https://arm.sputniknews.ru/20211220/aleq-bvolduiny-masamb-meghavvor-e-operatvori-spanutjan-hamar-galina-hatchinsi-hajr-36680027.html
Ալեք Բոլդուինը մասամբ մեղավոր է օպերատորի սպանության համար. Գալինա Հաթչինսի հայր
Ալեք Բոլդուինը մասամբ մեղավոր է օպերատորի սպանության համար. Գալինա Հաթչինսի հայր
Sputnik Արմենիա
Մահացած օպերատորի հայրը կարծում է, որ Բոլդուինը պետք է մասնակի պատասխանատվություն կրի դստեր մահվան համար։ 20.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-20T10:24+0400
2021-12-20T10:24+0400
2021-12-20T10:26+0400
մահ
կրակոց
հոլիվուդ
ալեք բոլդուին
օպերատոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/09/35148931_0:18:1600:918_1920x0_80_0_0_acdfc4dc4f908fac530e0bb2e0a1bb9c.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը մեղավոր է օպերատոր Գալինա Հաթչինսի սպանության համար։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Sun-ը, հայտարարել է զոհվածի հայրը ՝ Անատոլի Անդրոսովիչը։Ավելի վաղ դերասանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ կրակոցը տեղի է ունեցել ինքնաբերաբար, և ինքն ատրճանակի ձգանը չի սեղմել:Նրա խոսքով ՝ Բոլդուինն ակնհայտորեն կրակել է։ Այդ պատճառով անհասկանալի է, թե ինչու դերասանը «չի կարող մասնակի պատասխանատվություն կրել օպերատորի մահվան համար»։Հիշեցնենք՝ հոկտեմբերի 22-ին, Նյու Մեքսիկոյում «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ Բոլդուինը պատահաբար սպանել էր ֆիլմի օպերատորին:Նրանք ուղղաթիռով հոսպիտալացվել էին, բայց 42-ամյա կին օպերատորի կյանքը փրկել չէր հաջողվել:Ըստ դատարանի արձանագրությունների՝ ատրճանակը Բոլդուինին հանձնել է ոչ թե ֆիլմի հրացանագործը, այլ ռեժիսորի օգնական Դեյվ Հոլսը, որը 2019 թվականին հեռացվել է հոլիվուդյան ֆիլմերից մեկի նկարահանման հրապարակից՝ անվտանգության կանոնների կոպիտ խախտման համար։«Rust» ֆիլմի սցենարիստը դատի է տվել դերասան Ալեք Բոլդուինին և պրոդյուսերներինՆա ատրճանակը հանձնել է Բոլդուինին՝ ասելով, որ զենքը մարտական փամփուշտներով լիցքավորված չէ։ Իսկ ֆիլմի հրացանագործը, որը պատասխանատու էր նկարահանման հրապարակում զինամթերք պահելու համար, զարմանում է, թե ինչպես կորող էր մարտական պարկուճը հայտնվել ատրճանակի մեջ։
https://arm.sputniknews.ru/20211031/ajs-depqy-mekn-e-trilivonic-aleq-bvolduinn-arajin-angam-khvosel-e-voghbergutjan-masin-34852252.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/09/35148931_89:0:1512:1067_1920x0_80_0_0_cbac2a1afe516922c6645158d6c52966.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մահ, կրակոց, հոլիվուդ, ալեք բոլդուին, օպերատոր
մահ, կրակոց, հոլիվուդ, ալեք բոլդուին, օպերատոր
Ալեք Բոլդուինը մասամբ մեղավոր է օպերատորի սպանության համար. Գալինա Հաթչինսի հայր
10:24 20.12.2021 (Թարմացված է: 10:26 20.12.2021) Մահացած օպերատորի հայրը կարծում է, որ Բոլդուինը պետք է մասնակի պատասխանատվություն կրի դստեր մահվան համար։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը մեղավոր է օպերատոր Գալինա Հաթչինսի սպանության համար։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Sun-ը, հայտարարել է զոհվածի հայրը ՝ Անատոլի Անդրոսովիչը։
Ավելի վաղ դերասանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ կրակոցը տեղի է ունեցել ինքնաբերաբար, և ինքն ատրճանակի ձգանը չի սեղմել:
«Ինձ համար անհասկանալի է Ալեք Բոլդուինի պահվածքը։ Ինչու է նա ջնջել իր թվիթները, երբ պարզ դարձավ, որ փորձի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։ Եվ ինչու է նա կրակել նկարահանման նախապատրաստման ժամանակ։ Ատրճանակը չի կրակի մինչև ձգանը չքաշես, և Ալեքը մասամբ մեղավոր է այդ կրակոցի համար», - ասել է օպերատորի հայրը:
Նրա խոսքով ՝ Բոլդուինն ակնհայտորեն կրակել է։ Այդ պատճառով անհասկանալի է, թե ինչու դերասանը «չի կարող մասնակի պատասխանատվություն կրել օպերատորի մահվան համար»։
31 հոկտեմբերի 2021, 12:15
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 22-ին, Նյու Մեքսիկոյում «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ Բոլդուինը պատահաբար սպանել էր ֆիլմի օպերատորին:
Նրանք ուղղաթիռով հոսպիտալացվել էին, բայց 42-ամյա կին օպերատորի կյանքը փրկել չէր հաջողվել:
Ըստ դատարանի արձանագրությունների՝ ատրճանակը Բոլդուինին հանձնել է ոչ թե ֆիլմի հրացանագործը, այլ ռեժիսորի օգնական Դեյվ Հոլսը, որը 2019 թվականին հեռացվել է հոլիվուդյան ֆիլմերից մեկի նկարահանման հրապարակից՝ անվտանգության կանոնների կոպիտ խախտման համար։
Նա ատրճանակը հանձնել է Բոլդուինին՝ ասելով, որ զենքը մարտական փամփուշտներով լիցքավորված չէ։ Իսկ ֆիլմի հրացանագործը, որը պատասխանատու էր նկարահանման հրապարակում զինամթերք պահելու համար, զարմանում է, թե ինչպես կորող էր մարտական պարկուճը հայտնվել ատրճանակի մեջ։