https://arm.sputniknews.ru/20211031/ajs-depqy-mekn-e-trilivonic-aleq-bvolduinn-arajin-angam-khvosel-e-voghbergutjan-masin-34852252.html
Այս դեպքը մեկն է տրիլիոնից. Ալեք Բոլդուինն առաջին անգամ խոսել է ողբերգության մասին
Այս դեպքը մեկն է տրիլիոնից. Ալեք Բոլդուինն առաջին անգամ խոսել է ողբերգության մասին
Sputnik Արմենիա
Դերասանը նշել է, որ իրեն արգելված է որևէ մեկնաբանություն տալ, քանի որ գործը հետաքննման փուլում է, և իրեն դեռ մեղադրանք չի առաջադրվել։ 31.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-31T12:15+0400
2021-10-31T12:15+0400
2021-10-31T12:15+0400
սպանություն
դերասան
հոլիվուդ
նկարահանում
ալեք բոլդուին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34723449_0:0:1600:901_1920x0_80_0_0_e034811b384b6377e12e04da8ebc2ba8.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. «Ժանգ» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որտեղ Բոլդուինի արձակած կրակոցից զոհվել էր կինոօպերատոր Հալինա Հաթչինսիը, հոլիվուդյան դերասանն առաջին անգամ շփվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, հայտնում է CNN-ը։Բոլդուինը պատասխանել է նրանց հարցերին, երբ լրատվամիջոցների ներկայացուցիչները հետապնդել են նրան ու հարցեր ուղղել։«Նկարահանման հրապարակներում լինում են միջադեպեր, բայց ոչ այդպիսին։ Այս դեպքը մեկն է տրիլիոնից», — ասել է Բոլդուինը։Դերասանը նշել է, որ իրեն արգելված է որևէ մեկնաբանություն տալ, քանի որ գործը հետաքննման փուլում է, և իրեն դեռ մեղադրանք չի առաջադրվել։Բոլդուինը չի կարծում, որ ֆիլմի նկարահանումները կվերսկսվեն։Հիշեցնենք՝ հոկտեմբերի 22-ին, Նյու Մեքսիկոյում «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ Բոլդուինը պատահաբար սպանել էր ֆիլմի օպերատորին:Ըստ սցենարի` Բոլդուինը պետք է կրակեր չլիցքավորված ատրճանակից ու ոչ մարտական փամփուշտներով: Բայց կրակոցի պահին փամփուշտը դուրս էր թռել ատրճանակից, բեկորները ցրվել էին ու վիրավորել նկարահանման հրապարակում գտնվող երկու անձի` ռեժիսոր Ջոել Սոուզին ու օպերատոր Հալինա Հաթչինսին։ Նրանք ուղղաթիռով հոսպիտալացվել էին, բայց 42-ամյա կին օպերատորի կյանքը փրկել չէր հաջողվել:Միջադեպից հետո 63-ամյա դերասանը դադարեցրել է իր բոլոր նախագծերը, իսկ կատարվածից հետո առաջին ժամերին, ականատեսների խոսքով, դերասանը եղել է անմխիթար վիճակում և հիստերիայի մեջ։Բոլդուինը մասնակցել է պատահաբար սպանված օպերատորի հրաժեշտի արարողությանըՀայտնի է, որ ֆիլմի նկարահանող խմբի 6 անդամները բոյկոտել են ֆիլմի վրա աշխատանքը մահացու միջադեպից մի քանի ժամ առաջ: Կինեմատոգրաֆիստները լքել են նկարահանման հրապարակը՝ ի նշան երկարացված աշխատանքային օրվա, աշխատավարձի վճարման ձգձգումների դեմ բողոքի: Միջադեպից մեկ շաբաթ առաջ օպերատորներից մեկը բողոքել էր անվտանգության հետ կապված խնդիրներից, մասնավորապես դրանք կապված էին եղել նկարահանումների ժամանակ զենքի օգտագործման հետ։
https://arm.sputniknews.ru/20211024/voghbergutjan-ory-bolduini-zenqi-pataskhanatun-patahakan-ashkhatakic-e-eghel-zlm-34622079.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34723449_109:0:1532:1067_1920x0_80_0_0_d5c329ed8ab1a72aa2e0b9653848227a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպանություն, դերասան, հոլիվուդ, նկարահանում, ալեք բոլդուին
սպանություն, դերասան, հոլիվուդ, նկարահանում, ալեք բոլդուին
Այս դեպքը մեկն է տրիլիոնից. Ալեք Բոլդուինն առաջին անգամ խոսել է ողբերգության մասին
Դերասանը նշել է, որ իրեն արգելված է որևէ մեկնաբանություն տալ, քանի որ գործը հետաքննման փուլում է, և իրեն դեռ մեղադրանք չի առաջադրվել։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. «Ժանգ» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որտեղ Բոլդուինի արձակած կրակոցից զոհվել էր կինոօպերատոր Հալինա Հաթչինսիը, հոլիվուդյան դերասանն առաջին անգամ շփվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, հայտնում է CNN-ը։
Բոլդուինը պատասխանել է նրանց հարցերին, երբ լրատվամիջոցների ներկայացուցիչները հետապնդել են նրան ու հարցեր ուղղել։
«Նկարահանման հրապարակներում լինում են միջադեպեր, բայց ոչ այդպիսին։ Այս դեպքը մեկն է տրիլիոնից», — ասել է Բոլդուինը։
24 հոկտեմբերի 2021, 18:57
Դերասանը նշել է, որ իրեն արգելված է որևէ մեկնաբանություն տալ, քանի որ գործը հետաքննման փուլում է, և իրեն դեռ մեղադրանք չի առաջադրվել։
Բոլդուինը չի կարծում, որ ֆիլմի նկարահանումները կվերսկսվեն։
«Նա իմ ընկերն էր, նա իմ ընկերն էր: Այն օրը, երբ ես եկա Սանտա Ֆե՝ նկարահանումները սկսելու, ես նրան հրավիրեցի ընթրիքի մեր ռեժիսոր Ջոելի հետ: Մենք շատ լավ կազմակերպված թիմ էինք, որ միասին նկարահանեցինք ֆիլմը...և հետո տեղի ունեցավ այս սարսափելի իրադարձությունը»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 22-ին, Նյու Մեքսիկոյում «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ Բոլդուինը պատահաբար
սպանել էր ֆիլմի օպերատորին:
Ըստ սցենարի` Բոլդուինը պետք է կրակեր չլիցքավորված ատրճանակից ու ոչ մարտական փամփուշտներով: Բայց կրակոցի պահին փամփուշտը դուրս էր թռել ատրճանակից, բեկորները ցրվել էին ու վիրավորել նկարահանման հրապարակում գտնվող երկու անձի` ռեժիսոր Ջոել Սոուզին ու օպերատոր Հալինա Հաթչինսին։ Նրանք ուղղաթիռով հոսպիտալացվել էին, բայց 42-ամյա կին օպերատորի կյանքը փրկել չէր հաջողվել:
Միջադեպից հետո 63-ամյա դերասանը դադարեցրել է իր բոլոր նախագծերը, իսկ կատարվածից հետո առաջին ժամերին, ականատեսների խոսքով, դերասանը եղել է անմխիթար վիճակում և հիստերիայի մեջ։
Հայտնի է, որ ֆիլմի նկարահանող խմբի 6 անդամները բոյկոտել են ֆիլմի վրա աշխատանքը մահացու միջադեպից մի քանի ժամ առաջ: Կինեմատոգրաֆիստները լքել են նկարահանման հրապարակը՝ ի նշան երկարացված աշխատանքային օրվա, աշխատավարձի վճարման ձգձգումների դեմ բողոքի: Միջադեպից մեկ շաբաթ առաջ օպերատորներից մեկը բողոքել էր անվտանգության հետ կապված խնդիրներից, մասնավորապես դրանք կապված էին եղել նկարահանումների ժամանակ զենքի օգտագործման հետ։