00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երեք ընկեր՝ Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ». Երևանում որակյալ երաժշտության տոն է

© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Սմբատյան
Սերգեյ Սմբատյան - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Սերգեյ Սմբատյան
Բաժանորդագրվել
Երևանում ընթանում է Արամ Խաչատրյանի անվան IX միջազգային փառատոնը։ Անվանի հյուրեր են հավաքվել, հայտնի երաժիշտներ են ելույթ ունենալու։ Փառատոնն անցկացվում է դեկտեմբերի 14-20-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարությամբ՝ ՀՀ ԿԳՄՍՆ–ի աջակցությամբ:
Փառատոնի ու դրա ծրագրի, 2021 թվականի արդյունքների և 2022 թվականի ծրագրերի, երաժշտական աշխարհի վրա վերջին քաղաքական իրադարձությունների ազդեցության մասին է խոսել Երևանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Զրուցել է Լաուրա Սարգսյանը։
- Արամ Խաչատրյանի անվան փառատոնն այս տարի ունի հետաքրքիր անվանում՝ «Երեք ընկեր՝ Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ»։ Ի՞նչ եք ուզում հանրությանն ասել այս փառատոնով։
- Փառատոնը այդպես անվանելու գաղափարը կապված է հայտնի լուսանկարի հետ, որում պատկերված են երեք ընկերներ, համաշխարհային երաժշտության երեք սյուներ՝ Դմիտրի Պրոկոֆևը, Դմիտրի Շոստոկովիչը և Արամ Խաչատրյանը: Պարոն Խաչատրյանը միշտ ուզել է, որ իր ընկերների՝ Պրոկոֆևի և Շոստակովիչի ստեղծագործությունները հնչեն Հայաստանում, որ մարդիկ իմանան իրենց երաժշտությունը։ Փառատոնի շրջանակում մենք կփորձենք կյանքի կոչել մեր մեծ հայրենակցի ցանկությունը։ Եվ եթե մեզ հաջողվի դա անել, մենք միայն ուրախ կլինենք։ Փառատոնի անվանումը խորհրդանշում է այն ժամանակաշրջանը, որում ապրել և ստեղծագործել են երեք երաժիշտ ընկերները։ Փառատոնի ծրագիրն այս տարի վառ ու հարուստ է։ Մեզ մոտ կհյուրընկալվեն շատ հայտնի մենակատարներ՝ դաշնակահարուհի Վալենտինա Լիսիցան, Հայաստանում հայտնի դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, ջութակահար Նիկիտա Բորիսոգլեբսկին։ Փառատոնը դեկտեմբերի 20-ին կավարտվի «Խաչատրյան և ջազ» համերգային ծրագրով: Կհնչեն Խաչատրյանի հայտնի մեղեդիների ջազային մշակումները։
Сергей Смбатян - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2019
ՌԱԴԻՈ
Սմբատյան․ «Կոմիտասը փոխեց մեր մտածելակերպը, մեր մտահորիզոնի մասշտաբայնությունը»
- Ի՞նչն էր միավորում XX դարի նշանավոր կոմպոզիտորներին:
- Նրանք նույն ժամանակաշրջանում ապրած, բայց տարբեր կարծիքներ ունեցող մարդիկ են, յուրաքանչյուրն ինքնադրսևորման իր լեզուն ուներ։ Նրանք բոլորովին տարբեր երաժշտական ներկապնակներ ունեին, ընդ որում ՝ Պրոկոֆևը, Շոստակովիչը, Խաչատրյանը կոմպոզիտորներ են, որոնց մասին խոսում ու ստեղծագործությանն անդրադառնում է ամբողջ աշխարհը։ Կարելի է ասել` նրանց միավորում են տաղանդն ու ինքնատիպությյունը։
- Չնայած երկրի համար բարդ ժամանակաշրջանին, Դուք կարողացաք լայնածավալ մշակութային միջոցառում կազմակերպել: Ձեր կարծիքով ինչպիսի՞ն է մշակույթի, երաժշտության դերը մասնավորապես այն դժվարությունների հաղթահարման գործում, որոնց բախվել է հայ հասարակությունը:
- Բոլորս ենք բարդ իրավիճակում հայտնվել։ Մեր թիմը (իսկ դա մեծ ընտանիք է) իր մեջ ուժ է գտնում ինչ-որ բան կազմակերպելու, ու դա միայն Խաչատրյանի փառատոնը չէ։ Իմ ընկերներին երաժշտությունը պարզապես անհրաժեշտ է, քանի որ մենք հենց դրանից ենք ուժ քաղում։ Մշտապես հանրության ուշադրության կենտրոնում լինելը մեզ համար ինքնանպատակ չէ։ Մենք մեզ լավ ենք զգում, որ երաժշտությունը, որը մենք տալիս ենք հասարակությանը, օգնում է նրան։ Այն մթնոլորտը, որում երաժշտություն է ստեղծվում, ուժեղացնում է բոլորիս։ Մարդիկ ավելի լավն են դառնում։ Ես հավատում եմ դրան: Իսկ Հայաստանում շատ են մարդիկ, որոնք իսկապես սիրում և գնահատում են երաժշտությունը, հավատում են դրա ուժին։ Ուրեմն մենք կարող ենք ավելի ուժեղանալ և շատ ավելի վստահ լինել նույնիսկ այնպիսի անհանգիստ իրավիճակում, որում ապրում է Հայաստանը։
- Դուք նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն եք։ Հարցազրույցներից մեկում ասել եք, որ հպարտանում եք Ձեր ղեկավարած երկու կոլեկտիվներով։ Ինչպե՞ս եք կարողանում համատեղել այդ երկու պաշտոնները, չէ՞ որ դրանք տարբեր նվագախմբեր են, տարբեր մշակույթներ։ Դուք ինքներդ ուրի՞շ եք լինում։
- Ամեն անգամ, յուրաքանչյուր փորձին պետք է ուրիշ լինես։ Չէ ՞ որ միշտ ավելի լավը լինելու ցանկություն կա, այլ բան է՝ ստացվում է դա, թե ոչ... Ստեղծագործական կոլեկտիվներ ղեկավարելը նշանակում է ունենալ տարբեր ստեղծագործական կարծիքներ ու մոտեցումներ, ու կարողանալ դրանք հասցնել գործընկերներին ու ընկերներին: Այո՛, խոսքը երկու բոլորովին տարբեր կոլեկտիվների մասին է, որոնցից յուրաքանչյուրն ունի իր երգացանկը, իր հնչեղությունը, դրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ է։ Եվ ես հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել ղեկավարելու դրանք։ Իսկ վերադառնալով նախորդ հարցին՝ ասեմ, որ արվեստը միշտ օգնում է։ Ինձ ու իմ ընկերներին այն օգնեց ապրել համընդհանուր լոքդաունի պայմաններում։ Մենք կարողացանք երկու կոլեկտիվների հետ ամենաակտիվ ռեժիմով աշխատել։ Այո՛, այդ կոլեկտիվները բոլորովին տարբեր են, մշակույթները տարբեր են, բայց սերը երաժշտության հանդեպ, ընդհանուր նպատակին հասնելու ձգտումը վերացնում է բոլոր սահմանները։ Երբեմն ինքս էլ չեմ հասկանում՝ ինչպես եմ ամեն ինչ հասցնում։ Բայց չէ՞ որ միշտ ավելին ես ուզում, լավագույնն ես ուզում համերգի, երգացանկի, որակի համար։ Իսկ նվագախմբերի ինքնատիպությունը միայն օգնում է դիրիժորին։
Алия Водовозова на концерте студентов Кафедры деревянных духовых Московской консерватории (13 июня 2019). Москва - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2021
Թուրքիայի նախագահական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը
- Հաճախ նաև ռուսական նվագախմբեր եք ղեկավարում։ Ո՞րն է ռուսական կատարողական արվեստի, ռուսական երաժշտական մշակույթի առանձնահատկությունը:
- Այո, ես շատ եմ ելույթ ունենում նաև որպես հրավիրված դիրիժոր։ Այս տարի շատ եմ աշխատել նաև Ռուսաստանի ազգային նվագախմբի, Սլովակիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Եվ ամեն անգամ ինչ-որ նոր բան եմ զգում՝ նոր հնչեղություն, նվագախմբի արձագանքը դիրիժորին տարբեր է լինում։ Իսկ Ռուսաստանը երաժշտական աշխարհում նորաձևության թելադրողն է, կատարողական արվեստի ռուսական դպրոցն ունի իր դեմքը, իր երաժշտական «անձնագիրը», այն նա օտար չէ Հայաստանին։ Տարբեր նվագախմբեր տարբեր լեզուներ են, և դրանց հետ աշխատանքը շատ բան է տալիս դիրիժորին։
- Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ինչ-որ կերպ ազդե՞լ են երաժշտության Ձեր ընկալման վրա:
- Ես վստահ եմ, որ այն երկրում, որտեղ արվեստը գերիշխում է, մարդու կյանքի որակի վրա բացարձակապես ամեն ինչն է ազդում։ Նույնիսկ եթե մենք դա չենք գիտակցում։ Հետևաբար, ինձ վրա նույնպես ազդում է շուրջս տեղի ունեցող իրադարձությունների մթնոլորտը։ Ամբողջ հարցն այն է՝ ինչպես պետք է սովորել այս ամենը կառավարել։
- Երաժշտության ընկալումը, ինչպես և մեր աշխարհը, ենթակա է փոփոխությունների։ Ի՞նչ եք կարծում՝ պե՞տք է արդյոք հավատարիմ մնալ դասականների ավանդական կատարմանը, թե՞ ընդհակառակը` պետք է հարմարվել ժամանակի պահանջներին:
- Ժամանակակից իրողությունները նոր աշխարհայացք են թելադրում։ Եթե նախկինում համերգասրահները նախատեսված էին 50, 100 կամ 200 հոգու համար, ապա այսօր հազարավոր մարդկանց են տեղավորում։ Իսկ դա փոխում է կոմպոզիտորի աշխարհայացքը, երաժիշտների երգնվագացանկը։ Մենք չենք կարող չփոխվել։ Տեխնոլոգիաները թույլ են տալիս բարձրացնել կյանքի որակը եթե մենք ուզում ենք։ Դա երաժշտության և առաջընթացի սիմբիոզ է ենթադրում, ինչը միանշանակ լավ է։ Սակայն անհրաժեշտ է ընդօրինակել լավագույնը և խուսափել քայքայումից, հիմնարար արժեքների թուլացումից։ Սա է երաժիշտների, կատարողների առաքելությունը։
Երևանում սկսվեց «Հայ կոմպոզիտորների արվեստը» 8-րդ փառատոնը - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2017
Երևանյան հանդիսատեսը «պտտվեց» Ստեփանյանի «Սիմֆոնիկ պարերի» ներքո
- Ինչպիսի՞ն էր Ձեզ համար 2021 թվականը։ Ի՞նչ ծրագրեր ու նախագծեր ունեք 2022 թվականի համար։
- 2021 թվականը շատ հագեցած էր։ Պետական սիմֆոնիկ նվագախումբը շատ համերգներ է տվել ինչպես Հայաստանում, այնպես էլ ՀՀ սահմաններից դուրս։ Մեր երկրում շատ պրեմիերաներ են եղել, բազմաթիվ նոր ստեղծագործություններ են հնչել։ 2022 թվականը ոչ պակաս հագեցած է լինելու մեզ համար։ Ինձ համար, որպես երաժիշտ, շատ կարևոր է՝ ինչի կհասնենք որպես նվագախումբ, ինչ որակի կհասնենք։ Խաչատրյանի փառատոնի` նման մեգանախագիծը թույլ կտա մեզ առաջ գնալ, նոր մենակատարներով, արտիստներով ելույթ ունենալ, նոր ընկերներ ձեռք բերել։
Լրահոս
0