00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ի հետ երկաթուղային կապը նոր հնարավորություններ կբացի ՀՀ-ի տնտեսության համար. Փաշինյան

© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանում գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանում գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՌԴ  փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանում գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի հետ երկաթուղային կապ ստանալը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի տնտեսության զարգացման և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար։
Այսօր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
ՌԴ ընկերությունները պատրաստ են դիտարկել ՀՀ-ի ներկայացրած բիզնես նախագծերը. ՌԴ փոխվարչապետ
«Մենք մեծապես շահագրգռված ենք կոմունիկացիաների բացմամբ, քանի որ դա գնահատում ենք որպես Հայաստանի շրջափակումը հաղթահարելու հնարավորություն, որում, ցավոք, արդեն գտնվում ենք ավելի քան 25 տարի: Հուսով ենք, որ աշխատանքների արդյունքում կոնկրետ որոշումների կհանգենք»,– ասել է Փաշինյանը: Նա նաև շեշտել է, որ այսօր Երևանում անցկացվող հայ–ռուսական գործարար համաժողովը, որին մասնակցության նպատակով Հայաստանում է ՌԴ փոխվարչապետը, լավ առիթ է կողմերի համար քննարկելու նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։
«Սա շատ կարևոր միջոցառում է մեզ համար, և հուսով ենք, որ այն կնպաստի ռուսաստանյան նոր ներդրումների ներգրավմանը Հայաստանում,–ասել է Փաշինյանը,– Իհարկե, մենք մեծապես շահագրգռված ենք, որ հայկական ծագմամբ ռուսաստանցի գործարարները լինեն ակտիվ՝ հատկապես հիմա, երբ հետպատերազմական վերականգնման փուլում ենք»:
Ապաշրջափակումը կարող է 2 տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն բարձրացնել 30%-ով. նախարար
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր խոսքում ևս կարևորել է գործարար համաժողովի անցկացումը` նշելով, որ համաժողովին ներկայացված ողջ գործիքակազմն իրապես կարող է աշխատել Ռուսաստանի ու Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները ցանկալի մակարդակի բարձրացնելու օգտին:
«Ինչպես Դուք իրավացիորեն նշեցիք, դա շատ կարևոր է նաև Եվրասիական տնտեսական միությունում կապերի զարգացման համար»,– ասել է Օվերչուկը:
Մհեր Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
Հայաստանը և ՀԿԵ-ն կրկին կգործարկեն Փոթի-Կովկաս նավահանգիստ լաստանավային հաղորդակցությունը
Հիշեցնենք` այսօր առավոտյան ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, մասնակցել է Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության գործարար առաքելության այցի շրջանակում կազմակերպված «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառմանը:
Նշենք, որ Sputnik Արմենիա լրատվական գործակալությունը համաժողովի տեղեկատվական հովանավորներից է։
Լրահոս
0