00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճակատագրերի տիրակալը. Վանո Սիրադեղյանը, հարբած երգիչն ու քրեական հեղինակությունները

© Sputnik / Dmitrii PisarenkoՎանո Սիրադեղյան
Վանո Սիրադեղյան - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2021
Վանո Սիրադեղյան
Բաժանորդագրվել
Ներքին գործերի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ և «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վանո Սիրադեղյանը հակասական անձնավորություն է։ Ոմանց համար նա մտավորական էր ու պոետ, ոմանց համար՝ ավազակ, որը միայն սարսափ էր ներշնչում։
Թե ինչպիսին էր Վանո Սիրադեղյանը, հիշում են մեր երկու սյունակագիրները՝ Սերգեյ Բաբլումյանն ու Վարդան Ալոյանը։ Այն տարիներին նրանցից մեկը «Իզվեստիայի» սեփական թղթակիցն էր, մյուսը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի։

Սերգեյ Բաբլումյան․ ծանոթություն՝ առանց շարունակության

Վանոյին առաջին անգամ տեսա Երասխում` Նախիջևանի սահմանին, որտեղ մարտական գործողությունների հետ համեմատելի իրադարձություններ էին ծավալվում։ Եկել էր գեներալ Սուրկովի հետ․ չեզոք գոտում պետք է բանակցություններ ընթանային ադրբեջանական Ազգային ճակատի առաջնորդների հետ, իսկ Միխայիլ Սուրկովի համար, որն այն ժամանակ խորհրդային բանակն էր ներկայացնում Հայաստանում, նախատեսված էր խաղաղարար դատավորի դերը։
Հանդիպման վայր մեկնելուց առաջ մտա աշխարհազորայինների շտաբ։ Դժվար չէր կռահել, որ այնտեղ գլխավորը Բաբկեն Արարքցյանն էր (1991-1998թթ․-ին՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ) և միջին տարիքի, երկար վերարկուով և շարֆն անփութորեն ուսին գցած տղամարդը։
-Պոստերն է պետք ստուգել,- ասաց տղամարդը և որսորդական հրացաններով երկու տղաների ուղեկցությամբ ուղղվեց դեպի դուռը։
-Ո՞վ է նա։
Ասացին` Վանոն է, որին լսել էի ցույցերի ժամանակ, բայց ծանոթ չէի։
Вано Сирадегян. Архивное фото - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան
Դրանից առաջ էլ բարձրաստիճան պարտիական պաշտոնյաների դեմ խիզախորեն հանդես եկող ապստամբ գրողի մասին ինձ լավ բաներ էր ասել Սիլվա Կապուտիկյանը։ Նա փոխանցել էր, որ Սիրադեղյանը ջերմորեն ողջունում է «Իզվեստիայի»` օրվա թեմայով հրապարակումները։ Հաճելի էր լսել։ Հատկապես, որ մեր գրողներից ոմանք այդ թերթի հատուկ թղթակցի հրապարակումներում միայն չարամտություն էին տեսնում։ Իսկ նա․․․ մի խոսքով, ՀՀՇ-ի առաջնորդներից մեկի գնահատականը շոյել էր ինքնասիրությունս։
Միաժամանակ գլխակորույս ազատախոհն այնքան արագ վերաճեց Հայաստանի մինի-ֆյուրերի, որ ժողովրդի երջանկության համար պայքարողի մասին առասպելից շուտով միայն հուշեր մնացին։
Երևանցիները գնում էին լեգենդար Փուրթուլի մոտ, կամ ինչից մահացան Ֆրեյդն ու Թարիվերդիևը

Ի՞նչ եղավ հետո

Գրողին ինչ–որ կերպ կարելի էր պատկերացնել երկրի գլխավոր անտառապահի դերում (Վանոյի մեկնարկային պաշտոնը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք՝ Անտառատնտեսության վարչության պետ), բայց նրան ներքին գործերի նախարարի պաշտոնում տեսնելը քչերի ուղեղում էր տեղավորվում։
Այդ գործը հատուկ հոգեկերտվածք է պահանջվում, իսկ եթե Սիրադեղյանի հոգին այդքան ձգտում էր ոստիկանական գործին, ուրեմն գրող լինելը նրա գործը չէ՞ր։ Կա՛մ մեկն է, կա՛մ մյուսը։ Ալեքսեյ Հեքիմյանը հազվագյուտ բացառություն էր, որ սկսեց երաժշտությամբ զբաղվել, երբ արդեն միլիցիայի արդեն կայացած գեներալ էր, ոչ թե հակառակը։
Ընդունված է համարել, որ իրավակարգի պաշտպանությանն անցնելով` Սիրադեղյանը Երևանը մաքրեց հանցավորությունից, այնինչ իրականում այդ «հասարակությունը» ոչ մի տեղ չկորավ, այլ գողերի «որջերից» ու փողոցներից սահուն տեղափոխվեց Սիրադեղյանի գլխավորած կառույց։
Վանո Սիրադեղյան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2021
Վանո Սիրադեղյանը պետք է հուղարկավորվի Կոմիտասի անվան պանթեոնում. Լևոն Զուրաբյան
Երբ քրեական հանցագործներին հանձնարարում են պայքարել հանցավորության դեմ, ստացվում է այն, ինչ ստացվում է` աղմկահարույց սպանություններ, իշխանության շրջանում գործող գողական հեղինակություններ, ներքին գործերի՝ փախուստի դիմած նախարար և միլիցիոներ-արձակագրի ժառանգության այլ «հրաշալիքներ»։
Ինչ է կարելի և ինչ չի կարելի կարմիր բերետավորներին, կամ Փաշինյանի օրոք ոչինչ չի փոխվել

«Ես միլիցիան չեմ սիրում․․․»

Երբ Սիրադեղյանի կարիերան բուռն ծաղկունք էր ապրում ներքին գործերի դաշտում, մի անգամ նրան ներկայացրի ոստիկանական «տանիքի» տակ գործող քրեական տարրերի մասին իմ դատողությունները։ Նախախարը ներողամտորեն ժպտաց և պարզաբանեց․ «Համակարգը թարմ արյան կարիք ունի։ Սովետական միլիցիայի հաստագլուխներին ու կաշառակերներին պետք է վզակոթին տալով քշել։ Մարդկանց պետք է մշտապես փոխել և տեղափոխել, որպեսզի տեղում չմնան ու կապեր ձեռք չբերեն։ Իսկ ընդհանրապես ես միլիցիոներներին չեմ սիրում ու ձևեր չեմ թափելու»։
Վերջինը մտահոգիչ էր։ Միլիցիան (ներկայիս ոստիկանությունը) սիրելը պարտադիր չէ։ Նրա հետ պետք է հաշվի նստել, իսկ ավելի ճիշտ կլինի հարգել։ Իսկ երբ երկրի գլխավոր միլիցիոները խոստովանում է, որ հակակրանք ունի իր աշխատակիցների հանդեպ, ապա կա՛մ նա օտար մարմին է այդ համակարգում, կա՛մ էլ նրա սիրտը, որը ծնկներն է ընկել տեղամասային ոստիկանի հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ, վրեժ է տենչում երիտասարդ օրերի ստորացումների համար։ Այստեղից էլ՝ ոչնչից գնդապետի աստիճանի բարձրացված մարդկանցից թիմ հավաքելու և նրա առաջ սիրամարգի պոչ խաղացնելու մոլուցքը։ Հասկանալի է, որ պատիվ և արժանապատվություն ունեցող սպաները այդ խեղկատակությանը չէին կարող մասնակցել։ Շատերը դուռը շխկացրին ու դուրս եկան։
Սիրադեղյանից քիչ թե շատ տանելի քաղաքապետ նույնպես չստացվեց։ Թեև բնակարանային-կոմունալ ոլորտի աշխատողների հանդեպ նա կատաղի ատելություն կարծես թե չէր զգում, բայց այստեղ էլ իրեն որպես իսկական ջարդարար ցուցաբերեց։
Вано Сирадегян. Архивное фото - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2020
Պեսկունովից մինչև «միլիցիան չսիրող» Վանո. ով ինչով է մնացել ոստիկանության պատմության մեջ
Սիրադեղյանի ժամանակաշրջանի դառը պարադոքսը նաև այն էր, որ առանձնահատուկ դաժանությամբ էին աչքի ընկնում առաջին նախագահի կողմից իշխանության բերված հումանիտար մարդիկ։ Ինչո՞ւ էր այդպես։ Նշանակում է՝ հոգին ձգտում էր ինքնարտահայտման ոչ թե գեղարվեստական, այլ ուժային հնարքներով, իսկ բռնակալությունը, ինչպես հայտնի է, թերարժեքության հակառակ կողմն է։
Զարմանալի է, բայց փաստ։ Հայ գրականության դասականներից մեկը` Հրանտ Մաթևոսյանը, Վանոյի մտերիմ ընկերն էր։ Դժվար չէ հասկանալ, թե ինչի համար էր այդ ընկերությունը պետք Սիրադեղյանին։ Իսկ այ հասկանալ, թե նրբազգաց, հայրենի հողի ուրախություններն ու ցավը կիսող Մաթևոսյանի ինչին էր պետք Սիրադեղյանի կողքին մնալը, ավելի բարդ է։
Նախկին գրողի և ոչ թե մտքերի, այլ ճակատագրերի, հաճախ՝կործանված ու խեղված ճակատագրերի տիրակալի մահը ոմանց, մեղմ ասած, չի վշտացնում։ Անձամբ ես ցավում եմ, որ իր կոչմանը դավաճանած գրողը ստիպված էր փախչել սեփական երկրից և կյանքն ավարտել օտարության մեջ։ Բայց ստացվեց այն, ինչ ստացվեց։

Վարդան Ալոյան․ ծանոթություն՝ շարունակությամբ

Վանոն ու գրողները

Ներքին գործերի նախարարի պաշտոնում Սիրադեղյանի նշանակումը գրողների եղբայրության մեծ մասը ոգևորությամբ ընդունեց։ Սոված ու ցուրտ ժամանակներում նա իր ընկեր-գրողներից շատերին էր օգնում։ Էկզոտիկ պատմություններ նույնպես եղան, օրինակ` երբ նա արձակագիր Իգնատ Մամյանին նշանակեց ՆԳՆ շրջանային բաժնի պետր։
Բայց նրա որոշ գրող-գործընկերները, պահից օգտվելով, սանձերը կտրեցին։ Մի անգամ գրական ինստիտուտի իմ կուրսեցիներից մեկը գլուխ էր գովում, թե երբ ճանապարհային ոստիկաններն իրեն կանգնեցնում են, ցույց է տալիս Գրողների միության անդամատոմսը և ներկայանում որպես «ձեր նախարարի գրչակից ընկեր»։
Ում պատճառով «ջնջեցին» Ֆրունզիկին, կամ ինչ «առակ» է պտտվում Լևոն Տեր–Պետրոսյանի մասին
-Պատկերացնո՞ւմ ես,- տպավորություններն էր պատմում կուրսեցիս,-նրանցից մեկին անդամատոմսն եմ ցույց տալիս, ասում է՝ գնացեք, բայց ձեզ բենզին չեմ տալու։ Ես էլ չունեմ։ Այսինքն` մերոնցից ինչ-որ մեկը նրանից նաև բենզին էր պահանջել։
Ինչ-որ առիթով այս դեպքը, որպես անեկդոտ, պատմեցի ամենազոր նախարարին։ Վերջինս կարմրեց, բայց ոչինչ չասաց։ Որոշ ժամանակ անց, ասես պատահաբար, հետաքրքրվեց․
-Իսկ մեր այդ գրչակից ընկերոջ անունն ի՞նչ է։
-Չեմ ասի։
-Խոստանում եմ, նրան ոչինչ չի լինի, ուղղակի հետաքրքիր է։
Այդպես էլ չասացի։ Ի՞նչ իմանաս։
Директор компании Спайка Давид Казарян в здании суда административных районов Кентрон и Норк-Мараш (8 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2019
Մոսկվայում հայտնաբերել են Վանո Սիրադեղյանի փեսայի եղբորը սպանած տղամարդուն

Վանոն ու երգիչը

Մի անգամ նստած էի «02» սրճարանում երկու ծանոթ գրողների հետ, որոնցից մեկը մի ժամում միլիցիայի մայոր էր դարձել, մյուսը՝ փոխգնդապետ։ Հանուն արդարության նշեմ, որ նրանք ծառայում էին ոչ թե, օրինակ, քրեական հետախուզությունում, այլ «02»-ի տեղեկատվական ծառայությունում. նախարարությունն այն ժամանակ սեփական թերթն ուներ՝ հսկայական տպաքանակով։
Այդ պահին ՆԳՆ շենքից դուրս եկավ նախարարը (սիրում էր երբեմն նստել վարչության սրճարանում, գրողների հետ զրուցել «կյանքի մասին»), մոտեցավ, շուրջը նայեց ու նստեց մեր սեղանի մոտ։ Հանկարծ հորիզոնում հայտնվեց, մեղմ ասած, հարբած մի երգիչ ու քայլեց ուղիղ դեպի մեր սեղանը։ Երկար, փաթ ընկնող լեզվով նախարարին շնորհակալություն հայտնեց, որ օգնել է արտասահմանում վիրահատվելու հարցում։ Ընդ որում` ամեն երկու-երեք րոպեն մեկ փորձում է վեր կենալ և համբուրել Վանոյի ճաղատը։ Ասեմ, որ կողքի սեղանների մոտ նստածների համար հոյակապ շոու էր։ Սիրադեղյանի համբերությունն ի վերջո հատեց․
-Ասա տեսնեմ, էլ ի՞նչ ես ուզում։
Պարզվեց, որ երգիչը ինչ-որ մեկից հազար դոլար էր վերցրել։ Վերադարձնելու ժամանակն էր, իսկ նա ոչ այն է` փող չուներ, ոչ այն է` չէր ուզում ունեցած փողից բաժանվել։ Մի խոսքով, խնդրում էր, որ Սիրադեղյանը վախեցնի այդ մարդուն, որպեսզի վերջինս ընդմիշտ մոռանա այդ գումարի մասին։
-Ես մտածում էի՝ ինձ քո ընկերն ես համարում, իսկ դու փաստորեն ինձ մարդակերի տեղ ես դրել,-կատաղեց Վանոն։
Եվ զանգեց ինչ-որ մեկին։ Որոշ ժամանակ անց հայտնվեց նրա օգնականը և շեֆին ինչ-որ ծրար փոխանցեց։
-Այստեղ պահանջված գումարն է։ Գնա, պարտքդ տուր։ Իմացա՝ խմել ես, չփոշմանես։
Թե ինչ էր հետագայում այդ երգիչն ասում իր ընկերոջ մասին, երբ վերջինս դադարեց գագաթին լինել, թող նրա խղճին մնա։
Вано Сирадегян - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2018
Բանտում ավելի լավ է, քան ընդհատակում. Փաշինյանը խոսեց Վանո Սիրադեղյանի մասին

Վանոն ու քրեական հեղինակությունները

Նախարարի պաշտոնում Սիրադեղյանի նշանակումից առաջ երկրում երկար ժամանակ անտերություն էր տիրում։ Միլիցիան (պետք է խոստովանել՝ ոչ առանց հենց Սիրադեղյանի և նրա հեղափոխական ընկերների օգնության) լիովին բարոյալքված էր։
Եվ Վանոն սկսեց կարգուկանոն հաստատել ամենակոշտ միջոցներով։ Ոմանց նստեցնում էին, մյուսներին 24 ժամ էին տալիս երկիրը լքելու համար։ Ասում էին, որ երբ Հայաստանից փախչող քրեական հեղինակությունների հոսքը զանգվածային բնույթ ստացավ, Երևան զանգեց Ռուսաստանի այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վիկտոր Երինը․
-Վանո Սմբատովիչ, խնդրում եմ` ձեր կրիմինալը ձեզ պահեք։ Ռուսաստանը նրանց աքսորելու տեղ չէ։
Ի վերջո, մի անգամ գլխավոր խմբագիրն ինձ հանձնարարեց հարցազրույց վերցնել նախարարից։ Մեր զրույցի առանցքային պահը մինչև օրս բառ առ բառ հիշում եմ։
«Վանոյի БТР»-ները, կամ ինչու են հայ կանայք հայհոյում սոցցանցերում
-Դուք հանցավորության դեմ պայքարում եք հաճախ ոչ իրավական մեթոդներով։ Ասում են, որ ձեր աշխատակիցները իրենց մոտ են կանչում զանազան հեղինակությունների, սեղանին դնում ներարկիչն ու ատրճանակը և ասում․ «Մեզ մոտ հիմա ժողովրդավարություն է, ինքդ ընտրիր, թե որ հոդվածով կնստես՝ թմրանյութեր պահելու, թե զենք պահելու»։ Այդպիսի մեթոդներով հնարավո՞ր է իրավական պետություն կառուցել։
-Իրավական պետության մասին խոսելու համար դեռ շատ շուտ է։ Առայժմ մենք ընդամենը ջանում ենք պետություն կառուցել։ Որոշ ժամանակ կանցնի, ամեն ինչ տեղը կընկնի, այդ ժամանակ էլ պահանջներ ներկայացրեք։ Անգլիային այդ ճանապարհը անցնելու համար 200 տարի պահանջվեց։
-Եվ ի՞նչ, մենք դեռ պետք է 200 տարի սպասե՞նք։
-Ժամանակը ցույց կտա, ճիշտ տարեթիվ ասել չեմ կարող։
Վանո Սիրադեղյանի երկրային ուղին ավարտվեց։ Ոմանց համար Երրորդ հանրապետության հիմնադիր հայրերից մեկը գրեթե անվախ ու անբասիր ասպետ էր, ուրիշների համար՝ չարագործ։ Եվ արդեն անիմաստ է վիճել այդ մասին։ Նախ` կողմերից ոչ մեկը մյուսին համոզել չի կարողանա, երկրորդ՝ նրա ապրած կյանքի, նրա կատարած քիչ կամ շատ բարու և չարի համար Աստծո դատաստան կլինի։
Լրահոս
0