00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամիկոն Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. պաշտպաններ

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանը Վանաձորում, Մամիկոն Ասլանյանի հետ
Նիկոլ Փաշինյանը Վանաձորում, Մամիկոն Ասլանյանի հետ - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Նիկոլ Փաշինյանը Վանաձորում, Մամիկոն Ասլանյանի հետ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մամիկոն Ասլանյանի փաստաբանները վստահեցնում են` պարտականությունների իրականացումը, որոնք ներկայացված են իբրև մեղադրանք, որևէ աղերս չունեն որևէ հանցակազմի հետ։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին ձերբակալելն ու մեղադրանք առաջադրելը քաղաքական հետապնդում է։ Նման հայտարարություն են տարածել նրա պաշտպանները` Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը։
Հայտնել էինք, որ Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու, դրանք չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Փաստաբանները հիշեցնում են, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորում առավելագույն ձայներ է ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 12 814 ընտրող (ավագանու մանդատների 45%): Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում, բնականաբար, համայնքի ղեկավարի պաշտոնում պետք է ընտրվեր դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը։

Նրանք նշում են, որ այսօր ընտրություններում 1313 ձայն հավաքած, ընտրական շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայց է ներկայացրել դատարան` բողոքարկելով ավագանու մանդատների բախշման մասին ընտրական հանձնաժողովի որոշումը։ Ըստ այդմ էլ, ավագանու նիստը 1 շաբաթով հետաձգել է։
«Վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան։ Առաջադրված մեղադրանքի բովանդակությանը ծանոթանալուց հետո, ակնհայտ դարձավ, որ իրականում Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է գործող իշխանությունների կամքին հակառակ ընտրություններում հաղթանակ տանելու համար»,–ասված է պաշտպանների հայտարարության մեջ։
Մամիկոն Ասլանյան - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Ասլանյանին ձերբակալելը ընտրության գործընթացը վիժեցնելու նպատակով է. հայտարարություն
Նրանք վստահեցնում են, որ համայնքի ղեկավարի լիազորություններից բխող այն պարտականությունների իրականացումը, որոնք ներկայացված են իբրև մեղադրանք, որևէ աղերս չունեն որևէ հանցակազմի հետ։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 10-ին լրացավ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման 5 տարին: Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Վանիկ Օհանյանը։
Դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքն ամենաշատ ձայներն է հավաքել` 12 810 քվե կամ 38.70 տոկոս ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 25.06 տոկոս ձայն է ստացել, իսկ երրորդ տեղում է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը` 14.53 տոկոսով։
Լրահոս
0