Համերգային ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվեց Հարո Ստեփանյանի «Սիմֆոնիկ պարեր» ստեղծագործությունը և կամերային գործերը, որոնք հայտնաբերվել են կոմպոզիտորի արխիվում։
Փառատոնի կազմակերպիչներն ամեն տարի իրականացնում են տարբեր կոմպոզիտորների հին գործերի թվայնացում։ Հին ստեղծագործությունների թվայնացման գաղափարը Հայաստանի երիտասարդական նվագախմբինն է։