջանների մեծ մասը մեր հարևաններն են, և հարևան փողոցում հրդեհ մեզ պետք չէ։
«Նրանք խոսո՞ւմ են, ի՞նչ է»․ Արևմուտքը չգիտի՝ ինչ պատասխանել Ռուսաստանին
Ռուսաստանը նոր աշխարհակարգ է ուզում և աշխատում է դրա ստեղծման ուղղությամբ, և ՌԴ–ն վստահ է, որ այն կկառուցի այլ տերություն-քաղաքակրթությունների հետ միասին։ Բայց Ռուսաստանին պետք չէ ամեն գնով ատլանտյան նախագիծը փլուզել, այլ վերահսկվող անցում ապահովել ավարտված ատլանտյան-արևմտյան դարաշրջանից դեպի նոր աշխարհ։ Եվ սա, ի դեպ, համապատասխանում է Արևմուտքի ռազմավարական շահերին՝ այն Արևմուտքի, որը գոյություն է ունենալու հաջորդ դարաշրջանում։
Նրան կառավարվող անցում է պետք չկայացած գերիշխանության դիրքերից դեպի ազդեցիկ գլոբալ խաղացողի դիրքեր, նույն Մերձավոր Արևելքից զգուշավոր նահանջի ծրագիր, որպեսզի հետո այդ ամենը չվերածվի խուճապային փախուստի՝ Աֆղանստանի ոճով։
Ուստի հետաքրքիր է Անատոլ Լիվենի(տարածաշրջանի անգլոսաքսոնական գլխավոր հատուկջոկատայներից մեկը) The Foreign Policy-ում հայտնված հոդվածը՝ «Մերձավոր Արևելքում Ռուսաստանը ճիշտ է»։ Լիվենը դատողություններ է անում է` ինչո՞ւ ենք մենք անընդհատ ասում, թե Ռուսաստանը ձգտում է խաթարել միջազգային կարգը:
«Տարածաշրջանում վերջին քսան տարվա ընթացքում գոյություն ունեցող ստատուս քվոյի խախտողի դերում մշտապես հանդես է եկել հենց ԱՄՆ-ն։ Ռուսաստանը հակազդում էր առանցքային հարցերի շուրջ ամերիկյան քաղաքականությանը, ինչը ժամանակի ընթացքում օբյեկտիվորեն ճիշտ դուրս եկավ ոչ միայն Մոսկվայի ու տարածաշրջանի, այլև հենց ԱՄՆ-ի և Արևմուտքի տեսանկյունից:
Բնականաբար, Ռուսաստանն իր քաղաքականությունը մշակում է սեփական շահերից ելնելով։ Սակայն պատահական չէ, որ այն համապատասխանում է Արևմուտքի շահերին։ Մերձավորարևելյան պետությունների արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում Ռուսաստանի գործողությունները կառուցվում են մի հաշվարկով, որը ոչ միայն իրեն հավատարիմ դուրս եկավ, այլև ամերիկյան էլիտայի որոշ մասին»:
Ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2021
Բաց երկնքի պայմանագրի ոչնչացում․ ԱՄՆ-ի՝ վտանգավոր հետևանքներ ունեցող նախաձեռնությունը
Լիվենը գրում է, որ «ռուսական հաշվարկը կարելի է անվանել հակաժողովրդավարական, բայց ավելի ճշգրիտ այն կարելի է բնութագրել որպես պետությունների փխրունության և քաոսի ու քաղաքացիական պատերազմի հանդեպ վախի խորը զգացում՝ զուգորդված հեղափոխական արագ փոփոխությունների վերաբերյալ խորը թերահավատությամբ»։
«Այս վերաբերմունքի արմատները 20-րդ դարի Ռուսաստանի սոսկալի պատմության մեջ են... Խորհրդային փորձը ռուսաստանցիներին խորը կասկածամտություն է ներշնչել այլ երկրների՝ ինչ-որ համընդհանուր գաղափարախոսական կաղապարով վերափոխման հեղափոխական ծրագրերի հանդեպ, հենց այդպես էլ ամբողջ աշխարհում գործում խորհրդային կոմունիզմը՝ Ռուսաստանի ներքաշելով մի շարք սարսափելի, թանկարժեք աղետների մեջ։
Այսպիսով, ռուսները համարեցին (ի դեպ, միանգամայն արդարացիորեն), որ ամերիկյան նախագիծն առանցքային հարցերում հիշեցնում է 1980-ականների խորհրդային ջանքերը, ուստի նույն ձախողմանն է դատապարտված»։
Անատոլ Լիվենը հիշեցնում է, որ Վլադիմիր Պուտինը դեմ է արտահայտվել ամերիկացիների ներխուժմանը Իրաք, լիբիական գործողությանը և ընդհանրապես դատապարտել է «ժողովրդավարության արտահանման» փորձերը՝ պետությունների կործանում ու քաոս կանխատեսելով։ Ինչն էլ հենց տեղի ունեցավ արդյունքում, այսինքն՝ ռուսներըճիշտ գտնվեցին, իսկ ամերիկացիները՝ ոչ։

Ընդ որում, ամերիկացիներն էլ երբեմն իրատես էին լինում. Լիվենը հիշեցնում է, որ 2011թ․-ին Ջո Բայդենն ու Հիլարի Քլինթոնը Օբամային խորհուրդ էին տալիս չաջակցել Եգիպտոսի նախագահ Մուբարաքի հրաժարականի պահանջներին, քանի որ նրան փոխարինող պարզապես չկա։

Արաբական աշխարհի՝ իրենց համար կարևոր երկրում քաոսը նրանց վախեցնում էր ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանին, որը չէր ուզում Ասադի պաշտոնանկությունը բարեկամական Սիրիայում։ Իսկ չէ՞ որ Մերձավոր Արևելքում ընդհանուր հրդեհը Միացյալ Նահանգների մեղքով է սկսվել․հենց ամերիկացիներն էին, որ Իրաք ներխուժելով բացեցին Պանդորայի արկղը։
Լիվենը գրում է, որ դժվար է հասկանալ, թե ինչու է Ռուսաստանը դատապարտման արժանի այն բանի համար, որ հավատարիմ է նույն գծին, ինչ և ամերիկացի ողջամիտ խորհրդականները։ Թեև այստեղ ամեն ինչ պարզ է՝ Վաշինգտոնը պարզապես գործում է Ռուսաստանին զսպելու և դրա դեմ պայքարելու տրամաբանությամբ։ Լիվենը հիշեցնում է, որ հիմա Բայդենի վարչակազմը հայտարարում է, որ տրամադրված է Ռուսաստանի հետ համագործակցել այնտեղ, որտեղ երկու երկրների շահերը համընկնում են:
«Մերձավոր Արևելքի պատմությունը վերջին քսան տարիների ընթացքում ապացուցում է, որ առնվազն այս ոլորտում համագործակցության համար իսկապես ամուր հիմք կա։ Սակայն դրա հետագա զարգացման համար ամերիկյան քաղաքական գործիչները պետք է ընդունեն, գոնե իրենք իրենց համար՝ մասնավոր կարգով, որ Ռուսաստանը բազմաթիվ անգամ ճիշտ է դուրս եկել, իսկ Ամերիկան՝ ոչ»։
Ռուսաստանի վերջնագիրը Արևմուտքին. ինչ կլինի, եթե Արևմուտքը չընդունի այն
Արդյո՞ք այդպիսի խոստովանության հնարավորություն կա։ Այս հարցի պատասխանն առաջին հերթին կարևոր է ոչ թե Ռուսաստանի, այլ ԱՄՆ-ի համար, քանի որ նրանց է պետք դուրս գալ այն փոսից, ուր իրենք իրենց գցել են Մերձավոր Արևելքում։ Չհասկանալով իրենց սխալները՝ Նահանգները միայն վատթարացնում են իրենց կարգավիճակը, առանց այդ էլ արդեն անհնար է գործել այդ տարածաշրջանում առանց ՌԴ շահերը հաշվի առնելու։ Դա վերաբերում է ոչ միայն Մերձավոր Արևելքին, բայց հենց այնտեղ է փոխադարձ շահերի համաձայնեցման քաղաքականության անցնելու իրական հնարավորություն ընձեռվում։ Նոր աշխարհակարգն արդեն սկսվում է, և պետք է չէ այն արհամարհել։
Լրահոս
0