https://arm.sputniknews.ru/20211213/uefa-n-skhali-pattsharvov-krkin-kanckacni-chempivonneri-ligaji-18-ezrapakichi-vitshakahanutjuny-36424519.html
ՈւԵՖԱ-ն սխալի պատճառով կրկին կանցկացնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը
ՈւԵՖԱ-ն սխալի պատճառով կրկին կանցկացնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը
Sputnik Արմենիա
Կազմակերպությունում պարզաբանել են, որ ծրագրային ապահովման հետ կապված խնդիր է առաջացել։ 13.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-13T17:54+0400
2021-12-13T17:54+0400
2021-12-13T19:12+0400
ֆուտբոլ
ուեֆա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36424179_0:38:1600:938_1920x0_80_0_0_545b7e696f415532e714eba16e593726.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. ՈւԵՖԱ-ն սխալի պատճառով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը նորից կանցկացնի։ Տեղեկությունը հայտնում է կազմակերպությունը:Ռուսաստանցի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինն այսօր վիճակահանության ժամանակ որպես «Վիլյառեալի» մրցակից դուրս է բերել «Մանչեսթեր Յունայթեդի» անվանումով գնդիկը։Սակայն նրանք չեն կարող հանդիպել խաղին, քանի որ արդեն իսկ մրցակիցներ էին մրցաշարի խմբային փուլում։«Բայց դա անհնար է»,- Արշավինն իսկույն ևեթ սխալը ցույց է տվել ՈւԵՖԱ-ի մրցումների կազմակերպման գծով տնօրեն Ջորջիո Մարկետիին:Հնարավոր է` Հենրիխ Մխիթարյանը կարիերան շարունակի Ա Սերիայի այլ ակումբումԱյնուհետև նախկին ֆուտբոլիստը ևս մի գնդիկ է հանել՝ «Մանչեսթեր Սիթի»։ Ավելի ուշ ՈւԵՖԱ-ն արդյունքներն անվավեր է ճանաչել և որոշել, որ նորից պիտի վիճակահանություն անցկացվի։Կազմակերպությունում նշել են, որ սխալը տեղի է ունեցել ծառայությունների արտաքին մատակարարի ծրագրային ապահովման հետ կապված տեխնիկական խնդրի պատճառով:Արսեն Զախարյանը ճանաչվել է ռուսական Պրեմիեր լիգայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
https://arm.sputniknews.ru/20211213/ispanakan-betisi-erkrpagunery-khaghaliqner-en-netel-khaghadasht-36417164.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36424179_23:0:1446:1067_1920x0_80_0_0_221e3ab56d6ff53ee8d18287bc5db550.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, ուեֆա
ՈւԵՖԱ-ն սխալի պատճառով կրկին կանցկացնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը
17:54 13.12.2021 (Թարմացված է: 19:12 13.12.2021) Կազմակերպությունում պարզաբանել են, որ ծրագրային ապահովման հետ կապված խնդիր է առաջացել։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. ՈւԵՖԱ-ն սխալի պատճառով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը նորից կանցկացնի։ Տեղեկությունը հայտնում է կազմակերպությունը:
Ռուսաստանցի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինն այսօր վիճակահանության ժամանակ որպես «Վիլյառեալի» մրցակից դուրս է բերել «Մանչեսթեր Յունայթեդի» անվանումով գնդիկը։
Սակայն նրանք չեն կարող հանդիպել խաղին, քանի որ արդեն իսկ մրցակիցներ էին մրցաշարի խմբային փուլում։
«Բայց դա անհնար է»,- Արշավինն իսկույն ևեթ սխալը ցույց է տվել ՈւԵՖԱ-ի մրցումների կազմակերպման գծով տնօրեն Ջորջիո Մարկետիին:
Այնուհետև նախկին ֆուտբոլիստը ևս մի գնդիկ է հանել՝ «Մանչեսթեր Սիթի»։ Ավելի ուշ ՈւԵՖԱ-ն արդյունքներն անվավեր է ճանաչել և որոշել, որ նորից պիտի վիճակահանություն անցկացվի։
Կազմակերպությունում նշել են, որ սխալը տեղի է ունեցել ծառայությունների արտաքին մատակարարի ծրագրային ապահովման հետ կապված տեխնիկական խնդրի պատճառով:
13 դեկտեմբերի 2021, 16:03