https://arm.sputniknews.ru/20211216/hh-karavarutjuny-kpvokhhatuci-evs-468-usanvoghi-usman-vardzy-36532754.html
ՀՀ կառավարությունը կփոխհատուցի ևս 468 ուսանողի ուսման վարձը
ՀՀ կառավարությունը կփոխհատուցի ևս 468 ուսանողի ուսման վարձը
Sputnik Արմենիա
Գործադիր մարմնի որոշումը վերաբերում է պատերազմի մասնակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին։ 16.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-16T11:15+0400
2021-12-16T11:15+0400
2021-12-16T11:20+0400
հայաստան
հհ կառավարություն
ուսանող
վարձ
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/1872/84/18728469_0:84:1601:984_1920x0_80_0_0_35842255a596524c85e75577353c012a.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Կառավարությունը շարունակում է փոխհատուցել 44-օրյա պատերազմին մասնակցած ուսանողների, ինչպես նաև պատերազմի մասնակիցների ուսանող երեխաների, ամուսինների ուսման վարձը։ Կառավարության այսօրվա նիստում ընդունված հերթական որոշումը վերաբերում է բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ևս 468 ուսանողի։Բանն այն է, որ 2021 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հավաքագրվել է բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող համապատասխանաբար 372 և 96 շահառուների տվյալներ։ Նրանց մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցումը կկազմի համապատասխանաբար 102 325 600 ու 9 110 000 դրամ:Երևանցի ուսանողների ներկայացումը GITIS-fest-ում ժյուրիի հատուկ մրցանակի է արժանացելՆշենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո կառավարությունն առ այսօր ուսման վարձերի փոխհատուցման 4 որոշում է ընդունել, որով փոխհատուցվել են բուհերում սովորող 7 540 ուսանողի ուսման վարձերը` ընդհանուր շուրջ 1.5 մլրդ դրամի չափով (1 574 482 700 դրամ) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 409 ուսանողի ուսման վարձերը` 42 868 300 դրամի չափով:Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ուսանող երեխաների վարձը լրիվ կփոխհատուցվի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1872/84/18728469_88:0:1511:1067_1920x0_80_0_0_be84a16111cdceee830b0f70f572bd12.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ կառավարություն, ուսանող, վարձ, պատերազմ
հայաստան, հհ կառավարություն, ուսանող, վարձ, պատերազմ
ՀՀ կառավարությունը կփոխհատուցի ևս 468 ուսանողի ուսման վարձը
11:15 16.12.2021 (Թարմացված է: 11:20 16.12.2021) Գործադիր մարմնի որոշումը վերաբերում է պատերազմի մասնակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Կառավարությունը շարունակում է փոխհատուցել 44-օրյա պատերազմին մասնակցած ուսանողների, ինչպես նաև պատերազմի մասնակիցների ուսանող երեխաների, ամուսինների ուսման վարձը։ Կառավարության այսօրվա նիստում ընդունված հերթական որոշումը վերաբերում է բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ևս 468 ուսանողի։
Բանն այն է, որ 2021 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հավաքագրվել է բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող համապատասխանաբար 372 և 96 շահառուների տվյալներ։ Նրանց մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցումը կկազմի համապատասխանաբար 102 325 600 ու 9 110 000 դրամ:
Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո կառավարությունն առ այսօր ուսման վարձերի փոխհատուցման 4 որոշում է ընդունել, որով փոխհատուցվել են բուհերում սովորող 7 540 ուսանողի ուսման վարձերը` ընդհանուր շուրջ 1.5 մլրդ դրամի չափով (1 574 482 700 դրամ) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 409 ուսանողի ուսման վարձերը` 42 868 300 դրամի չափով: