https://arm.sputniknews.ru/20211217/mip-ashkhatakicnery-arandznazrujc-kunenan-mamikon-aslanjani-het-36587367.html
ՄԻՊ աշխատակիցները առանձնազրույց կունենան Մամիկոն Ասլանյանի հետ
ՄԻՊ աշխատակիցները առանձնազրույց կունենան Մամիկոն Ասլանյանի հետ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ`... 17.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-17T11:04+0400
2021-12-17T11:04+0400
2021-12-17T11:38+0400
հհ միպ
մամիկոն ասլանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/14/27991428_0:103:1000:666_1920x0_80_0_0_6eb325786db2b09ee91fe4e4bccc3563.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ` Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյան իրավունքների հարցով։ Տեղեկությունը հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ «Տեղի կունենա առանձնազրույց Մ. Ասլանյանի հետ, կուսումնասիրվեն անհրաժեշտ փաստաթղթեր և նրա իրավունքների վիճակը: Արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»,– նշում են ՄԻՊ աշխատակազմից։ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. պաշտպաններՀիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Վանաձորի նախկին քաղաքապետը 2 ամսով կալանավորվել է, սակայն որոշումը փաստաբանները պատրաստվում են բողոքարկել։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ առերևույթ տվյալներ է ձեռք բերել 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ: Մամիկոն Ալսանյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 15-ին։ Վերջինիս պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Նշենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 10-ին լրացավ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման 5 տարին: Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Վանիկ Օհանյանը։ Դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքն ամենաշատ ձայներն է հավաքել` 12 810 քվե կամ 38.70 տոկոս ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 25.06 տոկոս ձայն է ստացել, իսկ երրորդ տեղում է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը` 14.53 տոկոսով։
https://arm.sputniknews.ru/20211216/lusavvor-hajastany-mamikvon-aslanjanin-dzerbakalelu-het-kap-chuni-maruqjan-36544966.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/14/27991428_0:0:888:666_1920x0_80_0_0_0c2d5b91a75ab5430781d4437c3734da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, մամիկոն ասլանյան
ՄԻՊ աշխատակիցները առանձնազրույց կունենան Մամիկոն Ասլանյանի հետ
11:04 17.12.2021 (Թարմացված է: 11:38 17.12.2021) ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ` Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյան իրավունքների հարցով։ Տեղեկությունը հայտնում է
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ «Տեղի կունենա առանձնազրույց Մ. Ասլանյանի հետ, կուսումնասիրվեն անհրաժեշտ փաստաթղթեր և նրա իրավունքների վիճակը: Արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»,– նշում են ՄԻՊ աշխատակազմից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Վանաձորի նախկին քաղաքապետը 2 ամսով կալանավորվել է, սակայն որոշումը փաստաբանները պատրաստվում են բողոքարկել։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ առերևույթ տվյալներ է ձեռք բերել 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ:
Մամիկոն Ալսանյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 15-ին։ Վերջինիս պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
16 դեկտեմբերի 2021, 14:47
Նշենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 10-ին լրացավ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման 5 տարին: Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Վանիկ Օհանյանը։
Դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքն ամենաշատ ձայներն է հավաքել` 12 810 քվե կամ 38.70 տոկոս ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 25.06 տոկոս ձայն է ստացել, իսկ երրորդ տեղում է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը` 14.53 տոկոսով։