00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кто такой адвокат Федор Плевако
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերջնանպատակը Նախիջևանի միլիտարիզացիան է

Դավթյան. «Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերջնական նպատակը Նախիջևանի միլիտարիզացիան է»
Բաժանորդագրվել
Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկման խնդրին և դրանով պայմանավորված լոգիստիկ հարցերի տնտեսական ու քաղաքական գործոններին։
Այն, ինչ մեզ իշխանության կողմից ներկայացվում է պատերազմից մեկ տարի անց` որպես համալիր և բազմակողմանի ապաշրջափակման հեռանկար, և որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, իրականում ենթադրում է ընդամենը մեկ կոմունիկացիա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը։

«Կարող ենք այսօր փաստել, որ մի շարք ուղղություններ, որոնք կարող են բխել Հայաստանի տրանսպորտային շահից (առնվազն գոնե հանրային մակարդակում այդ մասին չի հայտարարվում), օրակարգում չկա։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Իջևան–Ղազախ երկաթուղու հնարավոր վերաբացմանը, ինչի շուրջ ևս եղել են խոսակցություններ պաշտոնական մակարդակում, սակայն այսօր այդ երկաթուղին, որը քիչ թե շատ կարող է տեղավորվել մեր տրանսպորտային շահի մեջ, փաստորեն օրակարգից բացակայում է, մինչդեռ կարող էր ՀՀ–ի համար ելք ապահովել դեպի Հյուսիսային Կովկաս»,– նշեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրենը։

Դավթյանի խոսքով`եթե հարցը դիտարկենք աշխարհաքաղաքական կտրվածքով, ապա տրանսպորտային պատերազմի շրջանակում մենք տեսնում ենք երկու մեծ մեգանախագծերի բախում` Հյուսիս–հարավ և Արևելք–արևմուտք։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (14 դեկտեմբերի, 2021թ). Բրյուսել - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Փաշինյանը հայտնել է բրյուսելյան հանդիպման արդյունքը. երկաթուղին կվերագործարկվի
Ըստ նրա` այն լոգիստիկան, որի մասին հայտարարում է Նիկոլ Փաշինյանը և նշում, որ ձեռք են բերվել ինչ–ինչ պայմանավորվածություններ, առավելապես տեղավորվում է Արևելք–արևմուտք մեգանախագծի ռազմավարության մեջ, մինչդեռ ավանդաբար Հայաստանի տրանսպորտային շահը խարսխված է եղել Հյուսիս–հարավ լոգիստիկայի վրա, քանի որ այդ կոմունիկացիան կարող էր անցնել ամբողջ Հայաստանի տարածքով` ելք ապահովելով դեպի Սև ծով, և այդ դեպքում Հայաստանը կլիներ կարևոր միջանցք Սև ծովն ու Պարսից ծոցն իրար կապող մուլտիմոդալ միջանցքի ձևավորման համար։

«Արևելք–արևմուտք լոգիստիկան 1990–ականներից ի վեր դիտարկվել է որպես նախագիծ, որի հիմնական բենեֆիցիարներն են առավելապես Արևմուտքն` ի դեմս եվրոպական մի շարք երկրների, իսկ մեր տարածաշրջանում`Ադրբեջանն ու Թուրքիան։ Հիմքերը չկան ակնկալելու, որ այս երկաթուղու վերաբացումից մենք կարող ենք ունենալ լուրջ տնտեսական շահ, որովհետև լոգիստիկ և կոմերցիոն առումով այդ ենթակառուցվածքի օգտագործումը Հայաստանի ելքը դեպի Ռուսաստան ապահովելու համար նպատակահարմար չէ»,– նշեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրենը։

Դավթյանը վկայակոչեց փորձագետների տեսակետը, ըստ որի` շատ ավելի նպատակահարմար է օգտվել Վերին Լարսից, քան գնալ ռիսկերի ճանապարհով։
Ըստ նրա`վերոհիշյալ երկաթուղու վերաբացումը Թուրքիայի ու Ադրբեջանի համար նախևառաջ ունի քաղաքական, գեոռազմավարական նշանակություն և ուղղված չէ առևտրաշրջանառությունն այդ երկրների միջև ապահովելուն, որովհետև կա Բաքու Թբիլիսի– Կարս երկաթուղին, հետևաբար Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շրջանակում վերջնական նպատակը Նախիջևանի միլիտարիզացիան ու ռազմական սնուցումն է, ինչը տեղավորվում է Թուրքիայի մեծ շահի մեջ։
Վերականգնել երկաթուղային կապը․ ինչ է քննարկել ՌԴ-ն Երևանի համաժողովում
Դավթյանի գնահատմամբ` նախանշված երկաթուղին Հայաստանը մտցնելու է փակուղի, որովհետև դա լինելու է ակտիվ տեմպերով կառուցվող Կարս–Իգդիր–Նախիջևան երկաթուղու շարունակությունը, որն իր հերթին միանալու է Բաքու–Թբիլիսի–Կարս հատվածին` Հայաստանի շուրջ ձևավորելով երկաթուղային օղակ, որն ընդամենը մի փոքր հատվածով է անցնում ՀՀ տարածքով (ինչը մեծ ռիսկ է մեր տրանսպորտային անվտանգության առումով)։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանում գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՌԴ  փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
ՌԴ–ի հետ երկաթուղային կապը նոր հնարավորություններ կբացի ՀՀ-ի տնտեսության համար. Փաշինյան
Նշենք, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման որոշումը և պայմանավորվածությունը:
ՀՀ կառավարության դեկտեմբերի 16-ի նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում, որոնք համանախագահում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները:
Լրահոս
0