https://arm.sputniknews.ru/20211216/lusavvor-hajastany-mamikvon-aslanjanin-dzerbakalelu-het-kap-chuni-maruqjan-36544966.html
«Լուսավոր Հայաստանը» Մամիկոն Ասլանյանին ձերբակալելու հետ կապ չունի. Մարուքյան
«Լուսավոր Հայաստանը» Մամիկոն Ասլանյանին ձերբակալելու հետ կապ չունի. Մարուքյան
Sputnik Արմենիա
Էդմոն Մարուքյանի խոսքով` անկախ Մամիկոն Ասլանյանի վարած քաղաքականությանը դեմ լինելուց և նրա թիմի հետ ունեցած տարաձայնություններից՝ ինքը մարդկային իմաստով... 16.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-16T14:47+0400
2021-12-16T14:47+0400
2021-12-16T15:03+0400
հայաստան
էդմոն մարուքյան
մամիկոն ասլանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/512/31/5123123_0:0:1000:563_1920x0_80_0_0_3c9040f62aa9076259ac1608efd8be6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կապ չունի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին ձերբակալելու հետ։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը` վստահեցնելով, որ Ասլանյանի հետ շատ ջերմ հարաբերություններ ունի։«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի խոսքով՝ անկախ Ասլանյանի վարած քաղաքականությանը դեմ լինելուց և նրա թիմի հետ ունեցած տարաձայնություններից՝ ինքը մարդկային իմաստով միանում է նրա ազատության բոլոր կոչերին։«Այո, նա կարող է մնալ ազատության մեջ, բայց թող քրեական գործը քննվի», - ասաց Մարուքյանը։Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է։Քննչական կոմիտեն հայտարարեց, որառերևույթ տվյալներ են ձեռք բերվել 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ:Վեդիում նոր ընտրություններ կլինեն
https://arm.sputniknews.ru/20211215/mamikvon-aslanjani-nkatmamb-qaghaqakan-hetapndum-e-irakanacvum-pashtpanner-36527605.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/512/31/5123123_0:0:1000:750_1920x0_80_0_0_3df6eb927990793ea973cde311a15c1b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էդմոն մարուքյան, մամիկոն ասլանյան
հայաստան, էդմոն մարուքյան, մամիկոն ասլանյան
«Լուսավոր Հայաստանը» Մամիկոն Ասլանյանին ձերբակալելու հետ կապ չունի. Մարուքյան
14:47 16.12.2021 (Թարմացված է: 15:03 16.12.2021) Էդմոն Մարուքյանի խոսքով` անկախ Մամիկոն Ասլանյանի վարած քաղաքականությանը դեմ լինելուց և նրա թիմի հետ ունեցած տարաձայնություններից՝ ինքը մարդկային իմաստով միանում է նրա ազատության բոլոր կոչերին։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կապ չունի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին ձերբակալելու հետ։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը` վստահեցնելով, որ Ասլանյանի հետ շատ ջերմ հարաբերություններ ունի։
«Պարոն Ասլանյանն անձամբ գիտի, որ մենք չենք կարող կապ ունենալ իր քրեական գործի հետ, որը երեկ պարզվեց, որ սեպտեմբերին է հարուցվել», - հավելեց նա։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի խոսքով՝ անկախ Ասլանյանի վարած քաղաքականությանը դեմ լինելուց և նրա թիմի հետ ունեցած տարաձայնություններից՝ ինքը մարդկային իմաստով միանում է նրա ազատության բոլոր կոչերին։
«Այո, նա կարող է մնալ ազատության մեջ, բայց թող քրեական գործը քննվի», - ասաց Մարուքյանը։
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը
ձերբակալվել է։
Քննչական կոմիտեն հայտարարեց, որառերևույթ տվյալներ են ձեռք բերվել 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ:
15 դեկտեմբերի 2021, 22:35