https://arm.sputniknews.ru/20211128/turqiaji-nakhagahakan-simfvonik-nvagakhumby-katarel-e-aram-khachatrjani-steghtsagvortsutjuny-35819996.html
Թուրքիայի նախագահական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը
Թուրքիայի նախագահական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը
Sputnik Արմենիա
Թուրք հանդիսատեսը բուռն արձագանքի արժանացրել ռուս ֆլեյտահարուհու մենակատարմամբ Անկարայում կայացած համերգը։ 28.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-28T12:25+0400
2021-11-28T12:25+0400
2021-11-28T12:25+0400
թուրքիա
երաժշտություն
արամ խաչատրյան
համերգ
ֆլեյտա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1c/35818799_0:69:1320:812_1920x0_80_0_0_2a3c3fd1a9b26b3f34599ceaad109eb6.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ռուս ֆլեյտահարուհի Ալիա Վոդովոզովան Թուրքիայի նախագահական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ ու նորվեգացի դիրիժոր Տերժե Միկելսենի ղեկավարմամբ Անկարայում կայացած համերգի ժամանակ կատարել է Արամ Խաչատրյանի ստեղծագրծությունը։Ռուս արտիստները Հյուսիսային պողոտայում ֆլեշմոբ են կազմակերպելՀամերգի ընթացքում հնչել է Խաչատրյանի շատ հայտնի գործը ջութակի և նվագախմբի համար` փոխադրված ֆլեյտայի։ Ռուս երաժիշտն այս առիթով ՌԻԱ Նովոստիին ասել է, որ երաժշտությունը քաղաքականությունից դուրս է։Վոդովոզովան պատմում է, որ շատ է սիրում Խաչատրյանի այդ ստեղծագործությունը, և այն արդեն նվագել է Թաթարստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Ալեքսանդր Սլադկովսկու ղեկավարությամբՆա նաև պատմել է, որ երբ առաջարկել է Անկարայում կատարել Խաչատրյանի այդ հայտնի համերգը, Թուրքիայի նախագահական նվագախմբի ղեկավարությունն անմիջապես համաձայնել է` չնայած Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրներին։
https://arm.sputniknews.ru/20211121/venesuelajum-rekordajin-hamerg-e-kajacel-aveli-qan-12-hazar-erazhishtneri-masnakcutjamb-35583136.html
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1c/35818799_74:0:1247:880_1920x0_80_0_0_fe2cff7740676da304db43eccd043707.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, երաժշտություն, արամ խաչատրյան, համերգ, ֆլեյտա
թուրքիա, երաժշտություն, արամ խաչատրյան, համերգ, ֆլեյտա
Թուրքիայի նախագահական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը
Թուրք հանդիսատեսը բուռն արձագանքի արժանացրել ռուս ֆլեյտահարուհու մենակատարմամբ Անկարայում կայացած համերգը։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ռուս ֆլեյտահարուհի Ալիա Վոդովոզովան Թուրքիայի նախագահական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ ու նորվեգացի դիրիժոր Տերժե Միկելսենի ղեկավարմամբ Անկարայում կայացած համերգի ժամանակ կատարել է Արամ Խաչատրյանի ստեղծագրծությունը։
Համերգի ընթացքում հնչել է Խաչատրյանի շատ հայտնի գործը ջութակի և նվագախմբի համար` փոխադրված ֆլեյտայի։ Ռուս երաժիշտն այս առիթով
ՌԻԱ Նովոստիին ասել է, որ երաժշտությունը քաղաքականությունից դուրս է։
Վոդովոզովան պատմում է, որ շատ է սիրում Խաչատրյանի այդ ստեղծագործությունը, և այն արդեն նվագել է Թաթարստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Ալեքսանդր Սլադկովսկու ղեկավարությամբ
«Շատ էի ցանկանում այն կատարել նաև Թուրքիայում՝ ևս մեկ անգամ ապացուցելու համար, որ երաժշտությունը դուրս է քաղաքականությունից»,– ասել է ֆլեյտահարուհին։
Նա նաև պատմել է, որ երբ առաջարկել է Անկարայում կատարել Խաչատրյանի այդ հայտնի համերգը, Թուրքիայի նախագահական նվագախմբի ղեկավարությունն անմիջապես համաձայնել է` չնայած Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրներին։